Աստղագիտական մարմին

Երկնային մարմին (կամ աստղագիտական մարմին), նյութական մարմին է, որը ձևավորվել է բնական ճանապարհով Տիեզերական տարածությունում։ Երկնային մարմիններ են գիսաստղները, մոլորակները, աստղաքարերը, աստերոիդները, աստղերը և այլն։ Երկնային մարմինների ուսումնասիրմամբ զբաղվում է աստղագիտությունը։

Asteroid Ida with its own moon Mimas, a natural satellite of Saturn
Planet Jupiter, a gas giant
Planet Neptune, a ice giant Planet Uranus, a ice giant
The Sun, a G-type star Star Sirius A with white dwarf companion Sirius B
Black hole (artist's animation) Vela pulsar, a rotating neutron star
Globular star cluster Pleiades, an open star cluster
The Whirlpool galaxy Abel 2744, Galaxy cluster
The Hubble Ultra-Deep Field 2014 image with an estimated 10,000 galaxies Map of galaxy superclusters and filaments
Աստղագիտական մարմինների և օբյեկտների ընտրություն

Նկարագիր խմբագրել

Արեգակնային համակարգի մոդել
Հեյլ - Բոպի գիսաստղ

Երկնային մարմինների չափերը չափազանց տարբեր են։ Ամենամեծ մարմիններ են, որպես կանոն, աստղերը, և ամենափոքրերը՝ աստղաքարերն են։ Երկնային մարմինները միավորում են համակարգերի մեջ, կախված նրանից, թե ինչ են իրենցից ներկայացնում այս մարմինները։

Երկնային մարմինՀամակարգՕրինակ
ՄոլորակներԱստղային համակարգերԱրեգակնային համակարգ
ԱստերոիդներԱստերոիդների գոտիներԱստերոիդների գոտի Արեգակնային համակարգում
(Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև)
ԱստղերԳալակտիկաներԾիր կաթին գալակտիկա
ԳիսաստղերԳիսաստղերի գոտիներ (գոտիներ «սառցե քարերով»)Կոյպերի գոտի

Վերին նկարում պատկերված է Արեգակնային համակարգի մոդելը։ Այն կազմված է աստղից (Արեգակ), որի շուրջ պտտվում են իրենց ուղեծրերով մոլորակները։ Որոշ մոլորակների շուրջ, ինչպես օրինակ՝ Երկրի, պտտվում են բնական արբանյակներ, որոնք նույնպես համարվում են երկնային մարմիններ։ Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև գոյություն ունի աստերոիդների գոտի, որը կազմված է առանձին մարմիններից՝ աստերոիդներից, որոնք նույնպես պտտվում են Արեգակի շուրջ։ Գոյություն ունի տեսություն, ըստ որի, աստերոիդների գոտին առաջացել է Արեգակնային համակարգում գոյություն ունեցող ևս մի մոլորակի կործանման հետևանքով (մեկ այլ տեսության համաձայն այդ մոլորակը չի հասցրել ձևավորվել)։ Որոշ մոլորակները (օրինակ՝ Սատուրնը) ունեն փոշուց կազմված օղակներ, որոնք շարժվում են այդ մոլորաների շուրջ։ Այս օղակները կարելի է համեմատել աստերոիդների գոտու հետ, միայն այս դեպքում մոլորակների շուրջ պտտվում են մարմիններ, որոնց չափերը շատ անգամ փոքր են աստերոիդների չափերից։

Աստղագիտական մարմիններ խմբագրել

Արեգակնային համակարգի մարմիններՄարմիններ Արեգակնային համակարգից դուրս
Պարզ մարմիններԽմբային մարմիններՏարածական մարմիններ

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել