Բալասան (անձնանուն)
արական անձնանուն
Բալասան, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է արաբերեն balasān բառից։ Նշանակում է «անուշահոտ ծաղիկ և նրանից պատրաստված յուղ, որ մեռոնի մեջ էլ է գործածվում»։ Թեև բառը օտար ծագում ունի, սակայն Հայաստանում լայն գործածում ունի։ Սկսել է գործածվել 17-րդ դարից։ Պալասան ձևով հիշատակված է 1626[2] և 1651[3] թվականներին։ Գործածվում է որպես իգական և արական անձնանուններ։ Կրճատ և փաղաքշական ձևերն են՝ Բալա, Բալաս, որոնցից էլ առաջացել են Բալասանյան (Պալասանյան), Բալասյան, Բալասբեկյան, Բալայան ազգանունները[4]։
Բալասան Բալասան | |
---|---|
Տեսակ | երկսեռ անձնանուն |
Նշանակություն | անուշահոտ ծաղիկ և նրանից պատրաստված յուղ, որ մեռոնի մեջ էլ է գործածվում |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Կապված հոդվածներ | «Բալասան» սկսվող էջեր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Ձեռագիր, Դադեան, Բ․ 32
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 218
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 363 — 634 էջ։
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱպրիլի 24Սպասարկող:ՈրոնելՀայաստանՏոտոԳեյմինգԱնմոռուկՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԱնկլավ և էքսկլավԱլմա-Աթայի հռչակագիրՋահերով երթՔութեշՏավուշի մարզՇառլ ԱզնավուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՍևանա լիճԵղիշե ՉարենցԲագրատ ԳալստանյանՀամո ՍահյանՈսկեպարՎարդանանք (պատմավեպ)Հովհաննես ԹումանյանՊարույր ՍևակՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սեռական հարաբերությունՀայոց ցեղասպանության ճանաչումՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՋրծաղիկԿոմիտասԳարեգին ՆժդեհՀայերենի այբուբենՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի առաջին հանրապետությունԿառլես ՊուչդեմոնԾաղկեվանք (Արա լեռ)Վահան ՏերյանՋուր