Արևադարձի և գիշերահավասարի ամսաթվերն ու ժամանակը ըստ UTC-0
ՏարիԳիշերահավասար
Մարտ1[1]
Արևադարձ
Հունիս2[2]
Գիշերահավասար
Սեպտեմբեր3[3]
Արևադարձ
Դեկտեմբեր4[4]
ամսաթիվժամանակամսաթիվժամանակամսաթիվժամանակամսաթիվժամանակ
20102017:32:132111:28:252303:09:022123:38:28
20112023:21:442117:16:302309:04:382205:30:03
20122005:14:252023:09:492214:49:592111:12:37
20132011:02:552105:04:572220:44:082117:11:00
20142016:57:052110:51:142302:29:052123:03:01
20152022:45:092116:38:552308:20:332204:48:57
20162004:30:112022:34:112214:21:072110:44:10
20172010:28:382104:24:092220:02:482116:28:57
20182016:15:272110:07:182301:54:052122:23:44
20192021:58:252115:54:142307:50:102204:19:25
20202003:50:362021:44:402213:31:382110:02:19
20212009:37:272103:32:082219:21:032115:59:16
20222015:33:232109:13:492301:03:402121:48:10
20232021:24:242114:57:472306:49:562203:27:19
style="background-color:gold"20242003:06:212020:50:562212:43:362109:20:30
20252009:01:252102:42:112218:19:162115:03:01
20262014:45:532108:24:262300:05:082120:50:09
20272020:24:362114:10:452306:01:382202:42:04
20282002:17:022020:01:542211:45:122108:19:33
20292008:01:522101:48:112217:38:232114:13:59
20302013:51:582107:31:112223:26:462120:09:30
20312019:40:512113:17:002305:15:102201:55:25
20322001:21:452019:08:382211:10:442107:55:48
20332007:22:352101:00:592216:51:312113:45:51
20342013:17:202106:44:022222:39:252119:33:50
20352019:02:342112:32:582304:38:462201:30:42
20362001:02:402018:32:032210:23:092107:12:42
20372006:50:052100:22:162216:12:542113:07:33
20382012:40:272106:09:122222:02:052119:02:08
20392018:31:502111:57:142303:49:252200:40:23
20402000:11:292017:46:112209:44:432106:32:38
20412006:06:362023:35:392215:26:212112:18:07
20422011:53:062105:15:382221:11:202118:03:51
20432017:27:342110:58:092303:06:432200:01:01
20441923:20:202016:50:552208:47:392105:43:22
20452005:07:242022:33:412214:32:422111:34:54
20462010:57:382104:14:262220:21:312117:28:16
20472016:52:262110:03:162302:07:522123:07:01
20481922:33:372015:53:432208:00:262105:02:03
20492004:28:242021:47:062213:42:242110:51:57
20502010:19:222103:32:482219:28:182116:38:29

Արևադարձ , աստղագիտական իրադարձություն, որի ժամանակ Արևը հորիզոնի վերևում ճիշտ կեսօրին գտնվում է առավելագույն (ամառային արևադարձ) կամ նվազագույն (ձմեռային արևադարձ) բարձրության վրա[5][6][7]։ Արևադարձի ընթացքում Արևը հասնում է Երկրի հասարակածի նկատմամբ դեպի հյուսիս կամ հարավ առավելագույն թեքման։ «Արևադարձ» տերմինի ծագումը կապված է այն բանի հետ, որ այդ երևույթից հետո արևի կեսօրյա բարձրությունը սկսում է հակառակ ուղղությամբ փոխվել (եթե աճում էր, սկսում է նվազել, իսկ եթե նվազում էր, սկսում է աճել)։

Արևադարձը տեղի է ունենում տարին երկու անգամ՝ հունիսի 20-21-ին և դեկտեմբերի 21-22-ին։ Ամառային արևադարձի օրը դիտվում է որպես ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ ձմեռային արևադարձի օրը, ընդհակառակը, ամենակարճ ցերեկն է և ամենաերկար գիշերը՝ համեմատած տարվա ցանկացած այլ օրվա հետ (բացառությամբ բևեռների)։ Միջին լայնություններում արևադարձի օրերը համընկնում են գարնանից ամռանը և աշնանից ձմռան աստղագիտական անցման ամսաթվերի հետ։

Շատ ժողովուրդների մշակույթում և դիցաբանությունում ձմեռային և ամառային արևադարձի օրերն առեղծվածային նշանակություն ունեն, հարմարեցվել են տարբեր տոների և ծիսակատարությունների հետ։

Աստղագիտական տվյալներ խմբագրել

Երկրի դիրքն ուղեծրում․ ամառային արևադարձի (ձախից), ձմեռային արևադարձի (աջից), աշնանայի գիշերահավասարի (առջևից) և գարնանային գիշերահավասարի (հետևից) ժամանակ

Ներկայումս (2010-2025) համաշխարհային ժամանակով (այլ ժամային գոտիներում ձմեռային և ամառային արևադարձի ամսաթվերը կարող են տարբերվել մեկ օրով․ Գրինվիչից արևելք ամսաթիվը կարող է լինել մեկ օր ավելի, Գրինվիչից արևմուտք՝ մեկ օր պակաս) հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին կամ (նահանջ տարիներից առաջ) դեկտեմբերի 22-ին, իսկ ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսի 20-ին (նահանջ տարիներին) կամ հունիսի 21-ին։ Հարավային կիսագնդում, ընդհակառակը, դեկտեմբերյան արևադարձը ամառային է, իսկ հունիսյանը՝ ձմեռային[8]։

Ձմեռային արևադարձի օրը տարվա ամենակարճ ցերեկն է (ամենաերկար գիշերը) համապատասխան կիսագնդում (բացառությամբ բևեռի, որտեղ տարվա միակ գիշերը տևում է կես տարի, և ձմեռային արևադարձը այս բևեռային գիշերվա մեջտեղում է)։ Ամառային արևադարձի օրը տարվա ամենաերկար ցերեկն է (ամենակարճ գիշերով) համապատասխան կիսագնդում (բացի բևեռի շրջանից, որտեղ տարվա միակ լուսային օրը տևում է կես տարի և ամառային արևադարձը այս բևեռային ցերեկվա կեսին է)։

Միջին լայնություններում աստղագիտական ձմռան և գարնան ընթացքում այն կետը, որտեղ լինում է արևը կեսօրին, ամեն օր բարձրանում է հորիզոնից ավելի վեր, իսկ ամառային արևադարձի օրը՝ դադարում է բարձրանալ և փոխում է իր շարժման ուղղությունը։ Այնուհետև նրա բարձրությունն օրըստօրե պակասում է, մինչև ձմեռային արևադարձի ժամանակ կրկին «դադարում» է իջնել և սկսում է բարձրանալ։

Նահանջ տարիներին արևադարձի օրվա տեղաշարժի հետևանքով տարբեր տարիներին այն կարող է տարբերվել 1-2 օրով։ Ավանդաբար ձմեռային արևադարձն ընդունվում է որպես աստղագիտական ձմռան սկիզբ, իսկ ամառային արևադարձի պահը՝ աստղագիտական ամռան սկիզբ, ինչը աստղագիտական գարնան կամ աշնան սկզբի՝ գարնանային կամ աշնանային գիշերահավասարի օրվա ընտրության հետևանք է[9]։ Արեգակի աստղագիտական երկայնությունը արևադարձի պահերին, համապատասխանաբար, հավասար է 90° և 270°:

Արևադարձի պահից մի քանի օր առաջ և հետո արևը գրեթե չի փոխում թեքումը, երկնքում նրա կեսօրյա բարձրությունները գրեթե անփոփոխ են (տարվա ընթացքում բարձրությունը փոխվում է սինուսոիդի զանգանմն գագաթին մոտ գրաֆիկով)։ Ընդհակառակը, արևադարձերի ամսաթվերի մոտ օրերին Արեգակի թեքման փոփոխության արագությունը ամենամեծն է (~24 անկյունային րոպե մեկ օրում), քանի որ դա համապատասխանում է հորիզոնական առանցքի (ժամանակի) սինուսոիդային խաչմերուկներին։ Արեգակի բարձրությունների դիտարկումներից երկու արևադարձերի շրջանում կարող է որոշվել էկլիպտիկայի հարթության թեքությունը Երկնային հասարակածի հարթության նկատմամբ[10]։

Կետերի նշանակում խմբագրել

Ձմեռային և ամառային արևադարձերի օրերը նշանակվում են կենդանակերպի նշաններով՝ համապատասխան այն համաստեղությունների, որոնցում դրանք գտնվել են Հիպարքոսի ժամանակներում[11]. ամառային արևադարձը՝ Այծեղջյուրի նշանով (♑), ամառային արևադարձը՝ Խեցգետնի նշանով (♋)[12]։ Ժամանակի ընթացքում այդ կետերը տեղափոխվել են և ներկայում գտնվում են Աղեղնավորի և Ցլի համաստեղություններում, ընդ որում՝ ամառային արևադարձի օրը Երկվորյակների համաստեղությունից Ցլի համաստեղություն է տեղափոխվել համեմատաբար վերջերս՝ 1988 թվականի աշնանը[13]։

Մշակույթում և ժողովուրդների առասպելներում խմբագրել

Ձմեռային արևադարձի ամենահայտնի ավանդական անուններից մեկը Յոլ է։ Իվան Կուպալան (Իվանի օր, Կուպալյան գիշեր) արևելյան սլավոնների ժողովրդական տոն է, որը նվիրված է ամառային արևադարձին և բնության ծաղկմանը ու նշվում է հունիսի 24-ին (հուլիսի 7)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Équinoxe de printemps entre 1583 et 2999
  2. Solstice d’été de 1583 à 2999
  3. Équinoxe d’automne de 1583 à 2999
  4. Solstice d’hiver
  5. «День зимнего солнцестояния». РИА Новости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. «День летнего солнцестояния». РИА Новости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. Солнцестояние / В. Е. Жаров // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  8. Australian Almanac. — Sydney, 1864. — С. 1.
  9. Որոշ երկրներում, օրինակ՝ Անգլիայում, ամառային արևադարձի ժամանակահատվածը համարվում է ամռան կես (անգլ.՝ Solstice)․ աստղագիտական տեսանկյունից նույնպես նպատակահարմար է այս ժամանակի կետերը համարել տարվա համապատասխան եղանակների կես․ Кузнецов А. Моменты начала астрономических времён года: взгляд по-новому // Небосвод. — 2006. — № 3. — С.27 Արխիվացված 2022-01-28 Wayback Machine
  10. Г. Е.Куртик, Г. П. Матвиевская Птолемей и его астрономический труд // Альмагест / Перевод с древнегреческого И. Н. Веселовского, Науч. ред. Г. Е. Куртик. — М.: Наука, 1998. — С. 435. — 672 с. — ISBN 5-02-015167-X
  11. Левитан Е. Редкое астрономическое явление(ռուս.) // Наука и жизнь. — 1988. — № 9. — С. 116.
  12. Цесевич В. П. Эклиптика // Что и как наблюдать на небе. — 6-е изд. — М.: Наука, 1984. — С. 48—49. — 304 с.
  13. Ширяев А. А. О смещении точек равноденствий и солнцестояний // Астрономический календарь на 1988 год : Справочное издание. — М.: Наука, 1987. — С. 189—194. — ISSN 0132-4063.

Գրականություն խմբագրել

  • Солнцестояние // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • «Солнцестояния». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Куликов С. Нить времён. Малая энциклопедия календаря с заметками на полях газет. — М.: Наука. Гл. ред. физ.-мат. лит., 1991. — С. 208. — 288 с. — 200 000 экз. — ISBN 5-02-014563-7.
  • Климишин И. А. Смена времён года // Календарь и хронология. — Изд. 3. — М.: Наука. Гл. ред. физ.-мат. лит., 1990. — С. 36—39. — 478 с. — 105 000 экз. — ISBN 5-02-014354-5.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևադարձ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 25