Աշխադար (- 113), Հայոց թագավոր՝ 110-113 թվականներին։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113 թվականին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114 թվականին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։

Աշխադար
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն110–113
Մահացել է՝113
ՆախորդՍանատրուկ
ՀաջորդողՊարթամասիր
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
ՀայրԲակուր Բ

Հայ Արշակունիների հարստություն խմբագրել

Արշակունիների դրոշ

Հայ Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի /կրտսեր ճյուղի/ ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։

Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։

ԱնունըԻշխել էՆշումներ
Տրդատ Ա66 - 88պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ88 - 110Տրդատ Ա-ի որդին
Աշխադար110 - 113Բակուր Բ Պարթևի որդին
Պարթամասիր113 - 114Բակուր Բ Պարթևի որդին
հռոմեական բռնազավթում114 - 116
Վաղարշ Ա117 - 144Սանատրուկի որդին
Սոհեմոս144 - 161, 164-186Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա161 - 163
Վաղարշ Բ186 - 198Վաղարշ Ա-ի հարազատներից
Խոսրով Ա198 - 217Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ217 - 252Խոսրով Ա-ի որդի
Արտավազդ Ե252 - 272Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ272 - 287Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ287 - 330Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ330 - 338Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ338 - 350Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ350 - 368Տիրան Բ-ի որդի
Պապ թագավոր368 - 374Արշակ Բ-ի որդի
Վարազդատ374 - 378Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ378 - 389Պապի որդի
Խոսրով Դ387 - 389, 415-416
Վռամշապուհ389 - 415Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ416 - 420
թափուր420 - 422
Արտաշես Դ423 - 428Վռամշապուհի որդի
Նախորդող
Սանատրուկ, 88-110
Մեծ Հայքի արքա
Աշխադար 110–113

Հաջորդող
Պարթամասիր 113–114
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 466