Բալթյան ուղի

Բալթյան ուղի, Բալթյան շղթա (էստ․՝ Balti kett, լատիշ․՝ Baltijas ceļš, լիտ.՝ Baltijos kelias, ռուս.՝ Балтийский путь), ինչպես նաև՝ Ազատության շղթա, 1989 թվականի օգոստոսի 23-ին Բալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ազգային ճակատների կազմակերպած համատեղ խաղաղ ցույցը։ Երեք հանրապետությունից մոտավորապես երկու միլիոն մարդ կազմեց 675,5 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա՝ Վիլնյուս-Ռիգա-Տալլին ուղղությամբ[1][2]։

Լիտվացի ցուցարարները «Բալթյան շղթային» մասնակցելիս

Ցույցը տեղի էր ունեցել Խորհրդա-գերմանական պայմանագրի (Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագիր) 50-ամյակին ընդառաջ և նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել տվյալ դաշնագրի և դրանում առկա գաղտնի դրույթների վրա, որի պատճառով Խորհրդային Միությունը և Նացիստական Գերմանիան Արևելյան Եվրոպան բաժանեցին ազդեցության գոտիների, իսկ Բալթյան հանրապետությունները բռնակցվեցին Խորհրդային Միությանը[3]։

Միջոցառման անցկացմամբ, բալթյան համազգային շարժումումների գործիչները փորձում էին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրենց երկրներում տեղի ունեցող ինքնորոշման շարժումների վրա և անկախության վերականգման հարցը ներկայացնել ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական տեսանկյունից։ Խորհրդային իշխանությունները իրադարձությանը արձագանքեցին բուռն հռետորաբանությամբ, սակայն չձեռնարկեցին որևէ կառուցողական միջոցառումներ, որոնցով հնարավոր կլիներ հաղթահարել անկախության ձգտող Բալթյան հանրապետությունների և ԽՍՀՄ մնացած հատվածների միջև խորացող անջրպետը։ Ցույցի անցկացումից յոթ ամիս անց Լիտվան առաջինը հռչակեց իր ինքնիշխանությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««29 տարի առաջ Մերձբալթյան երկրներն օգնել են ոչնչացնել խորհրդային կայսրությունը»․ Լատվիայի նախագահ». infocom.am. 2020 թ․ օգոստոսի 20.
  2. «Հայ-լիտվական կապերն ամուր և անսասան են. դեսպան Մկրտչյանի հարցազրույցը». Արմենպրես. 2016 թ․ հոկտեմբերի 6.
  3. «Սոխումիի պետական համալսարանում տեղի է ունեցել «Բալթյան շղթա -30» միջոցառումը». Առաջին ալիք. 2019 թ․ օգոստոսի 9.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալթյան ուղի» հոդվածին։