Աշխատանք և օրեր

Աշխատանք և օրեր (հին հունարեն՝ Ἔργα καὶ Ἡμέραι, Erga kai Hēmerai)[2] մ.թ.ա. 8-7-րդ դդ. հին հույն նշանավոր գրող Հեսիոդոսի էպիկական պոեմը (մ.թ.ա. մոտ 700 թվական), անտիկ գրականության դասական ստեղծագործություններից մեկը։ Պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի. այն ուսուցողական էպոսի առաջին օրինակն է[3]։

Աշխատանք և օրեր
հին հունարեն՝ Ἔργα καὶ Ἡμέραι
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանաստեղծություն և didactic poetry?
ՀեղինակՀեսիոդոս
Բնագիր լեզուHomeric Greek?[1]
Գրվել էմ.թ.ա. 8-րդ դար
ԿերպարներPerses?

Նախապատմություն խմբագրել

Մ.թ.ա. 8-րդ դարի վերջերից հին Հունաստանում սկիզբ են առնում հասարակական-քաղաքական նոր տեղաշարժեր։ Տոհմատիրական կարգերը քայքայվում են և իրենց տեղը զիջում առավել զարգացած արտադրահարաբերությունների, այն է` ստրկատիրությանը։ Զարգանում է մասնավոր նախաձեռնությունը։ Դիցաբանությունը, որ Հոմերոսի ժամանակներում հիմնական գաղափարախոսություն էր, աստիճանաբար վերածվում է բարոյական օրենքի[4][5][6]։ Հերոսական ժամանակներին փոխարինելու է գալիս դասակարգային հասարակության ժամանակը[4], ստեղծվում են հասարակական կյանքի նոր սկզբունքներ, մշակվում են բարոյական նոր օրենքներ, առաջատար դիրք են ձեռք բերում արդարության, ճշմարտության, աշխատանքի և հաշվենկատության գաղափարները[7]։ Ռազմի աստված Արեսի և շանթարձակ Զևսի փոխարեն առաջնակարգ նշանակություն են ձեռք բերում արդարադատության աստվածուհին` Թեմիսը և բերքատվության աստվածուհին` Դեմետրան[8][9][10][11]։ Հերոսական դարաշրջանին բնորոշ դյուցազնական էպոսին փոխարինում է ուսուցողական էպոսը։ Այս ժանրի խոշորագույն ներկայացուցիչը Հեսիոդոսն է։

Նկարագրություն խմբագրել

«Աշխատանք և օրեր» պոեմը խրատական է՝ ուղղված հեղինակի եղբորը՝ Պերսևսին։ Հոր մահվանից հետո Պերսևսը կարողանում է կաշառակեր դատավորների միջոցով իրեն վերցնել նաև Հեսիոդոսին բաժին հասած հողը և ի վերջո քամուն տալ թե՛ իր և թե՛ եղբոր ունեցվածքը։ Իր երկով Հեսիոդոսը փորձել է եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության խորհուրդներ տալ։

Պոեմը զարգացնում է երկու հիմնական թեմա. առաջինն (1-380 տողեր) արտահայտում է ճշմարտությանը հավատարիմ լինելու գաղափարը։ Հեսիոդոսը խոսում է նաև Պրոմեթևսի և մարդկության պատմության 5 շրջանների մասին։ Ըստ Հեսիոդոսի՝ աստվածները առաջին սերնդի մարդկանց ստեղծեցին ոսկուց։ Նրանք ապրում էին Քրոնոսի ժամանակներում, երջանիկ և անհոգ։ Նրանց ոչնչացումով սկիզբ է առնում մարդկային ցեղի աստիճանական անկումը։ Երկրորդ սերունդը ստեղծվում է արծաթից, և մարդկանց կյանքից իսպառ վերանում է երջանկությունը։ Այնուհետև գալիս է պղնձե դարը, որի բերած սերունդը աչքի էր ընկնում ռազմատենչությամբ և պատերազմներով։ Պղնձե դարին հաջորդում է հերոսների դարը, որ նախորդից ավելի արդարամիտ էր ու բարձր։ Վերջին` հինգերորդ սերունդը, Հեսիոդոսի ժամանակակիցներն են, որոնց մասին նա գրում է.

Երանի թե այս հինգերորդ սերնդից ես չլինեի,

Կամ մինչև այդ վախճանվեի, կամ էլ հետո աշխարհ գայի,

Զի երկաթից ստեղծվեց այս ցեղն ու ոչ մի օր,

Ոչ մի գիշեր վերջ չի լինում մեր տանջանքին, աղետներին։

Խոսելով Պրոմեթևսի մասին` Հեսիոդոսը պատմում է աստվածներից կրակը գողանալու և մարդկանց նվիրելու առասպելը, որը և մեծ աղետներ բերեց մարդկության գլխին։ Աստվածները, ըստ Հեսիոդոսի, թաքցրել են բարիքները հողի ընդերքում, բայց մարդկանց օժտել են դրանց հասնելու հնարավորությամբ` խելքով և աշխատասիրությամբ։

«Աշխատանք և օրերի» հիմնական թեման երկրորդն է, որը զարգացվում է 380-828 տողերում։ Այն նվիրված է գյուղատնտեսական աշխատանքներին, հողագործական գործիքներին, անասուններին, գեղջկական հագուստներին, սննդին։ Հեսիոդոսի իդեալը աշխատասեր և բանիմաց գյուղացին է, որը կարողանում է, ի հեճուկս աստվածների, իր խելքով հասնել հարստության, կազմակերպել իր տնտեսությունը։ Հեսիոդոսի ուշադրությունից ոչ մի մանրամասն չի վրիպում։ Գյուղացին պետք է ճիշտ պատկերացում ունենա տարվա եղանակների, ցանքի, հնձի, մյուս գործերի համար հարմար օրերի մասին։ Նրա ստրուկները չպետք է երեխաներ ունենան, քանի որ ծծմայր ստրուկը հարմար չէ աշխատանքի համար։ Երկու կին պետք է ունենա գյուղացին. մեկը դրսի գործերի համար, մյուսը` ներսի։ Աշխատասիրության հետ միասին Հեսիոդոսը մարդուն սովորեցնում է բարոյական արժանապատիվ կյանքի` պատվել ծնողներին, խնայել որբերին, պարտադիր կերպով կատարել ոչ միայն պետական, այլև երկնային հարկատվությունը, քանզի ամեն ինչ ի վերջո սպասվում է աստվածներից։ Պոեմում Հեսիոդոսը նկարագրել է իր ժամանակաշրջանի բարքերը՝ օգտագործելով բազմաթիվ առածներ, ասացվածքներ ու առակներ։ Այն հոմերոսյան ժամանակաշրջանից հետո հաստատված նոր կենսապայմանների արտահայտությունն է և արտացոլում է զարգացման նոր աստիճանը։ Պոեմի կենտրոնում անհատն է՝ իր առօրյա հոգսերով, խմբից լիովին մեկուսացած, անհատական նպատակներով։

Հրատարակումներ և թարգմանություններ խմբագրել

Քննադատական հրապարակումներ խմբագրել

  • Rzach, A. (1908), Hesiodi Carmina (2nd rev. ed.), Leipzig{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link).  Link to text – Editio maior.
  • Rzach, A. (1913), Hesiodi Carmina (3rd rev. ed.), Leipzig, ISBN 3-598-71418-1{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). – Editio minor.
  • Wilamowitz-Moellendorf, U. von (1928), Hesiodos' Erga, Berlin{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). – With introduction and commentary (in German); omits the "Days".
  • Sinclair, T.A. (1932), Hesiod, Works and Days, London{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). – With introduction and commentary.
  • West, M.L. (1978), Hesiod: Works & Days, Oxford, ISBN 0-19-814005-3{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). – With introduction and commentary.
  • Solmsen, F. (1990), Hesiodi Theogonia, Opera et Dies, Scutum (3rd rev. ed.), Oxford, ISBN 0-19-814071-1{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). – 3rd edition of Solmsen's 1970 Oxford Classical Text.

Թարգմանություններ խմբագրել

  • Evelyn-White, H.G. (1936), Hesiod, the Homeric Hymns, and Homerica, Loeb Classical Library, vol. no. 57 (3rd rev. ed.), Cambridge, MA, ISBN 978-0-674-99063-0{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). Link to the full text of the 1914 first edition.  – English translation with introduction and facing Greek text.
  • Richmond Lattimore. (1959). Hesiod: The Works and Days, Thegony, and The Shield of Herakles. Ann Arbor: The University of Michigan Press. ISBN 0-472-43903-0. [1]
  • Athanassakis, A. (1983), Hesiod: Theogony, Works and days, Shield, Baltimore, ISBN 0-8018-2998-4{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link).  Link to text – With introduction and notes. [2] Արխիվացված 2016-09-17 Wayback Machine
  • Frazer, R.M. (1983), The Poems of Hesiod, Norman, Oklahoma, ISBN 0-8061-1837-7{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  • Lombardo, S. (1993), Hesiod: Works & Days, Theogony, Indianapolis, ISBN 0-87220-179-1{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). – With introduction, notes and glossary by Robert Lamberton. [3](չաշխատող հղում)
  • Tandy, D.W.; Neale, W.C. (1996), Works and Days: a translation and commentary for the social sciences, Berkeley, ISBN 0-520-20383-6{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). [4]
  • Most, G.W. (2006), Hesiod: Theogony, Works and Days, Testimonia, Loeb Classical Library, vol. no. 57, Cambridge, MA, ISBN 978-0-674-99622-9{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). – English translation with introduction and facing Greek text. [5] Արխիվացված 2017-01-26 Wayback Machine
  • Schlegel, C.M.; Weinfield, H. (2006), Hesiod: Theogony and Works and Days, Ann Arbor, ISBN 978-0-472-06932-3{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). – With introduction and notes. [6] Արխիվացված 2016-09-21 Wayback Machine
  • Caldwell, R.; Nelson, S. (2006), Theogony & Works and Days, Indianapolis, ISBN 978-1-58510-288-4{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link). – Introductions by the translators are also included, as is an essay by Caldwell entitled “The Psychology of the Succession Myth". [7]
  • Гесиод. Подстрочный перевод поэм с греческого и прим. Г. Властова. — СПб., 1885. — 280 с. (Работы и Дни. Теогония. Щит Геракла)
  • Гесиод. Работы и дни. Земледельческая поэма. / Пер. В. Вересаева. — М.: Недра, 1927. — 88 с. — 2000 экз.
  • Гесиод. Полное собрание текстов. Поэмы (Теогония. Труды и дни. Щит Геракла). Фрагменты (Перечень женщин или Эои. Великие Эои. Свадьба Кеика. Меламподия. Сошествие Пирифоя. Идейские дактили. Наставления Хирона. Великие труды. Астрономия. Эгимий. Горнило или Гончары). / Перевод фрагментов О. П. Цыбенко, вступ. ст. В. Н. Ярхо, комм. О. П. Цыбенко и В. Н. Ярхо. (Серия «Античное наследие»). — М.: Лабиринт, 2001. — 256 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hesiod Hesiod Theogony and Work and Days: Translated with Introduction and Notes by M. L. WestOUP, 1988. — P. ix. — ISBN 0-19-281788-4
  2. The Works and Days is sometimes called by the Latin translation of the title, Opera et Dies. Common abbreviations are WD and Op. for Opera.
  3. Куманецкий К. История культуры Древней Греции и Рима. — М.: Высшая школа, 1990. — С. 62
  4. 4,0 4,1 Фролов, Эдуард Давидович Факел Прометея. — 2-е издание. — Л.: ЛГУ, 1991. — С. 357
  5. Кон, Игорь Семёнович Прогресс // Большая советская энциклопедия
  6. Никулина Н. Н. Истоки идеи прогресса в творческом наследии европейских мыслителей античности и средневековья Արխիվացված 2012-10-25 Wayback Machine // Вестник МГТУ. — 2011, том 14, № 2. — С. 411
  7. Строгецкий В. М. Формирование представлений о мире человека в классической Греции // Мнемон. Вып. 3. — СПб., 2004. — С. 99
  8. Чернышов Ю. Г. Гесиод и Овидий: опыт источниковедческого анализа античных описаний «золотого века» // Источниковедческие проблемы всеобщей истории. — Караганда, 1991. — С. 18
  9. Trencsényi-Waldapfel I. Untersuchungen zur religionsgeschichte. — Budapest, 1966. — S. 137.
  10. Eliade M. A history of religious ideas. — Vol. 1. — Chicago, 1978. — P. 254—255, 449.
  11. Günther R., Müller R. Socialutopien der Antike. — Leipzig, 1987. — S. 20.

Մեջբերումներ այլ աշխատություններում խմբագրել

  • Barron, J.P.; Easterling, P.E. (1985), «Hesiod», in P.E. Easterling; Bernard Knox (eds.), The Cambridge History of Classical Literature: Greek Literature, Cambridge, էջեր 92–105, ISBN 978-0-521-21042-3{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  • Bartlett, Robert C. "An Introduction to Hesiod's Works and Days", The Review of Politics 68 (2006), pp. 177–205, University of Notre Dame.
  • Beall, E.F., What Pandora let out and what she left in Արխիվացված 2009-09-07 Wayback Machine, paper read at the annual meeting of the Classical Association of the Atlantic States, October 6, 2006
  • Cingano, E. (2009), «The Hesiodic Corpus», էջեր 91–130 {{citation}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն).
  • Clay, Jenny Strauss, Hesiod's Cosmos, Cambridge, 2003.
  • Kenaan, Vered Lev, Pandora's Senses : The Feminine Character of the Ancient Text, Madison, Wisconsin, University of Wisconsin Press, 2008.
  • Lamberton, Robert, Hesiod, New Haven : Yale University Press, 1988. ISBN 0-300-04068-7. Cf. Chapter III, The Works and Days, pp. 105–133.
  • Montanari, F.; Rengakos, A.; Tsagalis, C. (2009), Brill's Companion to Hesiod, Leiden, ISBN 978-90-04-17840-3{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  • Nelson, Stephanie A., God and the Land: The Metaphysics of Farming in Hesiod and Vergil, New York and Oxford, 1998
  • Nisbet, Gideon, Hesiod, Works and Days: A Didaxis of Deconstruction?, Greece and Rome 51 (2004), pp. 147–63.
  • Peabody, Berkley, The Winged Word: A Study in the Technique of Ancient Greek Oral Composition as Seen Principally Through Hesiod's Works and Days, State University of New York Press, 1975. ISBN 0-87395-059-3
  • Sistakou, E. (2009), «Callimachus Hesiodicus Revisited», էջեր 219–52 {{citation}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն).
  • Willem Jacob Verdenius, A Commentary on Hesiod Works and Days vv. 1–382 (Leiden: E.J. Brill, 1985). ISBN 90-04-07465-1

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Works and Days