Արևածաղկի սերմեր

Արևածաղկի սերմեր, արևածաղիկ միամյայի (Helianthus annuus) սերմեր։ Այն առաջին հերթին օգտագործվում է արևածաղկի ձեթ ստանալու համար, որը լայնորեն օգտագործվում է տարբեր տեսակի սննդամթերքի պատրաստման, ինչպես նաև տեխնիկական նպատակներով։ Արևածաղկի ձեթի հիդրոգենացիումից հետո ստանում են սալոմաս։

Արտաքին տեսք

Արևածաղիկ միամյան գործնականում աճում է ամբողջ աշխարհում։ Աշխարհում արևածաղկի սերմերի ամենամեծ արտադրող երկիրներն են Ուկրաինան, Ռուսաստանը և Արգենտինան։ Ուկրաինայում սերմերի արտադրության ծավալը 2013 թվականին հասել է 11,05 միլիոն տոննայի, Ռուսաստանում՝ 10,53 միլիոն տոննայի[1]։

Բաղադրություն խմբագրել

Այս սնունդն ունի բարձր կալորիականություն. սնուցիչների գրեթե կեսը կազմում են ճարպերը, էներգետիկ արժեքը 580 կկալ է[2]։

Բոված սերմերը օգտակար նյութերով զիջում է չբովածին։ Սերմերի համի և բույրի երանգներում մեծ դեր են խաղում հիմնականում բովածի աստիճանը և աղի քանակը։

Օգտագործում խմբագրել

Սնունդ խմբագրել

Արևածաղկի սերմերը նախկինում ավելի հաճախ ուտում էին որպես խորտիկ, այլ ոչ թե որպես ուտելիք։ Այն կարող են նաև օգտագործել որպես խավարտ կամ տարբեր բաղադրատոմսերի բաղադրիչ։ Սերմերը կարող են վաճառվել ինչպես կեղևով, այնպես էլ առանց դրա։ Սերմերը օգտագործվում են նաև տարբեր տեսակի աղցանների մեջ։

Երբ կեղևով են մշակվում, դրանք առաջին հերթին չորացվում են։ Դրանից հետո դա կարելի է բովել առանց աղի, ինչպես նաև աղով, բույրի պահպանման համար հաճախ ալյուր են շաղ տալիս։ Կեղևազրկումը տեղի ունենում բերանում, երբ սերմը դիմացի ատամների սեղմումի շնորհիվ բացվում է, և միջուկը դուրս է գալիս, որից հետո կարելի է ուտել այն։

Արևածաղկի սերմերը վաճառվում են տոպրակներով, ինչպես նաև «հասարակ» ձևով (միայն աղով պատված)։ Արտադրողի կողմից այն կարող է համալրվել խորովածի, թթվի, կծվի, սոուսի, բեկոնի, նոչո պանրի և բազմաթիվ այլ բուրավետիչներով։

Չկեղևազրկված սերմերը հատկապես տարածված են միջերկրական և ասիական երկրներում, որտեղ նրանք կարող են գնել նոր բոված սերմեր, իսկ ուրիշ երկրներում նրանք կարող են գնել նոր փաթեթավորված տարբեր համեր ունեցող սերմեր։ ԱՄՆ-ում արևածաղիկ սերմերը տարածված են բեյսբոլ խաղացողների շրջանում, որտեղ դրանք ծառայում են որպես ծխախոտ ծամելու այլընտրանքային միջոց[3]։

Կեղև խմբագրել

Արևածաղկի միջուկ, չորացրած
Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 585 կկալ 2445 կՋ
Ջուր4.7 գ
Սպիտակուցներ20.78 գ
Ճարպեր51.46 գ
— հագեցած4.455 գ 
— մոնոհագեցած18.528 գ 
— պոլիհագեցած23.137 g 
Ածխաջրեր20 գ
երկշաքարներ2.62 գ 

Թիամին (B1)1.48 մգ
Ռիբոֆլավին (B2)0.355 մգ
Նիացին (B3)8.335 մգ
Պանտոտենային թթու (B5)1.13 մգ
Պիրիդօքսին (B6)1.345 մգ
Ֆոլացին (B9)227 մկգ
Ասկորբինաթթու (վիտ․ С)1.4 մգ
Տոկոֆերոլ (виտ. E)35.17 մգ

Կալցիում78 մգ
Երկաթ5.25 մգ
Մագնեզիում325 մգ
Ֆոսֆոր660 մգ
Կալիում645 մգ
Նատրիում9 մգ
Ցինկ5 մգ

Link to USDA database entry

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FAO: Sunflower seed | Russian Federation, Ukraine | Production Quantity | 2013.(Ստուգված է 28 Ապրիլի 2015)
  2. «Show Foods». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  3. Blount, Roy, Jr. "The Seeds Of Content." Sports Illustrated, 06 Oct. 1980. Web. 07 Oct. 2013.[1]