Առնանդամի գլխիկ

Առնանդամի գլխիկ, (լատ.՝ Glans penis[1]) տղամարդու առնանդամի եզրային հատվածը, որը ծածկված է առնանդամի թլիփով[2].: Առնանդամի երկու բաժիններից մեկը։ Գլխիկը ծածկող թլիփը շարժուն է և կարող է առաջացնել ծալքեր։

Մարդու սեռական օրգանի լավագույն դիրքը
Մարդու սեռական օրգանի տեսքը ներքևից

Առնանդամի գլխիկի և թլիփի մասի ներսային մասը ծածկված է բազմաթիվ գեղձերով, որոնք արտադրում են սմեգմա։ Սմեգման իր հերթին ներկայացնում է Անդամի գլխիկի թեքում կարող է նկատվել կարճ սանձիկի դեպքում։ Բացի այդ, առնանդամի թեքում կարող է առաջացնեն առնանդամի հյուսվածքներում առաջացող շարակցահյուսվածքային վահանիկները, ինչպես նաև արյան համակարգի որոշ հիվանդություններ[3][4][5]։

Առնանդամի գլխիկը բաժանված է երկու բաժինների միջև։ Երկու անցքերի մեջից անցնում է միզուկի ծակը, որի միջոցով դուրս են գալիս սերմնահեղուկը և մեզը։ Այն համարվում է մարդու արական սեռական օրգանի գլխավոր մասը, որը մասնակցում է սեռական հարաբերությանը։

Առնանդամի գլխիկի միջոցով սպերմատոզոիդները անցնում են ձվաբջջի մեջ և բեղմնավրում այն։ Սեռահասունությունից հետո, առնանդամի գլխիկը ևս հասունանում է։ Առնանդամի թլիփը ծալքերի առաջացումից հետո ենթարկվում է գրգռման։

Համարվում է առնանդամի գործողությունների ղեկավարը։ Սեռական գրգռման ժամանակ, ինչպես բոլոր սեռական օրգանները բնութագրվում է լորձաթաղանթի այտուցվածությամբ։ Դրանից հետո առնանդամի գլխիկը դիպչելիս դառնում է չափազանց զգայուն։

Հիգիենա

Մինչև սեռական հասունությունը, թլիփը սովորաբար չի առանձնանում գլխիկից, կամ դժվարությամբ է առանձնանում։ Սեռական հասունությունից հետո, առնանդամի գլխիկը կորանում է և առանձնանում առնանդամի մարմնից։ Առնանդամի գլխիկը դյուրագրգիռ է և խոնավ պայմաններում կարող է հեշտությամբ գրգռվել։ Դրանից բացի, գրգռումից հետո նա կարող է առաջացնել տհաճ հոտ ստեղծելով այնպիսի միջավայր, որը կարող է նպաստել բակտերիաների բազմացմանը։

Դրա հետևանքով առնանդամի գլխիկը կարող է բորբոքվել։ Սակայն այս ամենը կարող է տեղի չունենալ, եթե պահպանվի հիգիենայի կանոնները։ Կեղտոտ լինելու պայմաններում կարող է բորբոքվել արտաքին մաշը, որի արդյունք կարող է դառնալ Ֆիմոզ հիվանդությունը։

Բժիշկները կարծում են, որ անապատային շոգ կլիման կարող է պատճառ դառնալ տղամարդկանց մոտ տարբեր հիվանդությունների առաջացման։ Հիվանդությունների առաջացմանը նպաստում է նաև իսլամի ավանդույթներից մեկը՝ թլպատումը։

Ծանոթագրություններ

  1. Oxford English Dictionary 2nd edition, 1989
  2. Акаевский, А. И. Анатомия домашних животных. — Колос, 1975. — С. 328. — 590 с.
  3. Половой член // Большая Медицинская Энциклопедия.
  4. Головка Полового Члена // Медицинский словарь.
  5. Головка полового члена // Большой Медицинский Словарь.

Գրականություն