Բրյունետ (երգչուհի)

Էլեն Երեմյան (մայիսի 27, 2001(2001-05-27), Երևան, Հայաստան[1]), առավել հայտնի է բեմական Բրյունետ (Brunette) անվամբ, հայ երգչուհի և երաժշտության հեղինակ։ 2023 թվականին ներկայացրել է Հայաստանը Լիվերպուլում՝ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[2][3][4](11.05.2023)` 122 միավորով գրավելով 14-րդ տեղը։

Բրյունետ
Eurovision 2023 - Jury Semi-final 2 - Armenia - Brunette (03).jpg
Ի ծնե անունԷլեն Երեմյան
Նաև հայտնի է որպեսBrunette
Ծնվել էմայիսի 27, 2001(2001-05-27) (22 տարեկան)
Երևան, Հայաստան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերռիթմ էնդ բլյուզ և փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի և երգերի հեղինակ
Commons-logo.svg Brunette (singer) Վիքիպահեստում

Վաղ կյանք

Ծնվել է 2001[5] թվականի մայիսի 27-ին։ Երգում է սկսած 4 տարեկանից, իսկ երաժշտական գործունեությունը ծավալել է 15 տարեկանից[6]։

Կարիերա

Առաջին երգը՝ «Գիշեր»-ը թողարկվել է 2022 թվականի մարտին, որոշ ժամանակ անց հաջորդել է մյուսը՝ «Smoke Break»։ Երրորդ երգը՝ «Բաց կապույտ աչքերդ» թողարկվել է հունիսին[7]։ Հանդիսանում է իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը։ Դեկտեմբերին եղել է «Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում» հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ[6]։

2023 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բրյունետն ընտրվել է «Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում» Հայաստանը ներկայացնելու համար[8][9][10]։ Մարտի 15-ին երգչուհու «Future Lover» երգի տեսահոլովակը տեղադրվել է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում[11]։ Առաջին երկու օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է 1 միլիոն դիտում,հետո այն դարձավ ամենաշատ դիտում ունեցած երգը Եվրատեսիլ 2023[12]։ Մայիսի 11-ին երգչուհին ներկայացրեց Հայաստանը։ Եվրատեսիլ 2023-ի եզրափակիչ փուլում Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Սկավառակագրություն

ՏարեթիվԵրգ
2022Smoke Break
Գիշեր
Բաց կապույտ աչքերդ
2023Future Lover
Դիմակ

նը |Եվրատեսիլ 2023]-ի semi final-ում և անցավ եզրափակիչ։

Ծանոթագրություններ

  1. https://www.onestowatch.com/en/blog/armenian-pop-singer-brunette-releases-love-the
  2. «Brunette»։ eurovision.tv (անգլերեն)։ Վերցված է 2023-02-05 
  3. Արմենիա Sputnik (20230201T1918+0400)։ ««Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի Բրյունետը»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2023-02-05 
  4. «Ո՞վ է Բրունետը և ինչո՞ւ ընտրվեց «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակ»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-05-ին։ Վերցված է 2023-02-05 
  5. https://www.onestowatch.com/en/blog/armenian-pop-singer-brunette-releases-love-the
  6. 6,0 6,1 «Փաստեր երգչուհի Brunette-ի մասին»։ VNews։ Վերցված է 2023-02-05 
  7. «Երգի պրեմիերա․ Բրյունետ – «Բաց կապույտ աչքերդ» | Onnet.am» (հայերեն)։ Վերցված է 2023-02-05 
  8. «Armenia pick Brunette for Eurovision»։ eurovision.tv (անգլերեն)։ 2023-02-01։ Վերցված է 2023-02-05 
  9. TV Azat։ «Հայաստանն այս տարի Եվրատեսիլում կներկայացնի երգչուհի Բրյունետը»։ Your Site NAME Goes HERE (en-US)։ Վերցված է 2023-02-05 
  10. ««Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի «Բրյունետը»»։ Armenia Today (hy-AM)։ 2023-02-01։ Վերցված է 2023-02-05 
  11. «"Евровидение-2023": состоялась презентация клипа участницы из Армении» (ռուսերեն)։ Sputnik Армения։ Վերցված է 2023-03-16 
  12. «Клип армянской певицы Брюнет набрал более 1 млн. просмотров на youtube-канале "Евровидения"» (ռուսերեն)։ АМИ «Новости-Армения»։ Վերցված է 2023-03-28