Արամ Խաչատրյանի կիսանդրի (Երևան)

Արամ Խաչատրյանի կիսանդրի, գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Արամ Խաչատրյան 19 շենքի հարակից տարածքում[1]։ Տեղադրվել է 2013 թվականի ապրիլի 30-ին։

Արամ Խաչատրյանի կիսանդրի

Արամ Խաչատրյանի կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքԱրաբկիր
Գտնվում էԱրամ Խաչատրյան փողոց
Քանդակագործ(ներ)Գևորգ Գևորգյան
Շինարարության ավարտ2013, ապրիլի 30
Ներկա վիճակկանգուն


Հեղինակ խմբագրել

Պատմություն խմբագրել

2013 թվականի ապրիլի 30-ին Երևանի Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան և Վահրամ Փափազյան փողոցների հարակից հատվածում տեղադրվել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի կիսանդրին՝ կոմպոզիտորի 110-ամյակի միջոցառումների շրջանակում։

Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանում բացվել է Արամ Խաչատրյանի կիսանդրին - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». hetq.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  2. Արաբկիր վարչական շրջանում բացվեց Արամ Խաչատրյանի կիսանդրին