Արտադրություն

Արտադրություն՝ աշխատուժի, մեքենաների, գործիքների, քիմիական կամ կենսաբանական մշակման ու ձևակերպման միջոցով ապրանքների ստացում։ Սա տնտեսության երկրորդային (արտադրական) ոլորտի էությունն է[1]։ Տերմինը կարող է վերաբերել մարդու գործունեության մի շարք տեսակների՝ ձեռքի աշխատանքից մինչև բարձր տեխնոլոգիաների, բայց այն առավել հաճախ կիրառվում է արդյունաբերական դիզայնի մեջ, որի ընթացքում առաջնային ոլորտից անմշակ հումք հանդիսացող նյութերը վերածվում են պատրաստի ապրանքների։ Նման ապրանքները կարող են վաճառվել այլ արտադրողների` ավելի բարդ ապրանքների արտադրության համար, ինչպիսիք են ինքնաթիռները, կենցաղային տեխնիկաները, կահույքը, սպորտային սարքավորումները, մեքենաները կամ երրորդային ծառայությունների ոլորտի միջոցով բաշխվեն արդյունաբերության վերջնական սպառողներին։ Սա հիմնականում իրականացվում է մեծածախ վաճառականների միջոցով, ովքեր իրենց հերթին վաճառում են մանրածախ վաճառականներին վերջիններս էլ` հաճախորդներին։

Արտադրական ճարտարագիտությունը կամ արտադրական գործընթացը փուլերն են, որոնց միջոցով հումքային նյութերը վերածվում են վերջնական արտադրանքի։ Արտադրական գործընթացը սկսվում է արտադրանքի ձևավորմամբ և նյութերի դասակարգմամբ, որոնցից էլ պատրաստվում է ապրանքը։ Այնուհետև այս նյութերը արտադրական գործընթացի միջոցով ձևափոխվում են և վերածվում պահանջվող զանգվածի։

Ժամանակակից արտադրությունը ներառում է բոլոր միջին մակարդակի գործընթացները, որոնք անհրաժեշտ են արտադրանքի և դրա բաղադրիչների միավորման գործընթացում։ Որոշ արտադրողներ, ինչպիսիք են կիսահաղորդչային և պողպատե իրերի արտադրողները, սրա փոխարեն օգտագործում են «կեղծիք» տերմինը։

Արտադրական ոլորտը սերտորեն կապված է ճարտարագիտության և արդյունաբերական դիզայնի հետ։ Հյուսիսային Ամերիկայի խոշոր արտադրողներից են` «Ջեներալ մոթորս» ընկերությունը, «Ջեներալ էլեկտրիկ»-ը, «Պրոքտեր ընդ Գամբլ»-ը, «Ջեներալ Դինամիկ» ասոցիացիան, «Բոինգ» ընկերությունը, «Պֆայզեր»-ը, «Փրսիժն Քյասթփարթ»-ը և «Ֆիաթ Կրասլյեր» ավտոմոբիլային կազմակերպությունը։ Եվրոպայում խոշոր արտադրողներից են` «Վոլցվագեն Գրուպ»-ը, «Սիեմենս»-ը, «ԲԻ.ԷՆ.ԷՍ.ԷՖ.»-ը, և «Միչելին»-ը։ Ասիայի խոշոր արտադրողներն են` «Տոյոտա»-ն, «Յամահա-ն, «Պանասոնիկ»-ը, «ԷԼ ՋԻ»-ն, «Սամսունգ»-ը և «Թաթա Մոթորս»-ը։

Պատմություն և զարգացում խմբագրել

Բոինգ 787-ի 41-րդ թռիչքը
Արդյունաբերական աշխատողը ծանր պողպատե արտադրանիքների մեջ

Արտադրությունը սկսվել է 19-րդ դարում[1]։ Այն սովորաբար իրականացվում էր հմուտ արհեստավորների և նրանց օգնականների կողմից։ Ուսուցումն իրականացվում էր աշակերտելու միջոցով։ Նախաարդյունաբերական աշխարհի մեծ մասում գիլդիական համակարգը (վաճառականների միավորումներ) պաշտպանում էր քաղաքային արհեստավորների արտոնություններն ու առևտրական գաղտնիքները։

Նախաարդյունաբերական աշխարհում արտադրության մեծ մասը տեղի էր ունենում գյուղական տարածքներում, որտեղ տնային տնտեսությունների վրա հիմնված արտադրությունը ծառայում էր որպես գյուղատնտեսության լրացուցիչ կենսապահովման ռազմավարություն (դեռ շարունակում է տեղի ունենալ որոշ վայրերում)։ Դուրս բերման համակարգի միջոցով ձեռնարկատերերը մեկ ձեռնարկության շրջանակներում կազմակերպում էին մի շարք արտադրական տնային տնտեսություններ։

Բրիտանիայում 18-րդ դարի վերջին, արդյունաբերական հեղափոխության սկզբին, գործարանային համակարգն առաջին անգամ ընդունվեց և հետագայում տարածվեց ամբողջ աշխարհով[2]։ Գործարանային համակարգի հիմնական առանձնահատկությունը մեքենաների օգտագործումն էր, որոնք ի սկզբանե աշխատում էին ջրով կամ գոլորշիով, իսկ հետագայում արդեն էլեկտրաէներգիայով։ 19-րդ դարում արտադրության ամերիկյան համակարգում գրանցվեցին տնտեսությունների, գործարանների կենտրոնացման և փոխարինելի մասերի ստանդարտացման աճ։

Մեքենայացված արտադրական գործընթացը ստեղծվել է, որպեսզի հավաքագրվեն կրկնվող մասերը, առանձին աշխատողների օգնությամբ, ովքեր այդ գործընթացի ընթացքում հատուկ քայլեր են իրականացնում։ Սա հանգեցրել է արդյունավետության զգալի աճի՝ նվազեցնելով վերջնական գործընթացի արժեքը։ Ավելի ուշ ստեղծվեցին ավտոմատ սարքեր, որպեսզի աստիճանաբար փոխարինեն մարդկանց, միտում, որն արագացել է համակարգիչների և ռոբոտների զարգացման հետ մեկտեղ։

Խորհրդային Միության ժամանակ արտադրությունը հիմնված էր կոլեկտիվիզմի վրա։

Արդյունաբերական քաղաքականություն խմբագրել

Արտադրական տնտեսագիտություն խմբագրել

Ժամանակակից ավտոմոբիլների կոնվեյեր

Նոր տեխնոլոգիաները Միացյալ Նահանգների Արտադրական գոտում առաջատար արտադրական աշխատանքային հնարավորությունների շրջանակում որոշակի աճ են գրանցել։ Արտադրությունը ապահովում է կարևոր նյութական աջակցություն՝ ազգային ենթակառուցվածքների և ազգային պաշտպանության համար։

Մյուս կողմից, արտադրության մեծ մասը կարող է ներառել սոցիալական և բնապահպանական զգալի ծախսեր։ Օրինակ վտանգավոր թափոնների մաքրման ծախսերը կարող են գերազանցել այդ թափոնները ստեղծող արտադրանքի օգուտներին։ Վտանգավոր նյութերը կարող են ռիսկի ենթարկել աշխատողների առողջությունը։ Այս ծախսերն այժմ քաջ հայտնի են, և դրանց արդյունավետ լուծման, թափոնների կրճատման, արդյունաբերական փոխազդեցության օգտագործման, վնասակար քիմիական նյութերի վերացման համար ջանքեր են գործադրվում։

Արտադրության բացասական ծախսերը կարող են նաև լուծվել օրինական ճանապարհով։ Զարգացած երկրները արտադրական գործունեությունը կարգավորում են աշխատանքային և բնապահպանական օրենքներով։ Ամբողջ աշխարհում արտադրողները կարող են ենթարկվել կանոնակարգերի և աղոտման համար նախատեսված հարկերի, որպեսզի փոխհատուցեն արտադրական գործունեության բնապահպանական ծախսերը։ Աշխատանքային արհմիությունները և արհեստավորական գիլդիաները պատմական դեր են խաղացել աշխատողների իրավունքների և աշխատավարձների բանակցություններում։ Զարգացած երկրներում գոյություն ունեցող շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային ապահովագրության մասին օրենքները կարող են անհասանելի լինել երրորդ աշխարհի երկրներում։ Քաղաքացիական իրավախախտման և արտադրանքի պատասխանատվության վերաբերյալ օրենքը լրացուցիչ գին է սահմանում արտադրության համար։ Սա վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տեղի ունեցող ընթացիկ գործընթացում կարևոր խթան է հանդիսանում` արտադրության վրա հիմնված արդյունաբերության համար, որը գործողությունները տեղափոխում է զարգացող աշխարհի տնտեսություն, որտեղ արտադրության ծախսերը զգալիորեն ցածր են, քան զարգացած աշխարհի տնտեսությունում։

Անվտանգություն խմբագրել

Արտադրությունն յուրահատուկ մարտահրավերներ է նետում առողջությանը և անվտանգությանը։ Այն անվտանգության ու առողջության ազգային ինստիտուտի կողմից Ազգային պրոֆեսիոնալ հետազոտական օրակարգում ճանաչվել է գերակա արդյունաբերական ոլորտ` առողջապահական և անվտանգության հարցերի միջամտության ռազմավարությունների սահմանման ու մշակման համար[3][4]։

Արտադրություն և ներդրում խմբագրել

Արտադրության և ներդրման մեջ միտումների, խնդիրների վերաբերյալ ուսումնասրություններն ու հետազոտություններն ամբողջ աշխարհում կենտրոնանում են՝

  • Զգալի փոփոխության բնույթն ու աղբյուրները, որոնք տեղի են ունենում միջազգայնորեն արտադրության ու ավելի լայն արդյունաբերական տնտեսական աճի ոլորտների,
  • մրցակցության և
  • օտարերկրյա անմիջական ներդրողների գրավչության վրա։

Ընդհանուր հետազոտություններից բացի, հետազոտողները ուսումնասիրել են արտադրության զարգացման առանձնահատուկ առանցքային տեսակետների վրա ազդող հատկություններն ու գործոնները։ Նրանք համեմատել են արտադրությունն ու ներդրումներն արևմտյան և ոչ արևմտյան մի շարք երկրներում և առանձին կարևոր արդյունաբերական և շուկայական-տնտեսական ոլորտներում իրականացրել են աճի ու արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ[5][6]։

2009 թվականի հունիսի 26-ին Ջեֆրի Իմելթը` «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության գործադիր տնօրենը, կոչ արեց ԱՄՆ-ին մեծացնել իր արտադրական բազային զբաղվածությունը աշխատուժի 20%-ով` մեկնաբանելով, որ ԱՄՆ-ը որոշ տարածքներում չափազանց շատ ծախսեր է կրճատել և այլևս չի կարող հույս դնել ֆինանսական ոլորտի ու սպառողների ծախսի վրա, որպեսզի բավարարի պահանջները[7]։ Բացի այդ, թեև ԱՄՆ-ում արտադրությունը լավ է աշխատում համեմատած իր մնացած տնտեսությունների հետ, միևնույնն է ուսումնասրությունները ցույց են տալիս, որ այն այնքան էլ լավ չէ աշխատում համեմատած այլ բարձր աշխատավարձ ունեցող երկրների արտադրության հետ[8]։ 2000-ից 2007 թվականներին ընդհանուր առմամբ փակվել է ԱՄՆ արտադրական 3,2 մլն աշխատատեղից յուրաքանչյուր վեցերորդը[9]։ Մեծ Բրիտանիայում, արտադրողների կազմակերպությունը կոչ է արել Մեծ Բրիտանիայի տնտեսությանը վերականգնել հավասարակշռությունը և ավելի քիչ վստահել ֆինանսական ծառայություններին ու ակտիվորեն խթանել արտադրական օրակարգը։

Սրանք Համաշխարհային բանկի տվյալներով ԱՄՆ-ում դոլարով արտադրության արտադրանքի ընդհանուր արժեքով լավագույն 50 երկրներն են[10]։

ՇարքԵրկիր/ՄարզՄիլիոնավոր ԱՄՆ դոլարՏարի
1  Չինաստան3,896,3452019
2  ԱՄՆ2,317,1762018
3  Ճապոնիա1,027,9672018
4  Գերմանիա747,7312019
5  Հարավային Կորեա416,9032019
6  Հնդկաստան394,5312019
7  Իտալիա298,4422019
13  Բրազիլիա173,6682019
8  Ֆրանսիա266,6342019
9  Միացյալ Թագավորություն243,1142019
10  Ռուսաստան222,5442019
11  Ինդոնեզիա220,5032019
12  Մեքսիկա217,8522019
14  Իսպանիա154,8332019
15  Կանադա151,7242016
16  Թուրքիա143,0172019
17  Թաիլանդ137,5442019
18  Շվեյցարիա131,7182019
19  Իռլանդիա119,8682019
20  Լեհաստան100,0112019
21  Նիդերլանդներ99,6482019
22  Սաուդյան Արաբիա99,4382019
23  Ավստրալիա78,6572019
24  Մալայզիա78,2792019
25  Ավստրիա74,7102019
26  Սինգապուր73,6772019
27  Ֆիլիպիններ69,5682019
28  Շվեդիա69,2622019
29  Բելգիա63,5692019
30  Վենեսուելա58,2362014
31  Արգենտինա57,7262019
32  Բանգլադեշ57,2842019
33  Չեխիա55,2702019
34  Իրան53,4172017
35  Նիգերիա51,6342019
36  Եգիպտոս48,2412019
37  Պուերտո Ռիկո47,8342018
38  Դանիա45,5072019
39  Իսրայել44,3142018
40  Վիետնամ43,1722019
41  Ռումինիա42,4532019
42  Հարավային Աֆրիկա41,4002019
43  Ալժիր41,2782019
44  Ֆինլանդիա38,6702019
45  ԱՄԷ36,7272019
46  Կոլումբիա35,4392019
47  Պակիստան34,6582019
48  Օման30,2832018
49  Հունգարիա29,3492019
50  Պերու28,7332018

Արտադրության արդյունավետության աճի ուղիներն ու ռեզերվները խմբագրել

Արտադրության արդյունավետության բարձրացման ուղիները շատ ու բազմազան են։ Տնտեսագիտության տեսության մեջ ընդունված է դրանք խմբավորել որոշակի կառուցվածքային-տրամաբանական մոդելի մեձ, առանձնացնել արդյունավետության բարձրացման հետևյալ գործոնների խմբերը՝

  1. Գիտատեխնիկական՝ ԳՏԱ, արտադրության մեքենայացում և ավտոմատացում, ռեսուրսախնայող անթափոն տեխնոլոգիայի կիրառում, նոր նյութերի ու երկրորդական ռեսուրսների կոմպլեքսսային օգտագործում։
  2. Կազմակերպական-տնտեսական՝ աշխատատարության իջեցում, պարապուրդների վերացում, աշխատանքի կազմակերպման կատարելագործում, սարքավորումների ներդրման ժամկետի կրճատում, պետական ստանդարտների և որակի համակարգի արմատավորում, տրանպորտային ծախսերի իջեցում։
  3. Սոցիալ-հոգեբանական՝ նյութական և բաարոյական շահագրգռում, աշխատողների բարձր որակավորման ապահովում, նրանց պատասխանատվության և կարողունակության բարձրացում։
  4. Արտաքին տնտեսական՝ մյուս երկրների հետ արտաքին առևտրի զարգացման, բաց դռների քաղաքականության վարում, ազատ տնտեսական գոտիների ձևավորում, համատեղ ձեռնարկությունների ստեղծում և այլն։

Արտադրության տիպերը խմբագրել

Տարբերում են արտադրության երեք տիպեր՝ անհատական, սերիական և մասսայական։

  1. Անհատական արտադրությունը բնութագրվում է փոքր ծավալով բազմազան և ոչ հաստատուն նոմենկլատուրայի, սահմանափակ սպառում ունեցող արտադրանքի թողարկմամբ։ Այստեղ արտադրանքի կրկնակի թողարկում և սարքավորումների վերակարգավորում, որպես կանոն չի կատարվում։ Նման պայմաններում համեմատաբար բարձրանում է պատրաստվող իրերի ինքնարժեքը։
  2. Սերիական արտադրությունը բնութագրվում է լայն ասորտիմենտի միանման, միաժամանակ սերիաներով մշակվող արտադրանքի թողարկում, որը կրկնվում է երկարատև ժամանակահատվածում։ Տարբեր կոնստրուկցիա ունեցող արտադրամասերի կամ դետալների թողարկումը պահանջում է ունիվերսալ և բարձր արտադրողական հատուկ սարքավորումների առկայություն։ Այստեղ աշխատանքի առարկաների՝ մեկ օպերացիայից մյուսին փոխանցումը կատարվում է զուգահետ-հաջորդաբար մեթոդով։
  3. Մասսայական արտադրությանը հատուկ է համեմատաբար երկար ժամանակահատվածում սահմանափակ նոմենկլատուրայով միատեսակ արտադրատեսակի թողարկումը։ Սա ամենաարդյունավետ և բարձր արտադրողական արտադրության տիպն է։ Սրա գլխավոր առավելությունը համարվում է մեծ ծավալի արտադրանքի թողարկումը։

Արտադրության կազմակերպման մեթոդները խմբագրել

Արտադրության կազմակերպման մեթոդներն իրենցից ներկայացնում են արտադրական բոլոր ստադիաներում նրա պրոցեսի հիմնական տարրերի օպտիմալ զուգակցման եղանակների, կանոնների համակցումը ժամանակի ու տարածության մեջ։ Ըստ արտադրության տիպերի առանձնահատկությունների տարբերում են՝

  1. արտադրական և մանր սերիական արտադրության մեթոդ, որը ենթադրում է աշխատատեղերի մասնագիտակցման բացակայություն, ունիվերսալ սարքավորումների կիրառում և այլն,
  2. արտադրության անհատական-սերիական կազմակերպման մեթոդն իր մեջ է ներառում արտադրական տեղամասերի պլանավորումն ըստ աշխատանքի տեսակների,
  3. խոշոր սերիական և մասսայական արտադրության հոսքային մեթոդով կազմակերպումն ավելի առաջադիմական է, սակայն այն կարող է կիրառվել միայն մեկ անվանում արտադրանքի մեծ քանակության համար և համեմատաբար ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kenton, Will. «Manufacturing». Investopedia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  2. Walker, William (1993). «National Innovation Systems: Britain». In Nelson, Richard R. (ed.). National innovation systems: a comparative analysis. New York: Oxford University Press. ISBN 0195076176.
  3. «Manufacturing Program | NORA | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 11. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  4. «National Occupational Research Agenda for Manufacturing | NIOSH | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  5. Manufacturing & Investment Around The World: An International Survey Of Factors Affecting Growth & Performance, ISR Publications/Google Books, revised second edition, 2002. 978-0-906321-25-6.
  6. Research, Industrial Systems (2002 թ․ մայիսի 20). Manufacturing and Investment Around the World: An International Survey of Factors Affecting Growth and Performance. ISBN 978-0-906321-25-6.
  7. Bailey, David and Soyoung Kim (June 26, 2009).GE's Immelt says U.S. economy needs industrial renewal. UK Guardian. Retrieved on June 28, 2009.
  8. Brookings Institution, Why Does Manufacturing Matter? Which Manufacturing Matters?, February 2012 Արխիվացված 2012-10-08 Wayback Machine
  9. "Factory jobs: 3 million lost since 2000". USATODAY.com. April 20, 2007.
  10. «Manufacturing, value added (current US$) | Data». data.worldbank.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.