Boeing 757` ամերիկյան Բոինգ ընկերության արտադրության միջին հեռավորության օդանավ է։

Բոինգ 757
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակnarrow-body jet airliner with 2 engines?
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
ԱրտադրողBoeing Commercial Airplanes
Առաջին թռիչք1982 թ. փետրվարի 19
Շահագործման սկիզբ1983
Կարգավիճակշահագործվող
ՇահագործողներAmerican Airlines (143) Delta Air Lines (121)
United Airlines (97)
United Parcel Service (75)
Արտադրման թվականներ1982 - 2004
Միավոր արտադրված1 050
Միավորի արժեք757-200` $65 մլն. (2002)
757-300` $80 մլն. (2002)
 Boeing 757 Վիքիպահեստում

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Արտադրության դրվելու սկզբում նախատեսված է եղել British Airways և Eastern Air Lines ընկերությունների հնացող Boeing 727-ներին փոխարինելու համար։ Հետագայում սկսել է լայնորեն օգտագործվել Միացյալ Նահանգների քաղաքների, ինչպես նաև` Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի և ևրոպայի միջև իրականացվող տրանսատլանտյան ծանրաբեռնված երթուղիներում։ Ընդհանուր առմամբ, 757-ը համարվում է Բոինգ-ի առավել հաջողված կոմերցիոն նախագծերից մեկը[1]։

Boeing 757-ը միջին չափսերի, նեղ մարմնով երկու շարժիչանի օդանավ է։ Ընդունակ է փոխադրելու 200-ից 295 ուղևոր 5830-ից 7590 կիլոմետրի վրա։ Արտադրվել է 1982-ից սկսած։ Արտադրությունը դադարեցվել է 2004 թ. հոկտեմբերի 28-ին 1050 հատ արտադրելուց հետո[2]։ Այս տեսակի վերջին օդանավը 2005 թ. նոյեմբերի 28-ին փոխանցվել է Shanghai Airlines ընկերությանը։ Ենթարկվել է ութ կործանարար վթարների, որոնցից յոթը՝ զոհերով։

Ստեղծման պատմությունը խմբագրել

7N7-ը Ֆարնբորոուի օդային շոուում ներկայանում է որպես 757-200

70-ականների սկզբին 747-ի արձակումից հետո Boeing-ն սկսեց զարգացնել նեղ մարմնով 727[3]։ Ստեղծված լինելով կարճ և միջին չվուղիների համար, երեք շարժիչանի 727-ը 1960-ականների ամենալավ վաճառվող օդանավն էր և միացյալ նահանգների ներքին օդուղիների շուկայի հիմնասյունը[3][4]։ Աշխատանքները կենտրոնացան 727-ի ամենահաջողված 189 տեղանոց 727-200-ը զարգացնելու վրա։ Կար երկու մոտեցում՝ զարգացրած 727-300 և բոլորովին նոր օդանավ՝ 7N7 անունով[5]։ Առաջին տարբերակն ավելի էժան էր արժենալու, քանի որ պետք է օգտագործվեր 727-ի գոյություն ունեցող տեխնոլոգիան՝ նոր նյութերով։

Չափանիշները խմբագրել

757-200757-200PF757-300
ԱնձնակազմըԵրկու
Նստատեղեր200 (երկրորդ կարգի)
239 (առաջին կարգի)
N/A243 (երկրորդ կարգի)
295[6] (առաջին կարգի, առավելագույնը)
Բեռնախցի ծավալը43.3 մ3
Երկարությունը47.32մ54.47մ
Թևերի բացվածքը38.05մ
Պոչի բարձրությունը13.56մ
Դատարկ քաշը57 840կգ64 590կգ
Առավելագույն բեռնված քաշը115 680կգ123 600կգ)
Ճախրելու արագությունը530կմ/ժ, 850կմ/ժ 10.66կմ բարձրության վրա
Առավելագույն արագությունը567կմ/ժ, 913կմ/ժ
Վառելիքի պաշարը43 490լ42 680լ43 400լ
Թռիչքայի բարձրությունը12,800մ
Շարժիչները (×2)Rolls-Royce RB211
Pratt & Whitney PW2037
Pratt & Whitney PW2000
Rolls-Royce RB211
Pratt & Whitney PW2037
Pratt & Whitney PW2000
Pratt & Whitney PW2000

Վթարներ և պատահարներ խմբագրել

Նավի համարըԱմսաթիվՎայրըՆկարագրությունըԶոհերՆավում եղածներ
B-28121990 թ. հոկտեմբերի 2ԳուանչժոուԹռիչքի սպասելիս բախվել է վազքուղու վրա ընկած B737-ի հետ46122
N651AA1995 թ. դեկտեմբերի 20Բուգա (Կոլումբիա)Կործանվել է լեռներում անձնակազմի սխալից159163
TC-GEN1996 թ. փետրվարի 6Ատլանտյան օվկիանոսԱրագության ցուցիչը բաց է եղել թռիչքից առաջ մի քանի օր և տվել է սխալ ցուցմունք189189
N52AW1996 թ. հոկտեմբերի 2Խաղաղ օվկիանոսԼվացման ժամանակ կպչուն ժապավենով փակել են Պիտոյի խողովակը և մոռացել են հանեն7070
G-BYAG1999 թ. սեպտեմբերի 14Ժիրոնա, ԻսպանիաՀեղեղի ժամանակ կատարված կոշտ վայրէջքից դուրս է գլորվել վազքուղուց և ջարդվել է երեք մասերի[7]0245
N644AA2001 թ. սեպտեմբերի 11ՎաշինգտոնԲռնագրավել են ահաբեկիչները և ուղղել են Պենտագոնի շենքի վրա125+6464
N591UA2001 թ. սեպտեմբերի 11Փենսիլվանիա, Միացյալ ՆահանգներԿործանվել է այն բանից հետո, երբ ահաբեկիչները պայքարի մեջ են մտել ահաբեկիչների հետ4444
A9C-DHL2002 թ. հուլիսի 1Բոդենի լճի վերևում, ԳերմանիաԿարգավարի սխալից օդում բախվել է Տու 154-ի հետ69+22

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McMillin, Molly (2004 թ․ օգոստոսի 10). «Wichita's final 757 to take a bow». Wichita Eagle. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Boeing Marks Completion of its 757 Commercial Airplane Program»
  3. 3,0 3,1 Norris & Wagner 1998, էջեր. 143–45.
  4. Norris & Wagner 1999, էջ. 12.
  5. Norris & Wagner 1998, էջ. 144.
  6. FAA Type Certificate Data Sheet http://rgl.faa.gov/Regulatory_and_Guidance_Library/rgMakeModel.nsf/0/76f1b4b597ac25cf86257d430062f219/$FILE/A2NM_Rev_31.pdf Արխիվացված 2016-01-03 Wayback Machine
  7. «Accident Database: Accident Synopsis 09141999». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 757» հոդվածին։