Ապրիլուս

արական անձնանուն

Ապրիլուս, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ապրիլ և լույս բառերից։ Նշանակում է «լույսով կամ լուսավոր կյանքով ապրի՜»։ Գործածվել է 14-15-րդ դարերում[2]։

Ապրիլուս
Ապրիլուս
Տեսակարական անձնանուն
Նշանակությունլույսով կամ լուսավոր կյանքով ապրի՜
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԱպրիկ
Կապված հոդվածներ«Ապրիլուս» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ապրէլուս, որդի Սարգսի, երկրորդ ստացող Աւետարանի[3]։
  • Ապրիլուս, մերձավոր Կարապետ գրչի, որ օրինակեց Ավետարանը[4]։
  • Ապրիլուս, հայր Մկրտիչ քահանայի, որ Աղթամարում, Թումա գրչին օրինակել տվեց մի Ճաշոց[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 202 — 634 էջ։
  3. Ձեռագիր, Ագուլիս, էջ 462, 1347 թ
  4. Ձեռագիր, Վասպուրական, էջ 214, 1357 թ
  5. Նօտարք, էջ 58, 1419 թ