Արարատ Մկրտումյան

հայ բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Աշոտի Մկրտումյան (մայիսի 1, 1957(1957-05-01), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 1988(1988-12-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրական և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, քառյակներ, բալլադներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[1]։

Արարատ Մկրտումյան
Ծնվել էմայիսի 1, 1957(1957-05-01)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1988(1988-12-07) (31 տարեկան)
Վախճանի վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1982)
Ժանրերբանաստեղծություն և բալլադ

Կենսագրություն խմբագրել

Արարատ Մկրտումյանը ծնվել է 1957 թվականի մայիսի 1-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ ծառայողի ընտանիքում։

1974 թվականին ավարտել է Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո աշխատել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում՝ որպես բանվոր։

1975-1977 թվականներին ծառայել է բանակում։

1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, այնուհետև ուսումը հեռակա շարունակել է ասպիրանտուրայում։

1984 թվականից աշխատել է Գյուրիում՝ որպես գրքասերների ընկերության քաղաքային բաժանմունքի քարտուղար։ Միաժամանակ ղեկավարել է Գյումրիի «Շամանդաղ» գրական խմբակը։ «Գարուն», «Ավանգարդ», «Բանվոր», «Լոռի» թերթերում տպագրել է բանաստեղծություններ, գրական խնդիրներին նվիրված հոդվածներ և ակնարկներ։

Մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Լենինականում՝ երկրաշարժի ժամանակ[1]։

Ընտանիք խմբագրել

  • Հայր՝ Աշոտ Մկրտումյան
  • Մայր՝ Շամամ Մկրտումյան
  • Քույրեր՝ Անահիտ, Անուշ, Ալվարդ Մկրտումյաններ
  • Եղբայր՝ Արթուր Մկրտումյան
  • Կին՝ Կարինե Մկրտումյան (Ձվակերյան) (ամուսնացել են 1980 թվականին)
  • Դուստրեր՝ Լիլիթ (ծնվել է 1981 թվականին) և Մարիամ (ծնվել է 1983 թվականին) Մկրտումյաններ

Ստեղծագործություններ խմբագրել

1993 թվականին լույս է տեսել Մկրտումյանի «Ծանրացող արյուն» բանաստեղծությունների ժողովածուն[1], իսկ 2007 թվականին՝ «Մի հայրենիք ավելի» ժողովածուն[2]։

Մկրտումյանը հիմնականում գրել է դասական բանաստեղծություններ, իր ուժերը փորձել է նաև ազատ բանաստեղծության ժանրում։ Նա ռեալիստ գրող է. կյանքը պատկերել է այնպիսին, ինչպիսին կա՝ չվախենալով բարձրաձայնել ճշմարտությունը։

Մտերիմ է եղել բանաստեղծներ Հովհաննես Գրիգորյանի և Հակոբ Մովսեսի հետ։

Գրական մրցանակաբաշխություն խմբագրել

Արարատ Մկրտումյանի մահից հետո նրա եղբայրը՝ Արթուր Մկրտումյանը, աջակցում է երիտասարդ բանաստեղծներին, կազմակերպում մրցանակաբաշխություններ, միջոցառումներ։

2017 թվականի հունիս ամսից Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի կողմից հայտարարվել է «Արարատ Մկրտումյան» ամենամյա գրական-երիտասարդական մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Շիրակի մարզում ապրող և ստեղծագործող մինչև 31 տարեկան (Արարատ Մկրտումյանը ապրել է 31 տարի) բանաստեղծները։ Մրցանակը սահմանվել է Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ` ի նպաստ հայ գրականության զարգացման։ 2018 թվականին համանմնան մրցանակաբաշխություն է կազմակերպվել նաև Լոռու մարզում, որտեղ 1-ին տեղը զբաղեցրել է բանաստեղծուհի Լորետա Մուրադյանը «Թաքնագրեր» ժողովածուի համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել