Արսեն Վենգեր

Արսեն Վենգեր (ֆր.՝  Arsenè Wenger, հոկտեմբերի 22, 1949(1949-10-22), Ստրասբուրգ), Լոնդոնի «Արսենալի» (1996-2018) գլխավոր մարզիչ։ Նա եղել է նաև ֆուտբոլիստ, սակայն այնքան էլ մեծ կարիերա չի ունեցել։

Արսեն Վենգեր
ֆր.՝ Arsène Wenger
Անձնական տվյալներ
Ամբողջական անունArsenè Wenger
Ազգությունը{{{2}}} Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ֆրանսիա
ՄականունՊրոֆեսոր
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 22, 1949(1949-10-22) (74 տարեկան)
ԾննդավայրՍտրասբուրգ
Հասակ1,91 մետր
Դիրքպաշտպան և sweeper
Մարզչական կարիերա
ՏարիԱկումբ
1996-2018Արսենալ

Կրթություն խմբագրել

Ավարտել է Ստրասբուրգի համալսարանի Ճարտարագիտություն ֆակուլտետը (1974)։ Բացի ֆրանսերենից տիրապետում է ևս հինգ լեզուների՝ իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն և ճապոներեն։

Գործունեություն խմբագրել

Խաղացել է «Մյուտզինգ» և «Մյուկխաուզ» ակումբներում։ 1978-1981 թվականներին հանդես է եկել «Ստրասբուրգ» պրոֆեսիոնալ ակումբում։ 1978/79 մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Դա դեռևս Արսեն Վենգերի միակ ձեռքբերումն է, որպես ֆուտբոլիստ։ Բայց շատերին նա ավելի հայտնի է, որպես մարզիչ։ 1981 թվականին ընդունվել է «Ստրասբուրգ», որպես երիտասարդական թիմի երկրորդ մարզիչ։ Սակայն հաջորդ տարի դառնում է «Կանի» գլխավոր մարզիչ։ Այնուհետև 1984-1987 թվականներին գլխավորել է Ֆրանսիական «Նանտ» ակումբը։ Նրա ամենահայտնի ժամանակները սկսել են ֆրանսիական «Մոնակոյում», որտեղ աշխատել է 7 տարի (1987-1994 թվականներ)։ Նա խաղային անհատական ոճ ստեղծելու համար գնացել է Ասիա, Ճապոնիա, որտեղ մարզել է տեղի «Նոգայո Գրամբո» ակումբը։

Մարզչական կարիերան Արսենալում խմբագրել

Այն ժամանակ, երբ «Արսենալը» դեռևս հպարտանում էր իր անցյալով և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էր միջին դիրքեր, ակումբի ղեկավարությունը, որոշեց կանչել Արսեն Վենգերին։ «Արսենալի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո նա նվաճել է 11 տիտղոս (3 Պրեմիեր լիգա, 4 Անգլիայի գավաթ, 4 Սուպերգավաթ)։ Նա համարվում է «Արսենալի» պատմության լավագույն մարզիչը։ Նա «Արսենալում» է արդեն 18 տարի։ Արսեն Վենգերի մականունն է «Պրոֆեսոր»։ Այդ մականունը նա ստացել է այն պատճառով, քանի որ կերտել է շատ աստղերի։ Նա փրկել է «Արսենալի» 18 տարվա ավագ Թոնի Ադամսին՝ հարբեցողությունից։ Արսեն Վենգերի համար միակ չնվաճված տիտղոսը Չեմպիոնների լիգան է։ Նա կարող էր դա անել 2006 թվականին, երբ եզրափակչում ձեռքից բաց թողնել հաղթանակը։ Այդ խաղում Բարսելոնան կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։ Ամեն տարի «Արսենալից» հեռանում են նրա առաջատարները։ Նրանց թվում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Թիերի Անրին, Ռոբին վան Պերսին, Սամիր Նասրին, Սեսկ Ֆաբրեգասը, Էշլի Քոուլը։ Բացի այդ խնդրից ,«Արսենալի» հետ են նաև վնասվածքները։ «Արսենալը» վերջին 5 տարվա մեջ 4 տարում ճանաչվել է ամենաշատ վնասվածքներ ստացած խաղացողներ ունեցող թիմը։

Ակումբային ձեռքբերումները խմբագրել

Որպես ֆուտբոլիստ խմբագրել

Ստրասբուրգ խմբագրել
  • Ֆրանսիայի չեմպիոն (1) 1978-79

Որպես մարզիչ խմբագրել

Մոնակո խմբագրել
Նագոյա Գրամպուս խմբագրել
  • Կայսրի գավաթի գավաթակիր (1) 1995
  • Ճապոնիայի սուպերգավաթակիր (1) 1996
  • Ընդհանուր (2)

Արսենալ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Վենգեր» հոդվածին։