Արսեն Շահմազյան

Հայ քաղաքական գործիչ, Սյունիքի նահանգապետ

Արսեն Շահմազյան (, Ախալքալաք), Ներսիսյան դպրոցի նկարչության ուսուցիչ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր (1918), Սյունիքի նահանգապետ (1919), հաղորդակցության փոխնախարար, գնդապետ (1920)։

Արսեն Պողոսի Շահմազյան
Արսեն Շահմազյանի միակ նկարը, որը բանտային քարտից է և պահվում է Վրաստանի ազգային և Ռուսաստանի Դաշնության պետական արխիվներում
ԾննդավայրԱխալքալաք, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՍիբիր, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ազգությունհայ
Մասնագիտությունգնդապետ
ԱշխատանքՆերսիսյան դպրոցի նկարչության ուսուցիչ
Գործունեություն
  • Խորհրդարանի պատգամավոր,
  • Սյունիքի նահանգապետ
  • Հաղորդակցության փոխնախարար
Աշխատավայր
 Arsen Shahmazyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արսեն Շամազյանը ծնվել է Ախալքալաքում՝ Պողոս Շահմազյանի ընտանիքում։ ՀՅԴ մեծ դատավարության շրջանակում եղել է ցարական քաղբանտարկյալ։ Եղել է կապիտան և Ներսիսյան դպրոցի նկարչության ուսուցիչ, ապա 1918 թվականաին դարձել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր, իսկ 1919 թվականին առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կողմից 1919 թվականին նշանակվել է Սյունիքի նահանգապետ։

Զանգեզուրի ջոկատներից մեկի հրամանատար Գասպար Գասպարյանը հետագայում գրել է[1].

Եթե Զանգեզուրն այսօր Հայաստան է կոչվում, դա գլխավորապես Արսեն Շամազյանի շնորհիվ է։ Արսեն Շամազյանը հիմնաքարը դրավ հայկական Զանգեզուրի, իսկ նրանից հետո Գարեգին Նժդեհը կառուցեց հայկական Զանգեզուրի շենքը։ Հետագա սերունդները, որոնք պիտի ապրեն ազատ Հայաստանում, Գորիս քաղաքի կոնտրոնում պիտի կանգնեցնեն Արսենի և Նժդեհի արձանները՝ որպես անմոռանալի հիշատակներ մեր պատմության։
- Գասպար Գասպարյան

1920 թվականին նա արդեն ունեցել է գնդապետի կոչում և զբաղեցրել հաղորդակցության փոխնախարար։ Խորհրդայնացումից հետո բոլշևիկների կողմից հալածվել և ձերբակալվել է, աքսորվել Սիբիր, որտեղ էլ անհետ կորել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել