Արամյանցի դղյակ
Արամյանցի դղյակ, դղյակ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։ Կառուցվել է (XIX դար) Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում։ Երևանից 187 կիլոմետր դեպի հյուսիս, Ախթալա քաղաքից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք[1]։ Հայտնի բարերար` Միքայել Արամյանցը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900 –ական թվականներին կառուցել է դղյակ, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում[2]։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, կառավարության որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ[3]։
![]() Արամյանցների ընտանեկան արխիվից (1903 թվական) | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ք. Ախթալա, Լոռու մարզ |
Ճարտարապետական ոճ | շվեյցարական ճարտարապետություն |
Սեփականատեր | Միքայել Արամյանց |
Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
Պատմություն
Վրաց իշխան Բարաթովը պարտքեր ուներ և կալվածքը գրավ էր դրել պետական հողային բանկում։ Չկարողանալով մարել պարտքերը և չկամենալով էժան կորցնել կալվածքը՝ Բարաթովը դիմում է Միքայել Արամյանցին և նրանից մեծ գումար փոխ առնում բանկի պարտքը մարելու համար։ Բայց Բարաթովը խաղամոլ էր և վատնող, այդ գումարն էլ է փոշիացնում ու բանկի տոկոսները չի վճարում։ Պետական բանկն այս ամենի պատճառով աճուրդի է հանում կալվածքը։ Որպեսզի իր տված գումարը չկորչի, Արամյանցը վճարում է բանկի տոկոսները և գնում կալվածքը[4]։
1898 թվականին Արամյանցը Բարաթովից գնած հողամասում շվեյցարական ոճով դղյակ կառուցում։
Այստեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք։
Միքայել Արամյանցի դղյակում է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։
Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը։
19-րդ դարի հայտնի բարերար, մեծահարուստ նավթարդյունահանող Միքայել Արամյանցի դղյակը ընդամենը մոտ 4 հազար դոլարով վաճառվել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանին, որը ներկայումս պատիժ է կրում մանկապղծության համար[5]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Tours Barev Armenia։ «Արամյանցի դղյակը Ախթալայում | Բարև Արմենիա Տուր»։ barevarmenia.com (ամհարերեն)։ Վերցված է 2019-05-22
- ↑ «Միքայել Արամյանցի դղյակը փլուզման եզրին է. մտավորականները դիմում են ՀՀ վարչապետին»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2019-05-22
- ↑ «Միքայել Արամյանցի տունը՝ Ախթալայի այցեքարտ»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2019-05-22
- ↑ «Արամյանցի դղյակը` բարձիթողի»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-22
- ↑ Արամյանցի պատմական տունը։ https://www.aravot.am/2012/07/10/301529/
Արտաքին հղումներ
- Արամյանցի մասին հոդված Անկախ շաբաթաթերթում(չաշխատող հղում)