Բիբ ( լատին․՝ pupil), ողնաշարավորների ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվող անցք (սովորաբար լինում է կլոր կամ ճեղքանման)։ Բիբի միջով լուսային ճառագայթները թափանցում են աչք[1]։

Մարդու բիբ
Կատվի բիբ

Գործառույթ խմբագրել

Բիբի չափերի փոփոխությունը կարգավորում է ինքնավար նյարդային համակարգը։ Բիբը մեծանում է սիմպաթիկ նյարդաթելերի օգնությամբ, փոքրանում՝ պարասիմպաթիկ նյարդաթելերի օգնությամբ։ Մարդու և այլ բարձր դասի ողնաշարավորների մոտ աչքի բիբի փոփոխությունը կատարվում է ռեֆլեքսորեն (բբային ռեակցիա) և կախված է լույսի քանակից, որն ընկնում է ցացաթաղանթի վրա։ Խավարից ավելի լուսավոր միջավայր անցնելուց 5 վայրկյան հետո բիբը փոքրանում է, հակառակ դեպքում մեծանում է, բայց այս անգամ 5 րոպե հետո։ Ձկների և պոչավոր երկկենցաղների մոտ բբային ռեակցիան թույլ է արտահայտված կամ բացակայում է։ Մարդու բբի տրամագիծը կարող է փոփոխվել 1,1- ից 8 մմ։ Աչքի բիբի ձևի,չափի և բբային ռեակցիայի փոփոխության արագությունը կարևոր նշանակություն ունի աչքի հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Բիբի չափերի փոփոխությունը կախված է մի շարք գործոններից․ այն լայնանում մթության մեջ, էմոցիոնալ գրգռման դեպքում, ցավային զգացողությունից։ Կարող է փոխվել նաև ադրենալինի, կոկաինի և ամֆետամինի, ինչպես նաև ատրոպինի ազդեցության դեմքում։ Փոքրանում է պայծառ լուսավորվածության դեմքում (միոզ), ինչպես նաև ալկոհոլի և ափիոնային նյութերի ազդեցության դեպքում։

Կճղակավորների մեծամասնության, այդ թվում ոչխարների և այծերի մոտ աչքի բիբը հորիզոնական է։ Ութոտնուկի և կաղամարի մոտ աչքի բիբը W-ա ձև է։

Աչքի դիլատատոր
Ոչխարի բիբ

Նշանակությունը դասակարգման համար խմբագրել

«Կարմի աչք»-ի էֆեկտը կատուների մոտ

Տարբեր կենդանիների մոտ աչքի բիբի (բիբը լինում է կլոր, ճեղքաձև, ուղղանկյունաձև, ուղղահայաց, հորիզոնական) չափերը, ձևը և դիրքը համարվում է այս կամ այն կարգաբանական խմբին պատկանելու նախանշան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. Cassin, B. and Solomon, S. (1990) Dictionary of Eye Terminology. Gainesville, Florida: Triad Publishing Company.

Գրականություն խմբագրել

Արտքաին հղումներ խմբագրել

Տես՝ Բիբ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս