Ա-բա-բա-գա-լա-մա-գա (հրատարակչություն)

Ա-բա-բա-գա-լա-մա-գա կամ Ա-բա-բա-հա-լա-մա-հա (ուկրաիներեն՝ А-ба-ба-га-ла-ма-га), ուկրաինական գրահրատարակչություն, անկախ Ուկրաինայի առաջին մասնավոր մանկական հրատարակչությունը, որը հիմնադրվել է 1992 թվականին, Կիևում[1]։ Հրատարակում է ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով մանկական գրականություն և դրանց թարգմանություններ։

Ա-բա-բա-գա-լա-մա-գա
Տեսակհրատարակչություն և գրահրատարակչություն
Երկիր Ուկրաինա
Հիմնադրվածապրիլի 20, 1992
Գլխադասային գրասենյակԿիև, Ուկրաինա
ՀիմնադիրԻվան Մալկովիչ
Կայքababahalamaha.com.ua

2008 թվականից սկսել է հրատարակել գրքեր բոլոր տարիքի ընթերցողների համար։ Հրատարակչության հիմնադիրը, տնօրեն և գլխավոր խմբագիրը ուկրաինացի բանաստեղծ Իվան Մալկովիչն է։ Նա ամբողջովին վերահսկում է յուրաքանչյուր գրքի հրատարակման գործընթացը` ձեռագրից մինչև պոլիգրաֆիա[2]։

Պատմություն խմբագրել

«Ա-բա-բա-գա-լա-մա-գա» հրատարակչության հիմնադիր Իվան Մալկովիչ

Ա-բա-բա-գա-լա-մա-գա հրատարակչությունը հիմնադրվել է 1992 թվականին գրող և ազգագրագետ Իվան Մալկովիչի կողմից։ Այն մանկական գրքերի ուկրաինական ամենահին հրատարակչությունն է[3]։ Գտնվում է Կիևում։ Հրատարակչության անունը վերցված է Իվան Ֆրանկոյի «Գրիցևի դպրոցական գիտություն» (ուկրաիներեն՝ Грицева шкільна наука) պատմությունից, որում երեխաները սովորում էին վանկատելով կարդալ «Ա-բա-բա-գա-լա-մա-գա» արտահայտությունը (ուկրաիներեն՝ а баба галамага, բարբառով՝ հիմարություն դուրս տալ)։

մի տղայի մասին, որը սագարած էր, այնուհետև գնաց դպրոց, և ամեն անգամ տուն վերադառնալիս հայրը հարցնում էր. «Ի՞նչ էք սովորում»։ Տղան պատասխանում էր. «Ա-բա-բա-գա-լա-մա-գա» (այսինքն ՝ «այբուբեն»)։ Եվ երբ նա մեկ տարի անց վերադարձավ, սկսեց ամռանը կրկին կերակրել սագերին և ուզում էր պարծենալ դպրոցում իր սովորածով, սագը նրան ասաց. «Ա-բա-բա-գա-լա-մա-գա»։ Եվ տղան մտածեց, որ պետք է սագը գնար սովորելու, ոչ թե ինքը[4]։

«2-ից 102 տարեկան երեխաների համար» հրատարակչության պատմությունը[5] սկսվել է 1992 թվականի հուլիսին մանկական այբուբենի հրատարակմամբ։ 1992-2005 թվականներին հրատարակչությունը թողարկել է շուրջ 100 անուն գիրք, սկսելով Մալկևիչի պատկերացրած Այբուբենից․

Իմ գրահրատարակչությունը սկսվեց հրեշտակից։ Ես միշտ երազել էի թողարկել այբուբեն, որի առաջին էջում հրեշտակ լիներ, որպես պատկերազարդ «Ա» տառ [А - ангел]: Բայց խորհրդային տարիներին դա անիրատեսական էր[6]։ Սկզբում չէի մտածում հրատարակության մասին, մտածում էի միայն մեկ գրքի մասին։ Դա այբուբենն էր, շատ կարևոր էր, որ այն սկսվեր «Ангел»-ով [Հրեշտակ]։ Ես չէի ուզում, որ դա սկսվի Акула [շնաձուկ] կամ Ավտոբուսուվ կամ որևէ այլ բանով։ Ես ուզում էի հենց «Հրեշտակը» լիներ[7]։
- Իվան Մալկովիչ

1995 թվականին Alfred A. Knopf ամերիկյան հրատարակչությունը ձեռք բերեց «Կատուն և աքաղաղը» գրքի իրավունքները[8]։ Ուկրաինական գրքերի հրատարակման պատմության մեջ սա առաջին դեպքն էր, որ արևմտյան խոշոր ընկերությունը լիցենզիա էր գնել ուկրաինական հրատարակչությունից[9]։

«Ա-բա-բա-գա-լա-մա-գա» -ն ռուսերեն գրքեր չէր թողարկում, և միայն մինչև 2001 թվականը Մոսկվայում գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում ունեցած մեծ հաջողությունից հետո, որտեղ վաճառվեցին հրատարակչության բոլոր գրքերը, Մալկովիչի որոշմամբ հրատարակչությունը թողարկեց ռուսերեն գրքեր՝ «Միայն ՌԴ տարածքում վաճառքի համար» նշումով[6]։ 2004 թվականին հրատարակչությունը Մոսկվայում բացեց ներկայացուցչություն և Մալկովիչը որոշեց հրատարակել սկսել Ռուսաստանում։ Մասնաճյուղը հրատարակում է ռուսերեն գրքեր ՝ «Ուկրաինայում առանց վաճառքի իրավունքի» գրությամբ[10]։ Ընդ որում 2004 թվականին հրատարակչությունը Ուկրաինայում վաճառեց իր թողարկած ավելի քան 400 000 օրինակ, իսկ Ա-բա-բա-գա-լա-մա-գա -ի ընդհանուր տպաքանակը 15 տարիների ընթացքում հասավ 3 միլիոն օրինակի[11][12]։ Խոսքը միայն ուկրաիներեն հրատարակումների մասին էր։

Հրատարակչությունը սկսել է հրապարակել նաև իր գրքերի այլ լեզուներով թարգմանություններ․ մասնավորապես, հրատարակչության գլխավոր խմբագիր Մալկովիչի հեքիաթներից «Մեղր մայրիկի համար» (ուկրաիներեն՝ Мед для мами, անգլ.՝ Honey for Mommy) անգլերեն թարգմանությունը, որի թարգմանիչը Ուկրաինայի նախագահի կինն է՝ Կատերինան, որն այդ գրքի մեկական օրինակ նվիրել է Կիևում օտարերկրյա դեսպանների տիկնանց[13]։

2008 թվականին «Ա-բա-բա-գա-լա-մա-գա» -ն հրատարակել է մեծահասակ ընթերցողների համար առաջին` Յուրի Անդուխովիչի թարգմանությամբ «Համլետ, Դանիայի իշխան» գիրքը, որն անմիջապես շահել է համաուկրաինական մրցույթի Լվովի գրքի ֆորումի լավագույն գիրք «Գրան պրի» մրցանակը»[14]։ Հրատարակչությունը հրատարակել է ավելի քան 100 անուն գիրք, որոնց ընդհանուր տպաքանակը կազմում է ավելի քան 4 միլիոն օրինակ[15]։

Այսօր «Ա-բա-բա-գա-լա-մա-գա»-ն երկրի ամենահաջող հրատարակչություններից մեկն է, որի գրքերը ձեռք են բերվել 19 երկրների հրատարակչությունների կողմից[16]։

2011 թվականի նոյեմբերի 8-ին հրատարակչության տնօրեն Իվան Մալկովիչը հաղորդել է Ա-բա-բա-գա-լա-մա-գա տարածքի վրա հարձակման փորձի մասին[17][18]։

Հեղինակներ խմբագրել

Իվան Մալկովիչ (ձախ), Յուրի Անդրուխովիչ և նկարիչ Վլադիսլավ Երկո (աջ) «Ռոմեո և Ջուլիետ» գրքի շնորհանդեսի ժամանակ

Ուկրաինացի հեղինակների աշխատանքներին զուգահեռ՝ «Ա-բա-բա-գա-լա-մա-գան» լայնորեն հրատարակում է ուկրաիներեն թարգմանություններ։ Մասնավորապես, հրատարակչությունը թողարկել է Հարի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի վեպերի շարքի ուկրաիներեն թարգմանությունը, ընդ որում, ըստ korrespondent.net -ի թղթակցի պնդման․

Ջոան Ռոուլինգի գրքերի ուկրաիներեն թարգմանությունը, որը կատարել է Վիկտոր Մորոզովը, փորձագետների բարձր գնահատականին է արժանացել։ Այն ավելի ճշգրիտ է համարվում, քան ռուսերենը։ Իվան Մալկովիչի շնորհիվ Հարի Փոթերի մասին հինգերորդ գիրքը Ուկրաինայում մեկ ամիս շուտ հրապարակվեց, քան Ֆրանսիայում, և չորս ամիս շուտ, քան Ռուսաստանում՝ ունենալով Եվրոպայում առաջին ազգային շնորհանդեսը[19]։

Հարրի Փոթերը և Մահվան պարգևները վերջին վեպի թարգմանություններից առաջին թարգմանությունը նույնպես եղել է Ա-բա-բա-գա-լա-մա-գա -ի հրատարակությամբ[20]։

Ա-բա-բա-գա-լա-մա-գա հրատարակչության միջազգային կապերը, սակայն, դրանով չեն սահմանափակվում. Հրատարակչությունն ակտիվորեն աշխատում է արտաքին շուկայում՝ մինչև 2007 թվականը վաճառելով իր գրքերը հրատարակելու իրավունք 18 երկրներում[21]։ Այս հաջողությունը ոչ պակաս կապ ունի հրատարակչության արվեստագետների և դիզայներների աշխատանքի հետ, առաջին հերթին նրա առաջին նկարիչ Կոստ Լավրոն, որը 1992 թվականին «Այբենարանի» շապիկի վրա հայտնված նապաստակի հեղինակն է, որը դարձավ հրատարակչության խորհրդանիշներից մեկը և Ա-բա-բա-գա-լա-մա-գա -ի ամենահայտնի իլյուստրատորներից Վլադիսլավ Երկոն, որը Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի նկարազարդման հեղինակն է, որը հրապարակվել է անգլերեն երկու համարներում, և դարձել է Մեծ Բրիտանիայի Templar հրատարակչության 2005 թվականի վաճառքի առաջատարը և դասվել Մեծ Բրիտանիայի ամանորյա վաճառքի լավագույն եռյակում[22]։

Հրատարակչությունը համագործակցել է Յուրի Անդրուխովիչի, Միկոլա Վինգրանովսկու, Լինա Կոստենկոյի, Սաշկո Դերմանսկու, Մարինա և Սերգեյ Դյաչենկոյի, Անդրի Կոկոտյուխայի, Վսևոլոդ Նեստայկոյի, Դմիտրո Պավլիչկոյի, Վլադիմիր Ռուտկիվսկու, Յուրի Վիննիչուկի հետ[23]։ Ինչպես նաև հրատարակչության հետ համագործակցել են այնպիսի հայտնի նկարիչ-իլյուստրատորներ, որոնցից են Վիկտորիա Կովալչուկը, Կատերինա Շտանկոն, Եվգենյա Գապչինսկայան[24], Կոնստանտին Լավրոն[25]։

Հրատարակչության համար արտասահմանյան հեղինակների թարգմանությունները կատարել են Յուրի Անդուխովիչը, Վիկտոր Մորոզովը, Ռոման Օսադչուկը, Եվգեն Պոպովիչը, Յուրի Վիննիչուկը, Վալենտին Կորնիենկոն։ Տիկին Կատերինա Յուշչենկոն անգլերեն թարգմանել է Իվան Մալկովիչի և Սոֆյա Ուսի «Մեղրը մոր համար» գիրքը[26]։

Հրատարակչությունն իր գրքերի համար ունեցել է երկու նկարազարդման ցուցահանդես[27]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

«Ա-բա-բա-գա-լա-մա-գա» հրատարակչությունը գրնցվել է Ուկրաինայի ռեկորդների գրքում. նա հրատարակել է Ուկրաինայի ամենամեծ գիրքը՝ «Այբուբեն»-ը, որի չափերը` լայնությունը երեք մետր, երկարությունը չորս մետր են և կշռում է 250 կիլոգրամ[28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Абабагаламагія», "Видавництво Івана Малковича «А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА», Перевірено 04.12.2010
  2. Анна Ященко․ «Мені не все одно що продавати — труси чи книжки». www.chasipodii.net. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  3. С. Гальченко. Ющенко поспорил с женой за книжку для детей // Газета по-українськи, № 378 (01.06.2007).
  4. ««Ա-բա-բա-գա-լա-մա-գա» հրատարակչության կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  5. «Книги», "Видавництво Івана Малковича «А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА» Перевірено 03.12.2010
  6. 6,0 6,1 Е. Горелова. Быть Малковичем // «Ведомости» (Москва), 6 февраля 2006.
  7. Сергій Рахманін. «Дійова особа: засновник приватного дитячого видавництва „А-ба-ба-га-ла-ма-га“ Іван Малкович. „, “Радіо Свобода» Перевірено 03.12.2010
  8. Сергій Рахманін. «Новини NEWSru.ua :: Українська "А-Ба-Ба-Га-Ла-Ма-Га" хоче підкорити світ». web.archive.org. 2011 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  9. Микола Тимошик. «Плюси й мінуси сучасного російського книговидання»(չաշխատող հղում)}}, Інститут журналістики Перевірено 04.12.2010
  10. «Історія», «Видавництво Івана Малковича „А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА“» Перевірено 03.12.2010
  11. «Віктор Ющенко привітав видавництво дитячої книги "А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА" з 15-річним ювілеєм / Новини / НРКУ». web.archive.org. 2010 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  12. Національна радіокомпанія України, 25.04.2007
  13. Катерина Ющенко подарила супругам руководителей иностранных дипломатических миссий на Украине книгу «Мед для мамы» в собственном переводе(չաշխատող հղում) // Пресс-служба Президента Украины Виктора Ющенко, 14.12.2007
  14. Галина Гузьо, Галина Антонів «Чудова вісімка від „Високого Замку“» Արխիվացված 2018-07-01 Wayback Machine, «Високий замок» Перевірено 05.12.2010
  15. «Советы по оформлению интерьера гостиной». Business Class Magazine (ուկրաիներեն). 2021 թ․ հունիսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  16. Карпенко, Дмитро. «Іван Малкович: „Перевага дитячої літератури на книжковому ринку – загальносвітова, а не українська тенденція"». Український журнал. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  17. «Малкович: Невідомі забарикадувалися і почали ламати підлогу і стіни». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 8.11.2011-ին.
  18. «Рейдери атакували відоме видавництво». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 8.11.2011-ին.
  19. Личность года: Иван Малкович Արխիվացված 2010-10-20 Wayback Machine // Корреспондент.net, 2003.
  20. Украинцы первыми в мире увидят перевод последнего Гарри Поттера // Корреспондент.net, 21 сентября 2007.
  21. «Видавництву «А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА» - 15 років - Новини українського книжкового проекту - Про проект - Портал української книги». web.archive.org. 2007 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  22. «Художники - Видавництво "А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА"». www.ababahalamaha.com.ua. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  23. «Автори», «Видавництво Івана Малковича „А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА“», Перевірено 05.12.2010
  24. «Новости NEWSru.ua :: Украинская "А-Ба-Ба-Га-Ла-Ма-Га" собирается покорить мир». web.archive.org. 2008 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  25. «Лавро Кость - Видавництво "А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА"». ababahalamaha.com.ua. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
  26. «Катерина Ющенко подарувала гостям "Мед для мами" / Новини / НРКУ». web.archive.org. 2010 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  27. «Виставки», «Видавництво Івана Малковича „А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА“», Перевірено 04.12.2010
  28. «Найбільша в Україні книжка — „Українська абетка“» Արխիվացված 2020-09-24 Wayback Machine, «УТР» Перевірено 04.12.2010

Արտաքին հղումներ խմբագրել

«А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА» — академия детской мечты Արխիվացված 2010-11-22 Wayback Machine: Զրույցներ Իվան Մալկովիչի հետ. // «День»: Ежедневная всеукраинская газета. — № 136, 4 августа 2004.