Արամ Անտոնյան

հայ հրապարակախոս, լրագրող, հասարակական գործիչ, պատմաբան, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Անտոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Անտոնի Անտոնյան (սեպտեմբերի 1, 1879(1879-09-01)[1][2], Բեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 23, 1951(1951-12-23)[3][4], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[3][4]), հայ լրագրող, պատմաբան, հրապարակագիր։

Արամ Անտոնյան
արմտ. հայ.՝ Արամ Անտոնեան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1879(1879-09-01)[1][2]
ԾննդավայրԲեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1951(1951-12-23)[3][4] (72 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ[3][4]
ԳերեզմանՀայ մտավորականների դամբարան[5]
Մասնագիտությունպատմաբան, լրագրող, հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ և գծանկարիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներՆայիմ բեյի հուշեր
ԱշխատավայրԾաղիկ[3], Կառափնատ[3], Խարազան[3] և Նուպարյան մատենադարան[3]
Արամ Անտոնյան Վիքիդարանում
 Aram Andonian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ծննդավայրի հայկական և ֆրանսիական վարժարանները։ Կոստանդնուպոլսում հրատարակել և խմբագրել է բազմաթիվ պարբերականներ («Լոյս», «Շաղիկ», «Խարազան» և այլն), որոնք ձևավորել է ինքը։ Բալկանյան պատերազմներից հետո Անտոնյանը հրատարակել է «Պատմութիւն Պալքանեան պատերազմներու» (1913) ուսումնասիրությունը։ 1914 թվականի օգոստոսից նշանակվել է հայերեն նամակների կայսերական «գրաքննիչ», սակայն, «անգաղտնապահ» գտնվելով՝ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ է հադորդել, որի համար և 1915 թվականին աքսորվել է հայ մտավորականների հետ։ Հալեպում եղած ժամանակ բռնագաղթի տնօրինության թուրք քարտուղար Նայիմ բեյից ձեռք է բերել Հայոց ցեղասպանության մասին մի շարք պաշտոնական-պետական վավերագրեր, որոնք հրապարակել է «Այն սև օրերուն...» (1918) և «Նայիմ բեյի հուշերը» (1920, ֆրանս. և անգլ., հայերեն հրտ. «Մեծ ոճիրը», 1921) գրքերում։ Այն փաստաթղթերը, որոնց հավաստիությունը հաստատել է հատուկ հանձնաժողովը, երիտթուրքական կառավարության նախապատրաստած և իրականացրած Հայոց ցեղասպանության ամենահամոզիչ վկայություններն են։ Այդ վավերագրերը օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919), այնպես էլ Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ։ Իր նշանակությամբ Անտոնյանի «Մեծ ոճիրը» գիրքը (1921), որն այդ փաստաթղթերի և վկայագրերի ամփոփումն է, անգնահատելի Է Մեծ եղեռնի պատմության ուսումնասիրության համար։ Գրել է նաև «Աքսորին ճամբուն վրայ» (1920) հուշագրությունը։ 1920 թվականին Անտոնյանը տեղափոխվել է Փարիզ, ստանձնել հայոց ազգային պատվիրակության դիվանապետի պաշտոնը (մինչև 1923-ի Լոզանի կոնֆերանսը), ապա կատարել Գաբրիել Նորատունկյանի անձնական քարտուղարի պարտականությունները։ Այդ տարիներին գրի է առել Լևոն Բաշալյանի՝ Լոզանի խորհրդաժողովի մասին օրագրությունը (հրտ. 1951-ին, Փարիզի «Այսօր» օրաթերթում)։ 1928 թվականին նշանակվել է Նուբարյան մատենադարանի (Փարիզ) տնօրեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական օկուպացիայի պայմաններում կարողացել է փրկել մատենադարանի մեծարժեք շատ հայերեն ձեռագրեր ու գրքեր, մշակութային այլ արժեքներ։ Թարգմանել կամ ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, խմբագրել Նուբար փաշայի և Ներսես Վարժապետյանի թղթակցությունները և այլն[6][7]։

Օգտագործել է Ա., Ա. Ա., Այբայբ, Արամանտո, Բոլիթիքոս, Ա. Գրիգորյան, Էտլվայս, Էրամ, Կապարճ, Մ., Մերս.-, Մարա, Մեղուիկյան, Նվարդ, Մերսետես, Մեֆիսթո, Մոլորակ, Սուրխաթան], Վերատեսուչ, Փյունիկ, Արամ ծածկանունները[8]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք։ Միջին դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1907, 176 էջ։
  • Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1909, 128 էջ։
  • Ճշմարտութիւնը, Կ. Պոլիս, 1909, 60 էջ։
  • Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք։ Միջին դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1910, 240 էջ։
  • Կաւէ արձաններ, Կ. Պոլիս, 1910, 80 էջ։
  • Շիրուանզադէ (կենսագրական նոթեր իր գրական գործունէութեան յոբելեանին առթիւ), Կ. Պոլիս, 1911, 48 էջ։
  • Գանձարան (բարձրագոյն դասընթացք), Կ. Պոլիս, 1912, 504 էջ։
  • Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Ա, Կ. Պոլիս, 1912, էջ 1-192։
  • Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Բ, Կ. Պոլիս, 1913, էջ 193-368։
  • Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Գ, Կ. Պոլիս, 1913, էջ 369-536։
  • Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Դ, Կ. Պոլիս, 1913, էջ 537-752։
  • Պատկերազարդ ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, հատ. Ե, Կ. Պոլիս, 1913, էջ 753-1040։
  • Այն սեւ օրերուն… (պատկերներ), Պոսթըն, 1919, 204 էջ։
  • Գանձարան (ընթերցանութեան գիրք, միջին դասընթացք), Կ. Պոլիս, 1919, 224 էջ։
  • Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1919, 144 էջ։
  • Գանձարան (բարձրագոյն դասընթացք), Կ. Պոլիս, 1920, 472 էջ։
  • Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Կ. Պոլիս, 1920, 352 էջ։
  • Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Կ. Պոսթըն, 1921, 308 էջ։
  • Գանձարան (ընթերցանութեան գիրք, միջին դասընթացք), Կ. Պոլիս, 1925, 224 էջ։
  • Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1926, 144 էջ։
  • Գանձարան (ընթերցանութեան գիրք, միջին դասընթացք), Կ. Պոլիս, 1934, 288 էջ։
  • Գանձարան (ընթերցանութեան գիրք, տարրական դասընթացքի համար), Կ. Պոլիս, 1936, 192 էջ։
  • Ընդարձակ պատմութիւն Պալքանեան պատերազմին, Պէյրութ, 1940, 432 էջ։
  • Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք։ Միջին դասընթացք, Գ եւ Դ տարի), Իսթանպուլ, 1950, 288 էջ։
  • Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Պէյրութ, 1965, 224 էջ։
  • Գանձարան բարոյական դաստիարակութեան (ընթերցանութեան գիրք։ Միջին դասընթացքի համար), Իսթանպուլ, 1969, 240 էջ։
  • Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Պէյրութ, 1977, 300 էջ։
  • Այն սեւ օրերուն… (պատկերներ), Պէյրութ, 1985, 204 էջ։
  • Մեծ ոճիրը (հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա), Երևան, 1990, 304 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Անտոնյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Անտոնյան» հոդվածին։