Արդվի

գյուղ Հայաստանում

Արդվի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Գյուղ
Արդվի
Տեսարան Արդվիի եկեղեցուց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Ալավերդի համայնք
Այլ անվանումներԱրդու, Արտվի, Մելիքգյուղ, Մելիքքյանդ
Մակերես8.2 կմ²
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն177 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Տեղաբնականունարդվեցի
Ժամային գոտիUTC+4
Արդվի (Հայաստան)##
Արդվի (Հայաստան)
Արդվի (Լոռու մարզ)##
Արդվի (Լոռու մարզ)

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 53 կմ հյուսիս, Ալավերդի քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք[3][4]։

Աշխարհագրություն խմբագրել

Աշխարհագրորեն գյուղը տեղակայված է Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարավանդում՝ անտառապատ լեռան ստորոտում, ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա[3]։

Պատմություն խմբագրել

Նախկինում ընդգրված է եղել Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ։ Ըստ տեղացիների՝ գյուղը հնում կոչվել է Մելիքգյուղ։ Նոր ժամանակներում կարելի է տեսնել նաև Արդու գրությամբ։ Հովհան Օձնեցին իր ծննդավայրից եկել է այստեղ, կառուցել ճգնարան և եկեղեցի։ Ըստ ավանդության՝ Օձունից հեռանալով և Մելիքգյուղ գալով՝ այն անվանել է Առտվի, այսինքն մելիքն առա և Օձունը տվեցի։ Վերջին դարերում Արդվին համարվում է Լոռու մելիքների կարվածքը։ Գյուղի մոտ գտնվող ձորը կոչվում է Վիշապաձոր[5]։

Գյուղը նախկինում կոչվել է Արդու, Արտվի, Մելիքգյուղ և Մելիքքյանդ[6]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Արդվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղում են գտնվում հայ առաքելական մի շարք կրոնական կառույցներ ինչպիսիք են՝ VII դարերում հիմնադրված Սուրբ Հովհաննես վանքը, X-XI դարերում կառուցված Կարմիր վանքը, 10-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն և X-XIV դարերով թվագրվող Կիրակի մատուռները[3]։ Գյուղի տարբեր հատվածներում պահպանվել են վաղքրիստոնեական, միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցներ, այդ թվում՝ տոհմական։

Բնակչություն խմբագրել

Հայտնի է, որ Արդվի գյուղի ներկա բնակչության մի մասի նախնիները անցյալ բնակավայր են տեղափոխվել Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից։

Արդվիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի183118971926195919701979198920012011
Բնակիչ37[7]115[7]232[7]279236188255[8]213177[9]

Արդվիում են ծնվել նշանավոր հնագետ, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից մեկը՝ Աշխարհբեկ Քալանթարը, ագրոքիմիկոս Պ. Քալանթարյանը։

Տնտեսություն խմբագրել

Գյուղի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ և պտղաբուծությամբ[3]։ Առկա են զբոսաշրջային որոշակի հեռանկարներ կապված գյուղում առկա պատմամշակութային հուշարձանների և գեղեցիկ բնության հետ։

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (153 հա), իսկ 437 հա մակերեսով պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր՝ կազմելով։ Գյուղը մասնագիտացված է անասնապահության մեջ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Բացի այդ բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային, կերային, հացահատիկային կուլտուրաներ։

Զբոսաշրջություն խմբագրել

Գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները Արդվի են բերում հայաստանցի և արտասահմանյան զբոսաշրջիկների, որոնց այցից գյուղի բյուջե գրեթե մուտքեր չեն կատարվում։

Կլիմա խմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք ապահովում են խմելլու ջուրը։ Ունի բազմամետաղների հանքերի առանձին ելքեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն[5]։

Հայտնի արդվեցիներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (PDF). Երևան: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե “Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոն” ՊՈԱԿ. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. Արդվի գյուղի մասին տեղեկատվություն Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում:
  5. 5,0 5,1 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 457–458.
  6. Հակոբյան, Թաթուլ. «Արդվի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  8. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 569 — 916 էջ։
  9. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդվի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 17