Արտավազդ Ե (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մոտ 252, 253-272 թթ–ին։ Արտավազդի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։ Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։ 272–273 թվականներին Ավրելիանոս կայսեր օգնությամբ Մեծ Հայքի նոր թագավոր է հռչակվել Խոսրով Բ Արշակունին։

Արտավազդ Ե
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն252–272
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝անհայտ[1]
Երկիր Հայաստան
ՆախորդՏրդատ Բ
ՀաջորդողԽոսրով Բ
քաղաքական գործիչ և գերիշխան

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 144