Աստիգմատիզմ

Աստիգմատիզմ, լույսի ոչ ճիշտ և հավասարաչափ բեկում աչքի ցանցաթաղանթի վրա[1]։ Սրա արդյունքը խեղաթյուրված և լղոզված տեսողությունն է հեռավորության վրա[1]։ Այլ ախտանշաններն են աչքերի լարվածությունը, գլխացավերը, գիշերը դժվարությամբ մեքենա վարելը[1]։ Եթե այն առաջանում է կյանքի վաղ շրջանում, առաջանում է ամբլիոպիա[2]։

Աստիգմատիզմ
Astigmatism.svg
Սովորական աստիգմատիզմի սխեման։
Տեսակհիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
Բուժումcylindrical lens?
Commons-logo.svg Astigmatism (eye) Վիքիպահեստում

Աստիգմատիզմի պատճառը հայտնի չէ[3]։ Այն մասնակիորեն վերագրվում է ժառանգական գործոններին[4]։ Հիմքում ընկած մեխանիզմը ներառում է աչքի եղջրաթաղանթի անկանոն կորությունը և ոսպնյակի անոմալիաները[1][3]։ Ախտորոշվում է աչքի քննության ժամանակ[1]։

Բուժման համար կա երեք ընտրություն՝ ակնոցներ, կոնտակտային ոսպնյակներ և վիրահատություն[1]։ Ակնոցները ամենապարզն են[1]։ Կոնտակտային ոսպնյակները կարող են տալ ավելի լայն տեսադաշտ[1]։ Ռեֆրակտիվ վիրաբուժությունը մշտապես փոխում է աչքի ձևը[1]։

Եվրոպայում և Ասիայում աստիգմատիզմով ախտահարված են 30-ից 60% մեծահասակները[4]։ Բոլոր տարիքի մարդիկ կարող են ախտահարվել[1]։ Աստիգմատիզմը առաջին անգամ հայտնաբերել է Թոմաս Յանգը 1801 թվականին[3][5]։

Նշաններ և ախտանիշներ

Չնայած նրան, որ աստիգմատիզմը կարող է լինել անախտանիշ, բարձր աստիճանի աստիգմատիզմը կարող է դառնալ այնպիսի ախտանշանի պատճառ, ինչպիսին է լղոզված տեսողությունը, աչքերի կկոցումը, լարվածությունը, թուլությունը կամ գլխացավը[6]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել աստիգմատիզմի և միգրենի գլխացավերի մեծ տարածվածությունը[7]։

Տեսակներ

 
Աստիգմատիզմի պատկերում

Գլխավոր միջօրեականի առանցք

  • Սովորական աստիգմատիզմ – գլխավոր միջօրեականները փոխուղղահայաց են (աչքի ամենակոր և ամենահարթ միջօրեականները կոչվում են գլխավոր միջօրեականներ)։
    • ուղիղ աստիգմատիզմ – ուղղահայաց միջօրեականը ամենակորն է (կողքի վրա դրված ռեգբիի գնդակի տեսք ունի)[8]։
    • Ոչ ուղիղ աստիգմատիզմ– հորիզոնական միջօրեականը ամենակորն է (ծայրի վրա դրված ռեգբիի գնդակի տեսք)[8]։
    • թեք աստիգմատիզմ – ամենակոր կորությունները 120-150 և 30-60 աստիճանների միջև են ընկած[8]։
  • անկանոն աստիգմատիզմ – գլխավոր միջօրեականները փոխուղղահայաց չեն։

Ուղիղ աստիգմտիզմի ժամանակ աչքը ունի ավելի շատ «պլյուս» ցիլինդր, քան հորիզոնական առանցքը (աչքը ուղղահայաց միջօրեականով ավելի կոր է համեմատած հորիզոնական միջօրեականի հետ)։ Աչքի մեջ լույսի ուղղահայաց ճառագայթները ընկնում են հորիզոնական ճառագայթների դիմաց։ Սա կարող է լուծվել ցիլինդրիկ «մինուս» ապակիներով ակնոցներով, որը տեղակայված է հորիզոնական առանցքով։ Սրա արդյունքը կլինի այն, որ երբ լույսի ուղղահայաց ճառագայթը հեռվից գալիս է դեպի աչքը, «մինուս» ցիլինդրը պատճառ է դառնում որ լույսի ճառագայթը թեթևակի «շեղվում» է կամ «տարավծում է ուղղահայաց ուղղությամբ», նախքան աչք հասնելը։ Սա կոմպենսացնում է հիվանդի աչք ուղղահայաց միջօրեականով մտնող լույսի ուժգնությունը։ Սրանից հետո աչքը ամբուղջ լույսը կենտրոնացնում է ցանցաթաղանթի վրա ճիշտ տեղում, և հիվանդի տեսողությունը այլևս լղոզված չի լինում։

Ոչ ուղիղ աստիգմատիզմի ժամանակ, պլյուս ցիլինդրը ավելացել է հորիզոնական առանցքին (կամ մինուս ցիլինդր ուղղղահայաց առանցքին)[9]։

Առանցքը միշտ որպես անկյուն նշվում է աստիճաններով, 0-180 աստիճանի միջև ժամսլաքի հակառակ ուղղությամբ։ 0 և 180 աստիճանները պառկում են հորիզոնական առանցքի վրա՝ բ բի կենտրոնի մակարդակի վրա, և ինչպես նկատվեց երկու կողմից էլ 0 աստիճանը ընկնում է աջ կողմում։

Անկանոն աստիգմատիզմը, որը հաճախ ասոցացվում է նախորդող վիրահատությանը և վնասվածքին, նաև շատ հաճախ լինում է բնական պայմաններում[10]։ Եղջրաթաղանթի երկու կոր կիսամիջօրեականները, բացի սովորական աստիգմատիզմի 180°-ից, կարող են լինել ավելի քիչ, քան 180° անկանոն աստիգմատիզմի ժամանակ (կոչվում է ոչ օրթոգոնալ անկանոն աստիգմատիզմ), և/կամ երկու կոր կիսամիջօրեականները կարող են լինել անհամաչափորեն կոր՝ սա այն է, որը կարող է լինել նշվածներից ամենակորը (կոչվում է ասիմետրիկ աստիգմատիզմ)։ Անկանոն աստիգմատիզմը քանակականացված է գումարային վեկտորի կողմից և կոչված է տոպոգրաֆիկ անհավասարություն[11]։

Գլխավոր միջօրեականի կիզակենտրոն

Հանգիստ ակոմոդացիայով՝

  • պարզ աստիգմատիզմ
    • Պարզ հիպերօպտիկ աստիգմատիզմ ՝ առաջին կենտրոնական գիծը հենց ցանցաթաղանթի կենտրոնում է, մինչդեռ երկրորդը տեղակայված է ցանցաթաղանթի հետևում։
    • Պարզ միօպիկ աստիգմատիզմ՝ առաջին կենտրոնական գիծը ցանցաթաղանթի առջևում է, մինչդեռ երկրորդը ցանցաթաղանթի վրա է։
  • Բարդ աստիգմատիզմ
    • Բարդ հիպերօպտիկ աստիգմատիզմ՝ երկու գլխավոր գծերը գտնվում են ցանցաթաղանթից հետո։
    • Բարդ միօպիկ աստիգմատիզմ՝ երկու գլխավոր առանցքներն էլ ընկնում են ցանցաթաղանթից առաջ։
  • Խառը աստիգմատիզմ՝ երկու գլխավոր գծերն էլ ցանցաթաղանթի երկու կողմերում են։

Ամբողջական աչք

Արդյոք աստիգմատիզմը կանոնավոր կամ անկանոն է, կախված է որոշ ներքին (եղջրաթաղանթի հետին մակերես, մարդու ոսպնյակ, խցիկի հեղուկ, ցանցաթաղանթ, և աչք-ուղեղ պատկերում) և արտաքին (եղջրաթաղանթի առաջային մակերես) օպտիկական հատկություններից։ Որոշ մարդկանց մոտ արտաքին օպտիկական հատկությունները կարող են ունենալ ավելի մեծ ազդեցություն, և այլ մարդկանց մոտ ներքինը կարող է գերակշռել։ Կարևորապես, արտաքին և ներքին աստիգմատիզմի առանցքները և չափերը համընկնելու կարիք չունեն, բայց դա այդ երկուսի համակցումն է աչքի ամբողջ օպտիկական պարզության սահմանման կողմից։ Աչքի ամբողջ օպտիկական համակարգը սովորաբար արտահայտվում է անձի աչքի ռեֆրակցիայով։ Արտաքին աստիգմատիզմը չափվում է՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ինչպիսին է կերատոմետրիան և եղջրաթաղանթի տօպոգրաֆիան։ Մի մեթոդը վերլուծում է վեկտորները ռեֆրակտիվ վիրահատության պլանավորման համար, որը օպտիմալ բաժանված է ռեֆրակտիվ և տոպոգրաֆիկ կոմպոնենտների միջև[12][13]։

Ախտորոշում

Աստիգմատիզմի առկայութան հայտնաբերման և նրա քանակական գումարի և առանցքների քննությունները շատ են։ Սնելենի աղյուսակը կամ այլ աղյուսակները կարող են սկզբնական տեղեկություն տալ տեսողության սրության մասին։ Կերատոմետրը կարող է օգտագործվել եղջրաթաղանթի առաջային մակերեսի ամենակոր և ամենատափակ միջօրեականների չափելու նպատակով[14]։ Եղջրաթաղանթի տոպոգրաֆիան կարող է նաև օգտագործվել եղջրաթաղանթի ավելի ճշգրիտ պատկերում ձեռք բերելու նպատակով[15]։ Աուտոռեֆրակտերը կամ ռետինոսկոպյան կարող են տալ օբյեկտիվ գնահատական աչքերի ռեֆրակտիվ շեղումների մասին և գործածել Ջեքսոնի խաչաձև ցիլինդրները ֆորոպտերի մեջ կամ փորձնական շրջանակի սուբյեկտիվ կատարելագործված չափերը[16][17][18]։ Ֆորոպտերի հետ այլընտրանքային տեխնիկան պահանջում է «ժամացույցի» կամ «արևաճաճանչի» աղյուսակ՝ աստիգմատիկ առանցքը և ուժը որոշելու համար[19][20]։ Կերատոմետրը կարող է նաև օգտագործվել աստիգմատիզմը գնահատելու ըստ եղջրաթաղանթի երկու գլխավոր միջօրեականների ուժգնությունների մեջ տարբերության։ Ջավալի կանոնը կարող է օգտագործվել աստիգմատիզմի աստիճանը հաշվարկելու համար։

Ալպինի եղանակով աստիգմատիզմի քննությունը կարող է կիրառվել որոշում կայացնելու համար, թե ինչ աստիճանի վիրաբուժական միջամտության կարիք կա և վիրահատությունից հետո որոշելու, թե որքան մոտ է բուժումը նպատակին[21]։

Մեկ այլ հազվագյուտ ռեֆրակցիոն տեխնիկան ներառում է ստենոպաետիկ ճեղք (բարակ ճեղքանման բացվածք), որտեղ ռեֆրակցիան որոշվում է յուրահատուկ միջօրեականներով՝ այս տեխնիկան մասնակիորեն օգտագործելի է այն դեպքերում, որտեղ հիվանդը ունի բարձր աստիճանի աստիգմատիզմ կամ եթե հիվանդը ունի անկանոն աստիգմատիզմ։

Կան 3 տեսակի առաջնային աստիգմատիզմներ՝ միօպիկ աստիգմատիզմ, հիպերօպտիկ աստիգմատիզմ և խառը աստիգմատիզմ։

Բուժում

Աստիգմատիզմը կարելի է շտկել ակնոցներով, կոտակտային ոսպնյակներով կամ ռեֆրակտիվ վիրաբուժությունով։ Տարբեր նկատառումները ներառում են աչքի առողջությունը, ռեֆրակտիվ ստատուսը, կյանքի ոճը և դրանցով որոշվում է թե, որ տարբերակը ավելի լավ կլինի։ Կերատոկոնուս ունեցողների մոտ որոշ կոնտակտային ոսպնյակներ հաճախ հնարավորություն են տալիս ավելի լավ տեսնել, քան ակնոցներով։ Կան կոշտ, շնչող, հատվածային, նաև փափուկ ոսպնյակներ։

Աչքի լազերային վիրահատությունը (ֆոտոռեֆրակտիվ կերատոտոմիա և լազերային տեսողության շտկում) աստիգմատիզմի բուժման հաջող եղանակ է[22]։

Համաճարակաբանություն

Ըստ Ամերիկյան հետազոտությունների 5-ից 17 տարեկան ամեն 10 երեխաներից 3-ը ունի աստիգմատիզմ[23]։ Վերջերս Բրազիլական հետազոտությունները հայտնաբերելեն, որ մի քաղաքի ուսանողների 34%-ը ունի աստիգմատիզմ[24]։ Ինչ վերաբերում է տարածվածությանը մեծերի մոտ, վերջերս հետազոտությունները Բանգլադեշում 30-նն անցներից 3-ից 1-ը ունի աստիգմատիզմ[25]։

Լեհական հետազոտությունները հրապարակեցին 2015 թվականին, որ բացահայտված կանոնավոր աստիգմատիզմը կարող է առաջնորդել միօպիայի սկզիբը[26][27]։

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ աստիգմատիզմի տարածվածությունը բարձրանում է տարքի հետ[27]։

Պատմություն

Որպես ուսանող՝ Թոմաս Յանգը 1793 թվականին հայտնաբերել է, որ ինքը խնդիր ունի մեկ աչքի հետ[28]։ Հաջորդող տարիներին նա կատարել է հետազոտություններ իր տեսողության խնդիրների մասին[29]։ Նա ներկայացրել է իր հայտնագործությունները 1801 թվականին տեղի ունեցած Բայկերյան ելույթի[30]։

Յանգից անկախ, Ջորջ Բիդդելլ Աիրին հայտնաբերեց աստիգմատիզմ երևույթը իր սեփական աչքի վրա[31]։ Աիրին ներկայացրեց իր սեփական աչքի վրա կատարված դիտարկումները 1825 թվականի փետրվարին՝ Քեմբրիջի փիլիսոփայական հասարակությանը[32][33]։ Արիրն ստեղծեց ոսպնյակներ, որպեսզի շտկի իր տեսողության խնդիրները 1825 թվականին[31][34], մինչդեռ ըստ այլ աղբյուրների 1827 թվականին[35], երբ Աիրին ձեռք բերեց գլանաձև ոսպնյակներ Իպսուիչի մի օպտիկից[36]։ Երևույթը չի անվանակոչվել Աիրիի կողմից, այլ Վիլյամ Վիվելի[37][38][39]։

1860-ական թվականներից աստիգմատիզմը հաստատված հասկացողություն էր ակնաբուժությունում[40], կային բաժիններ գրքերում, որտեղ նկարագրվում էր աստիգմատիզմը[41][42]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «Facts About Astigmatism»։ NEI։ October 2010։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016 
  2. Harvey EM (June 2009)։ «Development and treatment of astigmatism-related amblyopia.»։ Optometry and Vision Science 86 (6): 634–9։ PMC 2706277։ PMID 19430327։ doi:10.1097/opx.0b013e3181a6165f 
  3. 3,0 3,1 3,2 Read SA, Collins MJ, Carney LG (January 2007)։ «A review of astigmatism and its possible genesis.»։ Clinical & Experimental Optometry 90 (1): 5–19։ PMID 17177660։ doi:10.1111/j.1444-0938.2007.00112.x 
  4. 4,0 4,1 Mozayan E, Lee JK (July 2014)։ «Update on astigmatism management.»։ Current Opinion in Ophthalmology 25 (4): 286–90։ PMID 24837578։ doi:10.1097/icu.0000000000000068 
  5. «Thomas Young | British physician and physicist»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 29, 2017-ին։ Վերցված է 2017-08-28 
  6. «Astigmatism»։ MedicineNet։ OnHealth.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  7. Harle Deacon E., Evans Bruce J. W. (2006)։ «The Correlation Between Migraine Headache and Refractive Errors»։ Optometry and Vision Science 83 (2): 82–7։ PMID 16501409։ doi:10.1097/01.opx.0000200680.95968.3e 
  8. 8,0 8,1 8,2 Gilbert Smolin, Charles Stephen Foster, Dimitri T. Azar, Claes H. Dohlman (2005)։ Smolin and Thoft's The Cornea: Scientific Foundations and Clinical Practice։ Lippincott Williams & Wilkins։ էջեր 173–։ ISBN 978-0-7817-4206-1 
  9. Carlo Cavallotti, Luciano Cerulli (մայիսի 31, 2008)։ Age-Related Changes of the Human Eye։ Springer Science & Business Media։ էջեր 49–։ ISBN 978-1-59745-507-7 
  10. Bogan SJ, Waring Go 3rd, Ibrahim O, Drews C, Curtis L (1990)։ «Classification of normal corneal topography based on computer-assisted videokeratography»։ Archives of Ophthalmology 108 (7): 945–9։ PMID 2369353։ doi:10.1001/archopht.1990.01070090047037 
  11. Alpins NA (1998)։ «Treatment of irregular astigmatism»։ Journal of Cataract and Refractive Surgery 24 (5): 634–46։ PMID 9610446։ doi:10.1016/s0886-3350(98)80258-7 
  12. Alpins NA (1997)։ «New method of targeting vectors to treat astigmatism»։ Journal of Cataract and Refractive Surgery 23 (1): 65–75։ PMID 9100110։ doi:10.1016/s0886-3350(97)80153-8 
  13. Alpins NA (1997)։ «Vector analysis of astigmatism changes by flattening, steepening, and torque»։ Journal of Cataract and Refractive Surgery 23 (10): 1503–14։ PMID 9456408։ doi:10.1016/s0886-3350(97)80021-1 
  14. «Keratometry»։ St. Luke's Cataract & Laser Institute։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 29, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  15. Topography and Imaging 711, բաժին Corneal Topography and Imaging(անգլ.) EMedicine կայքում
  16. Graff T (1962)։ «Control of the determination of astigmatism with the Jackson cross cylinder»։ Klinische Monatsblätter für Augenheilkunde und für Augenärztliche Fortbildung 140: 702–8։ PMID 13900989 
  17. Del Priore LV, Guyton DL (1986)։ «The Jackson cross cylinder. A reappraisal»։ Ophthalmology 93 (11): 1461–5։ PMID 3808608։ doi:10.1016/s0161-6420(86)33545-0 
  18. Brookman KE (1993)։ «The Jackson crossed cylinder: Historical perspective»։ Journal of the American Optometric Association 64 (5): 329–31։ PMID 8320415 
  19. «Basic Refraction Procedures»։ Quantum Optical։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 29, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  20. «Introduction to Refraction»։ Nova Southeastern University։ Արխիվացված է օրիգինալից 1999-09-10-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013 
  21. Boyd Benjamin F. (2011)։ Modern Ophthalmology The Highlights.։ Panama: Jaypee Brothers Medical Pub։ էջ 388։ ISBN 9789962678168։ Արխիվացված օրիգինալից հունվարի 15, 2016-ին 
  22. Azar Dimitri T. (2007)։ Refractive surgery (2nd ed.)։ Mosby Elsevier։ ISBN 9780323035996 
  23. Kleinstein R. N., Jones LA, Hullett S և այլք: (2003)։ «Refractive Error and Ethnicity in Children»։ Archives of Ophthalmology 121 (8): 1141–7։ PMID 12912692։ doi:10.1001/archopht.121.8.1141 
  24. Garcia Carlos Alexandre de Amorim, Oréfice Fernando, Nobre Gabrielle Fernandes Dutra, Souza Dilene de Brito, Rocha Marta Liliane Ramalho, Vianna Raul Navarro Garrido (2005)։ «Prevalence of refractive errors in students in Northeastern Brazil»։ Arquivos Brasileiros de Oftalmologia 68 (3): 321–5։ PMID 16059562։ doi:10.1590/S0004-27492005000300009 
  25. Bourne R, Dineen BP, Ali SM, Noorul Huq DM, Johnson GJ (2004)։ «Prevalence of refractive error in Bangladeshi adults*1Results of the National Blindness and Low Vision Survey of Bangladesh»։ Ophthalmology 111 (6): 1150–60։ PMID 15177965։ doi:10.1016/j.ophtha.2003.09.046 
  26. Czepita D, Filipiak D (2005)։ «The effect of the type of astigmatism on the incidence of myopia»։ Klinika Oczna 107 (1–3): 73–4։ PMID 16052807 
  27. 27,0 27,1 Asano Kazuko, Nomura Hideki, Iwano Makiko, Ando Fujiko, Niino Naoakira, Shimokata Hiroshi, Miyake Yozo (2005)։ «Relationship Between Astigmatism and Aging in Middle-aged and Elderly Japanese»։ Japanese Journal of Ophthalmology 49 (2): 127–33։ PMID 15838729։ doi:10.1007/s10384-004-0152-1 
  28. Coggin David (1893)։ «Notes on the Centennial Anniversary of the Discovery of Astigmatism»։ Boston Med Surg J 128 (6): 136–137։ doi:10.1056/NEJM189302091280603 
  29. Atchison David A, Charman W Neil (2011)։ «Thomas Young's contributions to geometrical optics»։ Clinical and Experimental Optometry 94 (4): 333–340։ PMID 21214628։ doi:10.1111/j.1444-0938.2010.00560.x 
  30. Thomas Young (1801)։ «Philosophical transactions of the Royal Society of London»։ Philosophical Transactions of the Royal Society of London 91: 23–88։ doi:10.1098/rstl.1801.0004։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 7, 2016-ին 
  31. 31,0 31,1 Levene J. R. (1966)։ «Sir George Biddell Airy, F.R.S. (1801-1892) and the Discovery and Correction of Astigmatism»։ Notes and Records of the Royal Society of London 21 (2): 180–199։ JSTOR 531067։ doi:10.1098/rsnr.1966.0017 
  32. Wang, Ming (2007-10-22)։ Irregular Astigmatism: Diagnosis and Treatment։ ISBN 9781556428395։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 28, 2016-ին 
  33. George Biddell Airy (1827)։ «On a peculiar Defect in the Eye, and a mode of correcting it»։ Transactions of the Cambridge Philosophical Society։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 28, 2016-ին 
  34. Read Scott A, Collins Michael J, Carney Leo G (2007)։ «A review of astigmatism and its possible genesis»։ Clinical and Experimental Optometry 90 (1): 5–19։ PMID 17177660։ doi:10.1111/j.1444-0938.2007.00112.x 
  35. Porter, Jason (2006)։ Adaptive optics for vision science: principles, practices, design, and applications։ ISBN 9780471679417։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 28, 2016-ին 
  36. Wood, Alexander, Oldham, Frank (1954)։ Thomas Young Natural Philosopher 1773-1829։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 28, 2016-ին 
  37. Donders, Franciscus Cornelis (1866)։ Die Anomalien der Refraction und Accommodation des Auges։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 28, 2016-ին 
  38. Wang, Ming (2007-10-22)։ Irregular Astigmatism: Diagnosis and Treatment։ ISBN 9781556428395։ Արխիվացված օրիգինալից հունիսի 29, 2011-ին 
  39. Snyder C. (1965)։ «The Rev. Mr. Goodrich and His Visual Problem»։ Archives of Ophthalmology 73 (4): 587–589։ doi:10.1001/archopht.1965.00970030589023։ Արխիվացված օրիգինալից մարտի 6, 2012-ին 
  40. Bumstead J. F. (1863)։ «A Few Remarks on Astigmatism»։ Boston Med Surg J 69 (14): 280–284։ doi:10.1056/NEJM186311050691404 
  41. Donders, Franciscus C (1862)։ Astigmatismus und cylindrische Gläser։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 6, 2016-ին 
  42. Artal Pablo, Tabernero Juan (2010)։ «Optics of human eye: 400 years of exploration from Galileo's time»։ Applied Optics 49 (16): D123–30։ Bibcode:2010ApOpt..49G.123A։ PMID 20517354։ doi:10.1364/AO.49.00D123 

Արտաքին հղումներ