Արուսյակ (անձնանուն)

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արուսյակ (այլ կիրառումներ)

Արուսյակ, հայկական իգական անուն։ Առաջացել է Վեներա մոլորակի հայերեն՝ Արուսյակ ձևից։ Արաբերենում (zuhra) և պարսկերենում (nāhīd) ևս այս մոլորակի անվանումները դարձել են իգական անձնանուններ։ Հազվադեպ գործածվել է 9-րդ դարում, այնուհետև 19-րդ դարից սկսվել է հաճախ կիրառվել։ Անվան կրճատ տարբերակն է Արուս[2]։

Արուսյակ
Արուսյակ
Տեսակիգական անձնանուն և անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Արուսյակ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Արուսյակ, Մուշեղ Բագրատունու դուստրը, պարսիկ իշխան Սևադայի կինը, ով, միանալով Սմբատ սպարապետի և Սյունյաց Սահակ իշխանի հետ, ապստամբեց արաբների դեմ՝ Հայաստանը և Պարսկաստանը նրանց լծից ազատելու համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 301 — 634 էջ։
  3. Յհ․ կթ․ իե․ Օրբ․ լզ․