Բրետան (պատմական մարզ)

պատմական մարզ Ֆրանսիայում

Բրետան (ֆր.՝ Bretagne, բրետոներեն՝ Breizh), պատմական շրջան Ֆրանսիայիում, հյուսիս-արևմուտքում զբաղեցնում է համանուն թերակղզին։ Հայտնի է որպես Գալլիայի մի մաս՝ Արմորիկա անվամբ, ուշ հռոմեական և վաղ միջնադարի ժամանակաշրջանում այն դարձել է Բրիտանական կղզիներից կելտական համայնքների վերաբնակեցման վայր[2]։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ կազմավորվել են բրետոնացիները, որոնց լեզուն՝ բրետոներենը, պատկանում է կելտական լեզուների բրիտոնյան ենթախմբին։

Բրետան
Տեսակմշակութային շրջան, պատմական շրջան և պատմական պետություն
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Ֆրանսիա
Ամենաբարձր կետRoc'h Ruz?[1]
Մակերես34 022 կմ²
Կազմված էԲրետան, Ատլանտյան Լուար, Ամոր և Argoat?
Մասն էԿելտական ​​շրջաններ
Անվանված էBritannia?
Քարտեզ
Քարտեզ

Այս պատմական տարածքի մեծ մասը զբաղեցնում է Բրետանի վարչական շրջանը, բայց նրա տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը (Ատլանտյան Լուար դեպարտամենտ՝ հինավուրց Նանտ մայրաքաղաքով) 1941 թվականից ի վեր գտնվում է Լուարի երկրի մեջ։ 2010 թվականին պատմական Բրետանիի սահմաններում բնակվել է 4,48 միլիոն մարդ։ Նրա ամենամեծ քաղաքներն են Նանտը, Ռենը և Բրեստը։

Անվանում խմբագրել

Ավանդաբար համարվում է, որ Բրետանն իր անունը ստացել է բրիտներից, ովքեր միջնադարի սկզբին այստեղ են տեղափոխվել Բրիտանիայից։

Պատմական ուրվագիծ խմբագրել

Նախապատմական ժամանակաշրջան

Բրետանի տարածքում հայտնի են բացառապես մեծ թվով մեգալիթյան կառույցներ, որոնցից ամենամեծն են Բարնենեսը, Գավրինին, Կառնակի քարերը և հնագիտական գտածոները, որոնք կապված են, այսպես կոչված, գծային ժապավենային խեցեգործական, Լա Օգեթ, զանգակաձև գավաթներ և այլ հնագիտական մշակույթների հետ։ Բրիտանիակյի և Բրետանի նախնադարյան հուշարձանների նշանակալի նմանությունը, նույնիսկ, դիզայինի նույնությունը թույլ է տալիս ասել, որ վերջիններս այն ժամանակ արդեն ծառայել են որպես կապող օղակ մայրցամաքային Եվրոպայի և Բրիտանական կղզիների միջև[3]։

Բրետանի ժամանակակից բնակչության շրջանում հայտնաբերվել է R1b հապլոիդ հավաքակազմի (Y-ԴՆԹ) առավելագույն կոնցենտրացիա, որը բնորոշ է Արևմտյան Եվրոպայի բնակչությանը[4]։

Կելտական ժամանակաշրջան խմբագրել

Կելտերի առաջին ներթափանցումը Լուարայի հովիտ և Արմորիկայի թերակղզի տեղի է ունեցել Ք. ա. VI դարից ոչ շուտ։ Այդ ժամանակ դրանք միայն վերաբնակների փոքր խմբեր էին, և միայն մ.թ.ա. IV դարի երկրորդ կեսին կելտական ցեղերը, որոնք իրենց հետ բերել էին երկաթի ձուլման և մշակման տեխնոլոգիան, վերջնականապես արմատավորվում են Արմորիկայում[5]։

Միջնադար խմբագրել

9-րդ դարում բրետոնները ստեղծել են Բրետանի թագավորությունը։ 939 թվականին՝ այն նորմանների կողմից գրավելուց հետո դարձել է դքսություն, Ֆրանսիայի վասալ։ 1491 թվականից Բրետանը Ֆրանսիայի հետ միավորվել է անձնական ունիայի շնորհիվ՝ հետագայում աստիճանաբար կորցնելով «հնագույն ազատությունները»։

Ավանդական բաժանում խմբագրել

Ավանդաբար, Բրետանը բաժանվում է հետևյալ մարզերի, կամ տարածքների, որոնք համապատասխանում են թեմերին․

  • Ստորին Բրետան (Breizh Izel)
    • Լեոն
    • Տրեգոր
    • Կորնուա
    • Վաննի մարզ (Vannetais)
  • Վերին Բրետան (Breizh Uhel)
    • Սեն-Բրիյո մարզ
    • Սեն-Մալո մարզ
    • Դոլ մարզ
    • Ռենի մարզ
    • Նանտի մարզ։

Բրետանի սահմանները նոր ժամանակաշրջան խմբագրել

1790 թվականին ֆրանսիական Մեծ հեղափոխության ընթացքում Բրետանը բաժանվել է հինգ դեպարտամենտների՝ Ստորին Լուարա (այժմ Ատլանտյան Լուարա), Կոտ դյու Նոր (Այժմ ՝ Կոտ դ՝Արմոր), Իլ և Վիլեն, Ֆինիստեր և Մորբիան։ Թեմերը կազմալուծվել են, իսկ դրանց վերականգնման ժամանակ, Նապոլեոն առաջինի օրոք, դրանց սահմանները սկսել են համապատասխանել դեպարտամենտների սահմաններին։ 1941 թվականին Ստորին Լուարայի դեպարտամենտը Վիշի ռեժիմի կողմից անջատվել է Բրետանից և դարձել Լուարի երկրի տարածք։

Ներկայումս մնացած չորս դեպարտամենտները մտնում են Բրետան տարածաշրջանի մեջ՝ ընդգրկելով պատմական Բրետանի տարածքի 80 %-ը և բնակչության 71 % -ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ouest-france.fr/bretagne/morlaix-29600/monts-darree-sur-quelle-commune-se-situe-le-toit-de-la-bretagne-3475954
  2. «Léon Fleuriot. <italic>Les origines de la Bretagne: L'émigration</italic>. (Bibliothèque Historique.) Paris: Payot. 1980. Pp. 353». The American Historical Review. 1981-10. doi:10.1086/ahr/86.4.828. ISSN 1937-5239.
  3. Monnier, Jean-Laurent; Molines, Nathalie (1993). «Le « colombanien » : un faciès régional du paléolithique inférieur sur le littoral armoricano-atlantique». Bulletin de la Société préhistorique française. 90 (4): 283–294. doi:10.3406/bspf.1993.9595. ISSN 0249-7638.
  4. [Фабьен Лекюайер (23 апреля 2013 г.). "Bertaèyn Galeizz change de nom. Un évènement pas si anodin" . 7сейж. Архивировано из оригинала 7 сентября 2014 года . Проверено 25 апреля 2014 года «Фабьен Лекюайер»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. Kruta, Venceslas, 1939- ... (2000). Les Celtes : histoire et dictionnaire : des origines à la romanisation et au christianisme. Impr. Maury-Eurolivres). [Paris]: Le Grand livre du mois. ISBN 2-7028-6261-6. OCLC 466873382.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրետան (պատմական մարզ)» հոդվածին։