Ավետիս Յափուճյան

Ավետիս Հովհաննեսի Յափուճյան (հունվարի 10, 1931(1931-01-10)[1], Կահիրե, Եգիպտոս[1] - հուլիսի 5, 2017(2017-07-05), Սիդնեյ, Ավստրալիա[2]), եգիպտահայ պատմաբան, մշակութային գործիչ, խմբագիր։ Պատմական գիտությունների թեկնածու (1974, Երևան)։

Ավետիս Յափուճյան
արմտ. հայ.՝ Աւետիս Եափուճեան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1931(1931-01-10)[1]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[1]
Մահացել էհուլիսի 5, 2017(2017-07-05) (86 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոս և  Ավստրալիա
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԳալուստյան ազգային վարժարան (1949)[1] և Երևանի պետական համալսարան (1974)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու[1] (1974)
Մասնագիտությունպատմաբան, մշակութային գործիչ, խմբագիր, հրապարակախոս և թարգմանիչ
ԱշխատավայրՓունջ, Արեւ և ՀԲԸՄ
ԿուսակցությունՌԱԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը (1949), Լոնդոնի մանկավարժական ինստիտուտի լրագրության ֆակուլտետը (19531966 թվականից «Սրն» օրաթերթի (Կահիրե) խմբագիրն է։ Կահիրեում լույս են տեսել Յափուճյանի «Հայ ժողովուրդի մեծ գոյամարտը» (1968), «Ով կազմակերպել է Փետրվարյան արկածախնդրությունը և ինչ եղավ անոր հետևանքը» (1969), «Արևմտահայաստանի կորուստը և անոր պատասխանատուները» (1970), «Եվ վերածնավ հայ ժողովուրդը հուրեն ու սուրեն» (1971), «Բաքվի հերոսամարտը և անոր պարտության պատասխանատուները» (1973), «1918 թվականի թուրքական արշավանքը Հայաստան և Բաթումի պայմանագիրը» (1974), «Հայ ժողովրդին անկախության պայքարը Կիլիկիո մեջ 1919 թվերից (1977), «Մեծ եղեռնը օտար մտավորականության գնահատումով» (1980) գրքերը։ Ֆրանսերենից և անգլերենից հայերեն է թարգմանել վեպեր և գիտական երկեր[3]։ Իր գործունեությամբ նպաստում է սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը[4]։

Երկեր խմբագրել

  • Արեւմտահայաստանի կորուստը եւ անոր պատասխանատուները, Գահիրէ, 1970, 225 էջ։
  • Եւ վերածնաւ հայ ժողուուրդը հուրէն եւ սուրէն, Գահիրէ, 1971, 342 էջ։
  • Հայ ժողովուրդին անկախութեան պայքարը Կիլիկիոյ մէջ 1919-1921 թթ., մաս Ա., Գահիրէ, 1977, 1086 էջ։
  • Հայաստանի հանրապետութեան քաղաքական, տնտեսական, զինուորային, ընկերային կացութիւնը, Գահիրէ, 1972, 462 էջ։
  • Մեծ եղեռնը օտար մտաւորականութեան գնահատումով, Գահիրէ, 1980, 168 էջ։
  • Նանսեն եւ հայ գաղթականութեան հայրենադարձութեան հարցը, Գահիրէ, 1983, 280 էջ։
  • Ով կազմակերպեց Փետրուարեան արկածախնդրութիւնը եւ ինչ եղաւ անոր հետեւանքը, Գահիրէ, 1969, 136 էջ։
  • Պայքարի ճանապարհով, Սիտնի, 2001, 312 էջ։
  • Պաքուի հերոսամարտը եւ անոր պարտութեան պատասխանատուները, Գահիրէ, 1973, 134 էջ։

Պարգևներ խմբագրել

  • Ավստրալիայի կառավարության Հատուկ շքանաշան, 2001
  • Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Ս.Սահակ-Ս.Մեսրոպ» շքանշան, 2005
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 124.
  2. Daily, AZG. «ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՈԿՏ. ԱՎԵՏԻՍ ՅԱՓՈՒՃՅԱՆԸ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Եափուճեան , Աւետիս». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Ավետիս Յափուճյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 124