Արարատյան գոգավորություն

Արարատյան գոգավորություն, գոգավորություն Հայկական լեռնաշխարհում, Արաքս գետի ավազանի միջին հոսանքի շրջանում։ Հայաստանի տարածքում իմ մեջ ներառում է Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի մի մասը[1]։

Կազմում Է միջինարաքսյան իջվացքի հյուսիս–արևմտյան մասը և եզերված Է Արագած, Մասիս լեռնագագաթներով ու Հայկական Պար, Գեղամա լեռնաշղթաներով ու Ախուրյանի աջ ափին ձգվող Կարսի սարահարթի մի մասով։ Հայաստանի սահմաններում է գտնվում Արարատյան գոգավորությյան միայն ձախափնյա մասը։ Այն լցված Է գետալճաին հզոր նստվածքներով, լավային հոսանքներով և տուֆային կուտակումներով։ Բարձրությունը 800—1000 մ։ Թույլ թեքությամր իջնում Է դեպի հարավ-սւրևելք։ Լավ է արտահայտված լանդշաֆտների ուղղաձիգ գոտիականությսւնը՝կիսա անապատներից մինշև հավերժական ձյան բծերի բարձունքները[2]։ Գրաբեն-սինկլինալային ճկվածք է՝ լցված գետա-լճային հզոր նստվածքներով, լավային հոսքերով ու տուֆային կուտակումներով։ Հատակը՝ Արարատյան դաշտը, թույլ թեքությամբ իջնում է դեպի հարավ-արևելք։ Լանջերը տարբեր թեքությամբ ու մասնատվածությամբ աստիճանաբար բարձրանում են դեպի շրջակա լեռների կատարները։ Լավ է արտահայտված լանդշաֆտների ուղղաձիգ գոտիականաթյունը՝ կիսաանապատից մինչև հավերժական ձյունը։ Արարատյան գոգավորության Հայաստանի մասը խիտ բնակեցված է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 397 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 700