Բարսեղ Ճոն

հայ երաժշտություն տեսաբան, կոմպոզիտոր

VII դարի երաժիշտ-տեսաբան, երգահան, Շիրակի Դպրեվանքի (Կարմիր վանք) վանահայր։ Վարդան պատմիչը հաղորդում է, որ նա ոչ միայն գրել է Յարութեան Հարցերը, այլև Ներսես Գ Շինող (641-661) կաթողիկոսի հանձնարարությամբ խմբագրել, կանոնավորել է Շարակնոցը.

Բարսեղ Ճոն
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունհոգևոր հովիվ, կոմպոզիտոր և երաժշտության տեսաբան
ԱշխատավայրԴպրեվանք

"... ապա հրամայեաց ընտրել զարժանն և զայն միայն ուսանել, զոր և արարին ի ձեռն սրբոյն Բարսղի՝ մականուն Ճոն կոչեցելոյ, որ էր առաջնորդ սուրբ ուխտին, որ Դպրեվանք կոչի ի գաւառին Անւոյ... վասն որոյ Ճոնընտիր կոչի շարականն, որ պաշտի յեկեղեցիս մեր"։

Սակայն մեր շարականագիտության մեջ խոսք չի եղել Բարսեղ Ճոնի մասին՝ որպես շարականագիր։ Չի ընդունվել նաև այն փաստը, որ նա Ներսես կաթողիկոսի հանձնարարությամբ խմբագրել է Շարակնոցը, և եղել է "Ճոնընտիր" Շարակնոցի հեղինակը։ Այդ փաստը համարվել է պատմագիրներ Վարդանի և Կիրակոս Գանձակեցու կողմից հաղորդած թյուրիմացության արդյունք։ "Վարդանի ու Կիրակոսի այս պատմությունը, - գրում է Մանուկ Աբեղյանը, - մի վկայություն էմիայն նրա համար, որ մեր հոգևոր բանաստեղծության ծաղկելուն նպաստել է առանձնապես այն, որ դարեր շարունակ մեր եկեղեցիներում միատեսակ ժամերգություն և կանոնական պարտադիր երգեր չեն եղել, և թե՝ փորձեր են եղել շարականների մեջ ընտրություն անելու ու միատեսակության վերածելու ժամերգությունն այդ նկատմամբ։ Որ Վարդանի ու Կիրակոսի ժամանակ այդ միատեսակությունն արդեն հաստատված է եղել, այդ պարզ է. բայց որ "Ճոնընտիր" շարականը 7-րդ դարում կազմված լինի, այդ կարելի չէ ընդունել"։ Այստեղ պետք է ավելացնել, որ պատմիչ Վարդանի և Կիրակոս Գանձակեցու հաղորդածները բավականին տարբեր են, հետևապես, դրանք, եթե աղբյուր ունեցել են, համենայն դեպս նույնը չի եղել։

Այնուհետև, պատմիչները արդյոք չե՞ն շփոթել Ներսես Շինող ու Ներսես Շնորհալի կաթողիկոսներին և Բարսեղ Ճոն ու XII դարի Բարսեղ Անեցի եպիսկոպոսներին։ Թվում է՝ այստեղ էլ շփոթություն չկա ո՛չ ժամանակի, ո՛չ տեղի, ո՛չ էլ անձնավորությունների։ Բարսեղ Ճոնը Շարակնոցի պատահական խմբագիր չի եղել։ Նա միաժամանակ շարականագիր է։ Թեև շարականագիտության մեջ նա չի ճանարչված որպես շարականների հեղինակ և երաժշտագետ, սակայն շարականներ էլ է գրել և հմուտ է եղել հայ եկեղեցու ժամերգության գործում."Զկարգ շարականաց Յարութեան ըստ ութ ձայնից՝ Բազումք ընծայեն Մովսէսի Խորենացւոյ, և այլք Բարսղի Ճոն կոչեցելոյ՝ ի մէջն եօթներորդ դարուն, որօպէս յիշէ Վարդան Վարդապետ ի տեսութիւն Անթառամծաղիկն ասելով ի սկզբանն. Զի թէ թարգմանիչն և հոգեշարժ վարդապետն Մովսէս Խորենացին ասացեալ է Ծննդեան և Յարութեան երգս շարականոց. և թէ մեծն և հանդիսաւոր ճգնաւորն Բարսեղ՝ մականուամբ Ճոն կոչեցեալ ապա չէ պարտ պակաս հայել ի խորհրդաւոր բանքս յայս և արդարև ի կազմութիւն շարականոցս երևի վայելուչ հնութիւն հանդերձ ճարտարութեամբ ի զանազան ձևս բանից փոփոխելով զնոյն իմաստթող վսեմութիւն ոճոյ, և զգերազանց ասացուածս"։

Մովսես Խորենացուն վերագրվող շարականները վերլուծելիս գալիս ենք այն եզրակացության, որ Հարության հարցերը նրա գրչին չեն պատկանում, այլ հենց Բարսեց Ճոնին։ Այդ շարականների ոճը, լեզուն, պատկերները և խոսքի գեղարվեստական մյուս միջոցները հաստատում են, որ դրանք ոչ թե V, այլ VII դարի գործ են և պատկանում են Բարսեղ Ճոնի գրչին։ Որո՞նք են այդ շարականները և ի՞նչ արժեք են ներկայացնում։ Բարսեղ Ճոնը գրել է 24 Հարց, որոնք կրում են փառաբանական բնույթ։ Դրանցից հինգում փառաբանվում է Փրկիչը՝ տարբեր առիթներով։ Երկնային զորքերն ու բնակիչներն անգամ երկյուղածությամբ են փառաբանում արարչին, որը թողել է իր հավիտենական անճառ փառքը, խոնարհվել, իջել է երկիր՝ կամավոր խաչվելու, անարգվելու հրեաներից, որպեսզի իր մահվամբ նոր կյանք տա մարդկությանը, որը դատապարտված է եղել Ադամի ժամանակներից։ Դիմում է նաև Արարչին, որ մեղապարտ մարդկությունն ազատելու համար նա իր Որդուն ուղարկել է երկիր, ապրել մարդկանց մեջ շուրջ երեսուն տարի՝ կամավոր խաչվելու, մահանալու, դժոխքն ու խավարը քանդելու և երեք օրից հետո հարություն առնելու համար և այդ ամենը կատարվել է "հօր հաճութեամբ"։ Փրկիչը ոչ միայն մարդացել է, այլև ծառայի դեր է կատարել մարդկության համար և ահդ համեստությամբ, մարդասիրությամբ ու անձնուրացությամբ նա հասել է իր նպատակին։

VII դարում Բարսեղ Ճոնով ավարտվում են մեզ հայտնի շարականագիրները և նրա խմբագրությամբ Շարականոցն ստանում է կանոնական, կայուն բովանդակություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ (V-XV դդ.)», 1980 թ., Գրիգոր Հակոբյան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 337