Անուշ Թումանյան

հայ բանաստեղծուհի և գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անուշ Հովհաննեսի Թումանյան (1898, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1927), հայ բանաստեղծուհի և գրող։

Անուշ Թումանյան
Ծնվել է1898
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1927
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳայանյան օրիորդաց դպրոց
Ժանրերքառյակ, բանաստեղծություն և պատմվածք

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և Օլգա Թումանյանի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Անուշ Թումանյանը ծնվել է 1898 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում։ Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել։ Գրել է ոտանավորներ և քառյակներ։ Գրել է նաև երկու պատմվածք՝ նվիրված իր հռչակավոր հորը՝ Հովհաննես Թումանյանին։ Անուշը Հովհաննես Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր։ Նա ապրել է մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք։

Անուշ Թումանյանը մահացել է 1927 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել