Արջուկ

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջուկ (այլ կիրառումներ)

Արջուկ, հայկական արական անուն։ Հայերեն արջ բառի փաղաքշական ձևն է։ Լատիներենում կա Ursula անձնանունը, որը նույնպես նշանակում է «փոքր արջ»[2]։

Արջուկ
Արջուկ
Տեսակարական անձնանուն
Նշանակությունփոքր արջ
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Արջուկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Արջուկ իշխան Ուռհայեցի, ով Եդեսիա քաղաքը Սմբատ իշխանի ձեռքից վերցնելու համար, դիմեց Փիլարտոսի օգնությանը։ Փիլարտոսը եկավ, գրավեց քաղաքը և երկուսին էլ սպանեց (1083 թ)[3]։
  • Արջուկ, որդի Գրիգորի և թոռն իշխանաց իշխան Դավթի Շոթոռկանց։ Հիշատակվել է 1236 թվականին[4]։
  • Արջուկ, հիշատակվել է 1311 թվականից ուշ գրված մի հիշատակարանում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 302 — 634 էջ։
  3. Ուռհ․ 223
  4. Յովսէփեան «Նիւթեր և ուս․ Ա․ 25», Խաղբակեանք 18
  5. Ձեռագիր, Թավրիզ, 74 ա