Աքարներ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԵնթատիպՈղնաշարավորներ
ԴասԹռչուններ
ԿարգԴռլոնանմաններ
Pteroclidiformes
ԸնտանիքԴռլոններ
Լատիներեն անվանում
Pteroclididae
Bonaparte, 1831
Ցեղեր
  • Դռլոններ (Pterocles)
  • Սաջեր (Syrrhaptes)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177040
NCBI 56295

Աքար, (լատին․՝ Bonasa bonasia), թռչունների կարգ (լատին․՝ pteroclidiformes)։Անտառակաքավ, դահուճ։ Հայտնի են 14 տեսակ։ Տարածված են Հարավային Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Աղավնու մեծության թռչուններ են, քաշը 200–600 գ է։ Թևերը երկար են, նեղ ու սուր, պոչը սեպաձև է, ոտքերը կարճ են՝ փետրավորված կրնկաթաթային բաժնով։ Կտուցը կարճ է, գույնը՝ ավազագույն կամ դեղնավուն։ Ապրում են տափաստաններում, կիսաանապատներում, անապատներում։ Բնադրում են հողի վրա, մեծ գաղութներով։ Դնում են 2–4 խայտաբղետ Սևափոր աքար ձու։ Սնվում են բույսերի սերմերով, մասամբ՝ միջատներով։ Նստակյաց են, հյուսիսում ապրողները՝ քոչվոր։ Թռչում են արագ, լավ քայլում են, երբեմն՝ լողում։ Արարատյան դաշտում հանդիպում են սևափոր և սպիտակափոր աքարներ։ Օգտագործում են միսը, փետուրները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 162
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքարներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքարներ» հոդվածին։