Արտաշես Արշակունի

արքայազն

Արտաշես Արշակունի (4-րդ դար), թագաժառանգ արքայազն, Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ի և նրա անհայտ անունով կնոջ ավագ որդին, Արշակ Բ-ի եղբայրը և Տիրիթի հայրը։ Դեռ չթագադրված մահացել է մինչ 350 թվականը[1]։ Արտաշեսը կարծես թե մահացել է նախքան Սասանյան Իրանի շահնշահ Շապուհ Բ338 - 345 թվականների աշրավանքները դեպի [Մեծ Հայք և Իբերիա, որի ժամանակ Շապուհը գերեվարել էր Մեծ Հայքի արքայական ընտանիքին[2][3]։

Արտաշես Արշակունի
Արտաշէս Արշակունի
Դրոշ
Դրոշ
Արքայազն
 
Ազգությունհայ
Ծննդյան օր4-րդ դար
ԴինաստիաԱրշակունիներ
ՀայրՏիրան Բ
ԶավակներՏիրիթ Արշակունի

Արտաշեսը ամուսնացել էր մի անհայտ անունով կնոջ հետ, որից ունեցել էր իր որդի Տիրիթին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Գ. ժգ
  2. «Հայոց Պատմություն», Վահան Մ. Քուրքջյան, 1958, էջ 103
  3. electricpulp.com. «ARMENIA AND IRAN ii. The pre-Islamic period – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Գ. ժգ
  • «Երկերի Ժողովածու», Լեո, հատոր Ա, էջ 443 (Արտաշես արքայորդի)
  • «Հայոց Պատմություն», Վահան Մ. Քուրքջյան, 1958, էջ 103

Արտաքին հղումներ խմբագրել