Անպոչ երկկենցաղներ
Անպոչ երկկենցաղներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
| ||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Anura | ||||||||
Հոմանիշներ | ||||||||
| ||||||||
Ենթակարգեր | ||||||||
| ||||||||
Արեալ | ||||||||
Անպոչ երկկենցաղներ (լատին․՝ Anura կամ Salientia), երկկենցաղների դասի կարգ։ Հայտնի է մոտ 2100 տեսակ՝ միավորված 12 ընտանիքի, 176 ցեղի և 3 ենթակարգի մեջ։ Հայաստանում տարածված է 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտ, կանաչ դոդոշ, սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ, լճագորտ և փոքրասիական գորտ. Տարածված են գրեթե բոլոր մայրցամաքներում։
Արտաքին կառուցվածքը խմբագրել
Հասունի մարմինը կարճ է, լայն, պարանոցը վատ է արտահայտված։ Կերպարանափոխության ընթացքում պոչն անհետանում է։ Զույգ վերջավորությունները լավ են զարգացած, հետինները 2-3 անգամ ավելի երկար են առջևիններից և լավ հարմարված են թռիչքային տեղաշարժմանը։ Թմբկաթաղանթը զարգացած է։
Կենսակերպ խմբագրել
Վարում են ցամաքային կամ կիսաջրային կյանք, որոշ տեսակներ ապրում են միայն ջրում։ Ցամաքայինները լինում են ծառաբնակ (ծառագորտեր) և գետնափոր։ Ծառաբնակների որոշ տեսակներ որսի հետևից ծառից ծառ կարող են թռչել 12 մ և ավելի։ Գետնափորները ցերեկները թաղվում են հողի մեջ՝ երբեմն հասնելով 75 սմ խորության։
Նշանակություն խմբագրել
Օգտակար են. ոչնչացնում են վնասակար միջատներին, որոշ տեսակներ սնունդ են թռչունների և մի շարք մուշտակավոր կենդանիների համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 433)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անպոչ երկկենցաղներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անպոչ երկկենցաղներ» հոդվածին։ |