Բաստիլի հրապարակ

Բաստիլի հրապարակ (ֆր.՝  la place de la Bastille), հրապարակ Փարիզում։ Իր անունը ստացել է Բաստիլի ամրոցից, որը ավերվել էր Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Գտնվում է 3-րդ, 4-րդ, 11-րդ և 12-րդ շրջանների սահմանին։

ֆր.՝ place de la Bastille
Բաստիլի հրապարակ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 4-րդ շրջան, Փարիզի 11-րդ շրջան, Փարիզի 12-րդ շրջան, Quartier de l'Arsenal?, Quartier de la Roquette? և Quartier des Quinze-Vingts?
Մասն էroad network of Paris?
Ստեղծումհունիսի 27, 1792
Անվանվել էԲաստիլ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Բաստիլի ամրոց խմբագրել

Հուլիսյան սյուն

Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբին՝ 1789 թվականի հուլիսի 14-ին, ամրոցը գրավում է հեղափոխական տրամադրվածությամբ բնակչությունը։ Երեք տարի է պահանջվում, որ ամբողջությամբ հավաքվեն ամրոցի փլատակները։ Հենրի -րդի զբոսայգու 5-րդ տնից մինչև 49-րդ տունը կործանված ամրոցի պատերի տեղում սալիկներով նախանշվում է ուղի, ուր դրվում է հետևյալ գրությամբ ցուցանակ. «Այժմ այստեղ պարում են» («Désormais ici dansent»)։ Հետագայում այդ տեղում ամեն տարի կազմակերպվում են ժողովրդական տոնախմբություն։

Բաստիլի փիղ խմբագրել

Նապոլեոն Բոնապարտը, հետևելով Փարիզի վերանախագծման ծրագրին, 1808 թվականի այնտեղ կառուցել տվեց փղի տեսքով հսկայական շատրվան (l'éléphant de la Bastille)՝ ի պատիվ Եգիպտոսում տարած իր հաղթանակի։ Փիղը պետք է պատրաստվեր իսլանդացիներից գրաված բրոնզե արկերից և ունենար 24մ բարձրություն։ Սանդուղքը պետք է լիներ փղի ոտքերից մեկում։

Ճարտարապետ Ժան-Անտուան Ալավուանը անցավ գործի, բայց 1813 թվականին պատրաստվում է ընդամենը փղի գիպսե մանրակերտը՝ բնական մեծությամբ[1]։ Այն պատմության մեջ է մտել Վիկտոր Հյուգոյի շնորհիվ, ով «Թշվառները» վեպի հերոսներից մեկին՝ Գավրոշին[2], «բնակեցրել» է այդտեղ։ 1846 թվականին՝ արձանը ապամոնտաժելու ժամանակ պարզվել է, որ այնտեղ բնակվել են հազարավոր առնետներ։

Հուլիսյան սյուն խմբագրել

1833 թվականին Լուի Ֆիլիպը որոշում է հրապարակում կառուցել Հուլիսյան սյունը՝ ի պատիվ 1830 թվականի Հուլիսյան հեղափոխության «եռօրյա փառքի»:Սյան բացումը կայացել է 1840 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պաստառ գիպսե փղի պատկերով իրական չափերով
  2. «Հյուգոյի վեպի այն հատվածը, որտեղ պատմվում է Գավրոշի մասին, ով ապրում էր այդտեղ». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2004 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիլի հրապարակ» հոդվածին։