Անհանգիստ ոտքերի համախտանիշ

Կաղապար:Տեղեկաքարտ ՀիվանթյունԱնհանգիստ ոտքերի համախտանիշ (ԱՈՀ), խանգարում, որի դեպքում անհատը ունի ոտքերը շարժելու անհագ ցանկություն[1]։ Դա հիմնականում կապված է ոտքերում ինչ-որ տհաճ զգացողության հետ, որը մեղմելու համար անհատը սկսում է շարժել ոտքերը[1]։ Այդ տհաճ զգացողություններից են ցավոտությունը, ծակծկոցը ու մաշկի վրայով միջատներ սողալու զգացումը[1]։ Երբեմն նման փոփոխություններ դիտվում են նաև ձեռքերում[1]։ Այս զգացումները հիմնականում առաջանում են հանգիստ ժամանակ և դրա համար էլ դժվարացնում են քուն մտնելու գործընթացը[1]։ Դժվար քնելու պատճառով հաճախ այս հիվանդների մոտ դիտվում է ցերեկային քնկոտություն, ցածր էներգիա, դյուրագրգռվածություն և ընկճված տրամադրություն[1]։ Դրան գումարած, շատերը կարող են ունենալ ոտքերի ակամա ձգումներ քնած ժամանակ[2]։

Անհանգիստ ոտքերի համախտանիշի զարգացման ռիսկի գործոններն են երկաթի անբավարարությունը, Պարկինսոնի հիվանդությունը, երիկամային անբավարարությունը, շաքարային դիաբետը, ռևմատոիդ արթրիտը և հղիությունը[1][3]։ Որոշ դեղեր ևս կարող են սադրել այս համախտանիշի զարգացումը, օրինակ՝ հակադեպրեսանտները, հակահիստամինային, հոգեմետ դեղերը և կալցիումական անցուղիների պաշարիչները[4]։ Կան այս հիվանդության երկու տարատեսակներ։ Մեկը վաղ՝ մինչև 45 տարեկանը սկսվող անհանգիստ ոտքերի համախտանիշն է, որը հանկարծակի է առաջանում ընտանիքում և հարաճում է[1]։ Մյուս տարբերակը ուշ սկսվող անհանգիստ ոտքերի համախտանիշն է, վերջինս սկսվում է 45 տարեկանից հետո և ժամանակի ընթացքում չի հարաճում[1]։ Ախտորոշումը դրվում է այլ հիվանդությունները ժխտելու միջոցով[5]։

Եթե այս համախտանիշի զարգացմանը նպաստած վիճակը հայտնի է կարելի է բուժել՝ բուժելով հիմնական հիվանդությունը[6]։ Եթե ոչ բուժումը ներառում է կենսակերպի փոփոխում և դեղորայք[1]։ Կենսակերպի փոփոխումը իրենից ենթադրում է վնասակար սովորություններից հրաժարում՝ ալկոհոլի և ծխախոտի օգտագործման սահմանափակում[6]։ Օգտագործվող դեղորայքից է լեվոդոֆան կամ դոֆամինի ագոնիստ պրամիպեքսոլը[3]։ Անհանգիստ ոտքերի համախտանիշ առկա է ԱՄՆ-ի պոպուլյացիայի 2,5-15%-ի մոտ[3]։ Կանայք ավելի հաճախ են ախտահարվում և տարիքին զուգընթաց այդ սեռային տարբերությունը ավելի արտահայտված է դառնում[7]։

Նշաններ և ախտանիշներ

Անհանգիստ ոտքերի համախտանիշի ժամանակ տհաճ զգացողությունները կարող են խիստ բազմապիսի լինել՝ մկանային ցավից մինչև քոր, որը չես կարող քորել, մզմզոցի զգացում, մկանների ձգման զգացում, արթուն ժամանակ ոտքերը շարժելու զգացում ու տհաճ խուտուտ, որը չի անցնում։ Այդ տարբեր զգացումների ինտենսիվությունը առավել մեծ է հանգիստ և արթուն ժամանակ օրինակ կարդալիս, հանգստանալիս, սովորելիս կամ քուն մտնելիս[8]։

Այս խանգարման դեպքում հիվանդների մի մասը կարող են միայն թեթև անհարմարավետությունից գանգատվել, իսկ մյուս մասը ունենան ծանր ախտանիշներ, որոնք զգալի ազդում են կյանքի որակի վրա, հատկապես՝ քնի վրա[9]։

Զգացողությունները և շարժվելու հակումը կարող են կրկին առաջանալ անմիջապես ոտքը ստիպված շարժելուց հետո կամ որոշ ժամանակ անց։ ԱՈՀ-ն կարող է սկսվել ցանկացած տարիքում անգամ մանկական հասակում ու որոշների մոտ կարող է հարաճել, որոշների մոտ՝ ոչ[10]։ Արդեն ախտորոշված հիվանդների շրջանում կատարված հարցման ընթացքում 45% նշել է, որ առաջին գանգատը ունեցել է մինչև 20 տարեկանը[11]։

  • Հիմնականում ոտքերը շարժելու անհագ ցանկություն, բայց հնարավոր է դիտվի նաև ձեռքերում կամ ցանկացած այլ հատվածում, որը զուգակցված է տհաճ զգացողություններով։
Զգացողությունները անսովոր են և նման չեն հաճախ դիտվող զգացողություններին։ Անհանգիստ ոտքերի համախտանիշով տառապող մարդիկ դժվարությամբ են նկարագրում իրենց հետ կատարվածը, ասում են, որ կա անհարմարավետություն, ցավոտություն, էլեկտրականության զգացում, քոր, ձգում, ծակծկոցներ, մզմզոց և թմրածություն։ Զգացողությունները և շարժելու ցանկությունը կարող են մարմնի ցանկացած մասում հանդիպել, բայց ավելի հաճախ դիտվում են ոտքերում և ձեռքերում։ Որոշ մարդիկ չնայած չունեն տհաճ զգացողություններ, բայց շարունակում ե ունենալ վերջույթը շարժելու ցանկություն։
  • Շարժական անհանգստություն, որը գնահատվում է որպես շարժում առաջացնող ակտիվություն
Հիմնականում հանգստանում են շարժվելուց հետո, չնայած ժամանակավորապես և մասնակիորեն։ Ախտանիշները նվազեցնելուն օգնում են քայլելը, յոգան, հեծանիվ քշելը և ֆիզիկական ակտիվությունը։ Ոտքերի շարունակական, արագ վերև-ներքև շարժումները և/կամ երկու ոտքերի կտրուկ շարժումները միմյանց նկատմամբ կարող են նվազեցնել ախտանիշները։ Ամեն անհատին կարող են բնորոշ լինել յուրահատուկ շարժումներ։
  • Ախտանիշների վատթարացում հանգստից
Նստելը կամ պառկելը կարող են սադրել ոտքը շարժելու ցանկությունը։ Ծանրությունը կախված է տվյալ անհատի անհանգիստ ոտքերի համախտանիշի արտահայտվածությունից հանգստի տևողությունից և հանգստության աստիճանից։
  • Ախտանիշների արտահայտվածության գիշեր-ցերեկ տարբերություն, հիմնականում առավելագույն արտահայտված երեկոյան և նվազագույն արտահայտվածություն առավոտյան
Որոշների մոտ ԱՈՀ-ն դիտվում է միայն առավոտյան պառկած ժամանակ, մյուսների մոտ միայն օրվա ընթացքում կամ գիշերը։
  • Ոտքերը շարժելու անհագ ցանկություն նման հորանջելուն
Այս ախտանիշները կարող են շատ հիվանդների մոտ առաջացնել քնելու դժվարություններ և ուղեկցվել օրվա ընթացքում զարգացող խնդիրներով։ Այս ախտանիշները կարող են տատանվել աշխատանքից ուշանալուց մինչև աշխատանքը կորցնելը, միջոցառումների չմասնակցելը քնկոտության պատճառով։ Այս ՝ առաջին հայացքից անմեղ թվացող, առօրյա թեթև խնդիրները կարող են վերածվել լուրջ սոցիալական, տնտեսական և անվտանգության հետ առնչվող հարցերի։

Անհանգիստ ոտքերի համախտանիշով տառապող անձանց մոտ ընկճախտի և տագնապային խանգարումների հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է[12]։

Առաջնային և երկրորդային

Անհանգիստ ոտքերի համախտանիշը լինում է երկու տեսակի։

  • Առաջնային ԱՈՀ-ն համարվում է իդիոպաթիկ կամ անհայտ ծագման։ Այն հիմնականում առաջանում է դանդաղ, սկսվում է մինչև 40-45 տարեկանը և կարող է անհետանալ ամիսների կամ տարիների ընթացքում։ Այն հաճախ հարաճող է և տարիքին զուգընթաց վիճակը վատթարանում է։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը երեխաների մոտ հաճախ սխալմամբ համարվում է աճման ցավեր և անտեսվում է։
  • Երկրորդային ԱՈՀ-ն սկսվում է 40 տարեկանից հետո և կապված է հատուկ բժշկական վիճակների հետ, որոնք պահանջում են հատուկ դեղորայքի կիրառում։

Պատճառներ

Անհանգիստ ոտքերի համախտանիշը 20% դեպքերում կապված է երկաթի անբավարարության հետ[13]։ Դեպք ստուգիչ հետազոտությունների արդյունքներով դեպք խմբում երկաթի անբավարարության տարածվածությունը 34% է, իսկ ստուգիչ խմբում՝ 6%[14]:

Այլ առնչվող վիճակներից են վարիկոզ լայնացած երակները, ֆոլատի, մագնեզիումի անբավարարությունը, ֆիբրոմիալգիան, քնի ապնոէն, ուրեմիան, շաքարային դիաբետը, վահանագեղձի հիվանդությունները, ծայրամասային նեյրոպաթիան, Պարկինսոնի հիվանդությունը, աուտոիմուն հիվանդությունները, Շեգրեն համախտանիշը, ցելիակիան և ռևմատոիդ արթրիտը։ ԱՈՀ-ն կարող է վատթարանալ հղիության ժամանակ[15]։

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ

Հայտնաբերված է կապը ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի և ձեռքերի ռիթմիկ շարժումներով ընթացող խանգարումների միջև[16]։ Երկու խանգարումն էլ կապված են նյարդամիջնորդանյութ դոֆամինի հետևանքով առաջացած դիսֆունկցիայի հետ և բուժվում են դոֆամինային դեղորայքով[17]։ 2005 թվականին կատարված հետազոտության տվյալներով պարզ դարձավ, որ ՈՒՊՀՀ ունեցողների 44%-ը ունի ուղեկցող անհանգիստ ոտքերի համախտանիշ[18]։

Դեղորայք

Որոշ դեղեր կարող են վատթարացնել, կամ դառնալ պատճառ անհանգիստ ոտքերի համախտանիշի։

  • Որոշ հակափսխոմային միջոցներ (հակադոֆամինային) [19]
  • Որոշ հակահիստամինային միջոցներ (հատկապես սեդատիվ, առաջին սերնդի H1 պաշարիչները)[19]
  • Շատ հակադեպրեսանտներ [19][20]
  • Հոգեմետ դեղեր, հակացնցումային դեղեր
  • Բենզոդիազեպինների հանման համախտանիշ[21]
  • Ալկոհոլի հանման համախտանիշ[22]
  • Օպիատների հանման համախտանիշ[23]

Ե՛վ առաջնային, և՛ երկրորդային անհանգիստ ոտքերի համախտանիշները կարող են վատթարանալ ցանկացած տեսակի վիրահատությունից հետո, իսկ ողնաշարի վնասվածքները կամ վիրահատությունները կարող են հանդիսանալ պատճառ այս համախտանիշի զարգացման[24]։

Պատճառահետևանքային կապերը վերջնական բացահայտված չեն, օրինակ՝ քնի կորուստը, կարող է լինել անհանգիստ ոտքերի համախտանիշի առկայության պատճառով, կամ դեղերը, որոնք կիրառվում են քնի խանգարումները բուժելու նպատակով կարող են առաջացնել անհանգիստ ոտքերի համախտանիշ[25][26]։

Ժառանգականություն

Դեպքերի ավելի քան 60%-ը ընտանեկան են և ժառագվում են աուտոսոմ դոմինանտ տիպով և ունեն տարբեր պենետրանտություն[27]։

Հետազոտությունները և ուղեղի աուտոպսիայի տվյալները հաստատել են, որ այս համախտանիշով տառապող անձանց մոտ կա երկաթի և դոֆամիներգիկ համակարգի անբավարարություն սև նյութում[28]։ Երկաթը կարևոր կոֆակտոր է Լ-դոֆայի առաջացման գործընթացում, որը դոֆամինի նախանյութ է։

Վեց լոկուս է հայտնաբերված, որոնք կապված են հիվանդության հետ։ Բացի առաջինից, բոլորը ժառանգվում են աուտոսոմ դոմինանտ տիպով։

  • Առաջինը հայտնաբերվել է Կանադայում ապրող ֆրանսիացի մի մեծ ընտանիքի մոտ ու տեղեկայված է 12-րդ քրոմոսոմի երկար թևիկում։ Ժառանգվում է աուտոսոմ ռեցեսիվ տիպով։ [29][30]։
  • Երկրորդ լոկուսը քարտեզվում է 14-րդ քրոմոսոմի երկար թևիկում և առաջին անգամ նկարագրվել է իտալական մի ընտանիքի մոտ[31][32]։
  • Երրորդ լոկուսը քարտեզավորվում է 9-րդ քրոմոսոմի երկար թևում ու հայտնաբերվել է ամերիկյան մի ընտանիքում[33]։ Այս մասին վկայող փաստեր են հայտնաբերվել բավարական մի ընտանիքում ևս[34][35]։
  • Չորրորդ լոկուսը քարտեզվում է 20-րդ քրոմոսոմի կարճ թևիկում[36]։
  • Հինգերորդ լոկուսը քարտեզվում է 2-րդ քրոմոսոմի կարճ թևիկում [37]։
  • Վեցերորդ լոկուսը քարտեզվում է 16-րդ քրոմոսոմի կարճ թևիկի 12․1 հատվածում և հայտնաբերվել է միայն 2008թվականին [38]։

Երեք գեներ՝ MEIS1, BTBD9 և MAP2K5, կապված են անհանգիստ ոտքերի համախտանշի հետ[39]։ Բայց ԱՈՀ-ի պաթոգենեզում դրանց դերը շարունակում է մնալ անհայտ։ Վերջերս հայտնաբերել են ևս մեկ գեն՝ PTPRD, որը կապված է ԱՈՀ-ի հետ[40]։

Ընտանեկան անամնեզի առկայությունը արդեն իսկ խոսում է ժառանգական որոշակի գործոնների առկայության մասին։

Մեխանիզմ

Հետազոտությունները հիմնականում հայտնաբերել են կապը երկաթի և դոֆամինի անբավարարության ու անհանգիստ ոտքերի համախտանիշի միջև[41][42]։ Այս հիպոթեզները հիմնված են այն դրույթի վրա, որ երկաթը և լեվոդոֆան կարող են անցնել ուղեղարյունային պատնեշով և գլխուղեղում վերածվել դոֆամինի, այս մեխանիզմի հիման վրա է կիրառվող ժամանակակից դեղորայքը։ Լեվոդոֆան կիրառվում է հիպոդոֆամիներգիկ վիճակների բուժման համար, ինչպես օրինակ Պարկինսոնի հիվանդությունը։ Այս մեխանիզմը ապացուցվել է նաև գործիքային հետազոտման մեթոդներով՝ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրության և պոզիցիոն էմիսիոն շերտագրության միջոցով, աուտոպսիայի և կենդանիների վրա կատարված փորձարարական հետազոտությունների տվյալներով[43]։ Անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցողների ուղեղողնուղային հեղուկում երկաթի և դոֆամինի մարկերների քանակը առողջ պոպուլյացիայի համեմատությամբ նվազած է[44]։ Ախտորոշման համար կարևորվում է այս ցուցանիշների նվազումը սև նյութում[45]։

Ախտորոշում

Անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտորոշման համար սպեցիֆիկ թեստեր գոյություն չունեն, բայց այլ թեստեր օգտագործվում են, որպեսզի բացառվեն օրինակ վիտամինների պակասուրդը։ Առողջության համազգային ինստիտուտի ախտորոշիչ չափորոշիչներն են [46]՝

  • Ոտքերը շարժելու անհագ ցանկություն, հիմնականում ասոցացված տհաճ զգացողությունների հետ
  • Այն սկսվում է կամ ուժեղանում է պասիվ կամ հանգիստ ժամանակ
  • Այն բարելավվում է կամ անհետանում է (թեկուզ ժամանակավորապես) ակտիվ ժամանակ
  • Այն վատթարանում է երեկոյան կամ գիշերը
  • Այս ախտանիշները չունեն այլ պատճառ

Տարբերակիչ ախտորոշում

Նմանատիպ ախտանիշներով ընթացող այլ վիճակներից են ակաթիզիան և ոտքերի գիշերային ջղաձգումները[47]։

Ծայրամասային զարկերակների հիվանդությունը և հոդաբորբը ևս կարող են առաջացնել ոտքերի ցավ, բայց դա հիմնականում սաստկանում է շարժվելիս[2]։

Կանխարգելում

Բացի պատճառները կանխարգելելուց, հենց հիվանդության կանխարգելման միջոցներ չկան։ Եթե ԱՈՀ-ն առաջացել է ինչ-որ բուժվող հիվանդության հետևանքով կարելի է բուժել այդ հիվանդությունը։ Ընդհանուր առմամբ ավելի շատ կենտրոնանում են բուժման վրա և բուժում կա՛մ ախտանշանային, կա՛մ թիրախավորում են կենսակերպի փոփոխությունները։

Բուժում

Անհանգիստ ոտքերի համախտանիշի բուժումը առաջին հերթին կախված է ճիշտ ախտորոշումից և հնարավոր պատճառների հայտնաբերումից։ Բուժման գործընթացն ուղղված է նվազեցնելու ախտանշանները, ներառյալ չքնած գիշերների, գիշերային արթնացումների քանակը։ Բուժման ցանկալի արդյունքը կյանքի որակի բարելավումն է։ Սա ներառում է օրվա ընթացքում անհանգստության, ցերեկային քնկոտության պակասեցում, քնի տևողության և որակի բարելավում։ Դեղորայքային բուժումը ներառում է դոֆամինի ագոնիստների և գաբապենտինի կիրառում, որպես առաջին գծի բուժման միջոցներ անհանգիստ ոտքերի համախտանիշի համար, իսկ ռեզիստենտ դեպքերում կիրառվում են օպիատներ[48]։

Բուժումը չի կարելի սկսել, եթե այլ պատճառները, ինչպես օրինակ երակային խնդիրները չեն ժխտվել։ Երկրորդային ԱՈՀ-ն կարող է բուժվել, եթե հիմքում ընկած վիճակը՝ սակավարյունությունը, անոթային խնդիրները հաջողությամբ կարգավորված են։ Երկրորդային ԱՈՀ կարող է առաջանալ երկաթի պակասորդից, վարիկոզ լայնացած երակներից և վահանգեղձի խնդիրներից։

Ֆիզիկալ չափումներ

Ոտքը պարզելը կարող է օգնել ժամանակավոր հանգստանալուն[8][49]։ Քայլելը և ոտքերը շարժելը հանգստացնում է այդ անհանգիստ ոտքերը։ Եթե ընդհանուր առմամբ վերցնենք անհանգիստ ոտքերի համախտանիշով տառապող անձինք ունեն նաև քայլելու անհագ ցանկություն, քանի որ դա մեղմացնում է այդ տհաճ զգացողությունները։ Ցավոք ախտանիշները քայլելուց անմիջապես դադարեցնելուց հետո վերադառնում են։

Ոչ դեղորայքային բուժման միջոցներից են մերսումը, տաք բաղնիքը, տաքացուցիչները կամ սառցապարկերը, որոնք դրվում են ոտքերին, վիբրացիոն գրգիռներ տվող սարքը[50]։

Երկաթ

Կան որոշ ապացույցներ, որ ներերակային երկաթի կիրառումը լավացնում է անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանշանները[51]։

Դեղորայք

Եթե ԱՈՀ-ն ընդհատում է քունը կամ խանգարում է առօրյա գործունեությունը, կարելի է օգտագործել դեղորայք։ Ապացույցներ կան դոֆամինի ագոնիստների՝ պրամիպեքսոլի, ռոպինիրոլի, ռոտիգոտինի և կաբերգոլինի կիրառման արդյունավեության մասին [52][53]։ Դրանք վերացնում էն ախտանիշները, լավացնում են քունը և կյանքի որակը[54]։ Լեվոդոֆան ևս արդյունավետ է[55]։

Իհարկե կան նաև կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ ախտանիշները ոչ թե բարելավվում են, այլ պոտենցվում։ Դոֆամինի ագոնիստները կարող են օգտագործումը դադարեցնելուց հետո առաջացնել հանման համախտանիշ։ Ինչքան ավելի շատ և ավելի մեծ դեղաչափով են կիրառվում, այդքան ավելի մեծ է այս երկու կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը[56]։

  • Գաբապենտինը կամ պրեգաբալինը ոչ դոֆամիներգիկ բուժման միջոցներ են ԱՈՀ-ի միջինից ծանր դեպքերում կիրառվող[57]
  • Օպիատները միայն ծանր դեպքերում են ցուցված, երբ այլ դեղորայք չի օգնում, կամ ունի շատ արտահայտված կողմնակի ազդեցություններ[58]
  • Բենզոդիազեպինները՝ դիազեպամը և կլոնազեպամը հիմնականում խորհուրդ չեն տրվում, քանզի նրանց արդյունավետությունն անհայտ է[59][60]։ Այնուամենայնիվ դրանք երբեմն կիրառվում են, որպես երկրորդ գծի բուժման միջոցներ[61]։ Խինինը խորհուրդ չի տրվում, քանի որ ունի խիստ արտահայտված կողմնակի ազդեցություններ[62]։

Կանխատեսում

Անհանգիստ ոտքերի համախտանիշը տարիքին զուգընթաց վատթարանում է[63]։ Ժամանակակից բուժման միջոցները կարող են կարգավորվել համախտանիշը՝ նվազագույնի հասցնելով ախտանիշները և ավելացնելով հանգիստ քնի տևողությունը։ Ի հավելումս, որոշ հիվանդների մոտ դիտվում են ախտադադարներ, որոնք կարող են տևել օրեր, շաբաթներ, ամիսներ և հետո հետ են վերադառնում։ Անհանգիստ ոտքերի համախտանիշ ախտորոշումը չի նշմարում որևէ այլ նյարդաբանական հիվանդություն։

Համաճարակաբանություն

ԱՈՀ-ով տառապում է ԱՄՆ-ի բնակչության 2,5-15%-ը[3][64]։ ԱՄՆ-ի սպիտակամորթների մոտ ավելի հաճախ է դիտվում, քան ԱՄՆ-ի աֆրիկացիների մոտ[64]։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը հանդիպում է միջերկրծովյան երկրների բնակչության 3%-ի, Հեռավոր Արևելքի՝ 1-5%-ի մոտ, կախված ժառանգական և շրջակա միջավայրի գործոններից, ներառյալ դիետան[64][65]։

ԱՈՀ-ն ավելի հաճախ ախտորոշվում է ավելի մեծ տարիքում, երբ ախտանիշներն ավելի արտահայտված են[49]։

Անհանգիստ ոտքերի համախտանիշն ավելի հաճախ հանդիպում է երկաթ պակասորդային սակավարյունության, հղիության և վերջին ստադիայի երիկամային հիվանդություն ունեցողների մոտ[66][67]։

ԱՈՀ-ի հետ կապված նյարդաբանական հիվանդություններից են Պարկինսոնի հիվանդությունը ողնուղեղ-ուղեղիկային ատաքսիան, գոտկասրբանային նյարդերի ախտահարումը, Շարկո-Մարի-Թութի հիվանդություն տիպ 2-ը[64]։ 80-90%-ի մոտ կա ձեռքերի պարբերական շարժումներով ընթացող հիվանդություն։ Այն առաջանում է քնած ժամանակ կամ արթուն, որոնք հիվանդության առանձին տեսակներ են։

Քնի ազգային հիմնադրամը 1998 թվականին հրապարակեց, որ հղի կանանց մեկ քառորդի մոտ առաջանում է անհանգիստ ոտքերի համախտանիշ հղիության երրորդ եռամսյակում։

Պատմական ակնարկ

Առաջին անգամ ԱՈՀ-ի մասին խոսել է սըր Թոմաս Վիլլիսը 1672թվականին[68]։ Վիլլիսը հատուկ նշեց, որ անհանգիստ ոտքերի համախտանիշով անձանց մոտ նկարագրվում են նաև քնի խանգարումներ և ձեռքերի շարժումներ։ Իր աշխատությունը սկզբում տպագրվել է լատիներեով, հետագայում թարգմանվել է անգլերեն։

Վաղ 90ականներին կիրառվում էր անհանգստություն ոտքերում եզրույթը[69]։

Հետագայում այլ հեղինակներ ևս իրենց հրապարակումներում անդրադարձել են անհանգիստ ոտքերի համախտանիշին։ Այդ հեղինակներից են Ֆրանսուա Բոյսիեր դե Սավաջը (1763), Մագնուս Հուսը (1849), Թեոդոր Վիթմակը (1861), Ջորջ Միլլեր Բերդը (1880), Ջորջ Գիլլես դե լա Տուռետը (1898), Հերման Օպենհեյմը (1923) և Ֆրեդերիկ Ժերար Ալիսոնը (1943)[68][70]։ Այնուամենայնիվ, Վիլլիսից միայն երեք հարյուր տարի հետո Կարլ-Աքսել Էկբոմը իր ատենախոսությունում տվեց այդ հիվանդության մանրամասն նկարագիրը[71]։ Էկբորնը կիրառեց անհանգիստ ոտք եզրույթը և շարունակեց իր ուսումնասիրությունները մինչև կյանքի ավարտը։ Նա նկարագրեց ախտորոշման գլխավոր չափանիշները, տարբերակիչ ախտորոշումը, տարածվածությունը, սակավարյունության հետ կապը և հղիության ժամանակ հանդիպման հաճախականությունը[72][73]։

Էկբորնի աշխատանքները երկար ժամանակ անտեսված էին մինչև Արթուր Վալտերը և Վեյն Հենինգը վերահայտնագործեցին այս հիվանդությունը 1980-ական թվականներին։ 1995 թվականին և 2003 թվականին հրապարակվեցին ախտորոշման թարմացված չափանիշները[8][74]։ Պարկինսոնիզմի և անհանգիստ ոտքերի համախտանիշի ամսագիրը առաջին առցանց հարթակն էր, որտեղ հրապարակվում էին այս թեմաներին, հատկապես Պարկինսոնի հիվանդությանը վերաբերող հոդվածները, նորագույն հետազոտությունները։ Այն հիմնադրվել է կանադացի նյարդաբան Աբդուլ Քայում Ռանայի կողմից։

Անվանակարգում

Տասնամյակներով և մինչ այսօր ամենակիրառական անունը անհանգիստ ոտքերի համախտանիշն է։ 2013 թվականին ԱՈՀ հիմնադրամը վերանվանվեց Վիլլիս-Էկբոմի հիվանդության հիմնադրամ և դա կարծես տանում էր նրան, որ հիվանդությունը վերանվանվի Վիլլիս-Էկբոմի հիվանդություն, սակայն կար Էկբոմի համախտանիշ, որը պատրանքային պարազիտոզ էր, երբ հիվանդը համոզված էր, որ ունի մակաբուծային հիվանդություն։ Այս երկուսը իրարից խիստ տարբեր են և չէին կարող անվանվել նույն մարդու անունով։ Այդ պատճառով այս մոտեցումը ընդունելի չէ։

Հակասություններ

Որոշ բժիշկների համոզմամբ անհանգիստ ոտքերի համախտանիշի նշանակությունը չափազանցված է, շնորհիվ դեղորայք արտադրող ընկերությունների, որոնք շահագրգռված են վաճառել հիվանդությունը բուժող դեղերը[75]։ Մյուսները կարծում են, որ սա հակառակը թերագնահատված և ոչ բավարար ուշադրություն դարձված խանգարում է[64]։ Դեռ ավելի Գլաքսոսմիթքլայն ընկերության դեմ դատական գործ է հարուցվել, որովհետև այդ հիվանդութամբ տառապողներին օգնության համար կայք էին բացել, որտեղ գովազդում էին իրենց ապրանքանիշը՝ ռոպինիրոլը[76]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «What Is Restless Legs Syndrome?»։ NHLBI։ November 1, 2010։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 21, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2016 
  2. 2,0 2,1 «What Are the Signs and Symptoms of Restless Legs Syndrome?»։ NHLBI։ November 1, 2010։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 27, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2016 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ramar K, Olson, EJ (Aug 15, 2013)։ «Management of common sleep disorders.»։ American Family Physician 88 (4): 231–8։ PMID 23944726 
  4. «What Causes Restless Legs Syndrome?»։ NHLBI։ November 1, 2010։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 20, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2016 
  5. «How Is Restless Legs Syndrome Diagnosed?»։ NHLBI։ November 1, 2010։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 27, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2016 
  6. 6,0 6,1 «How Is Restless Legs Syndrome Treated?»։ NHLBI։ November 1, 2010։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 27, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2016 
  7. «Who Is at Risk for Restless Legs Syndrome?»։ NHLBI։ November 1, 2010։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 26, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2016 
  8. 8,0 8,1 8,2 Allen R, Picchietti D, Hening WA, Trenkwalder C, Walters AS, Montplaisi J, Restless Legs Syndrome Diagnosis Epidemiology workshop at the National Institutes of Health, International Restless Legs Syndrome Study Group (2003)։ «Restless legs syndrome: diagnostic criteria, special considerations, and epidemiology A report from the restless legs syndrome diagnosis and epidemiology workshop at the National Institutes of Health»։ Sleep Medicine 4 (2): 101–19։ PMID 14592341։ doi:10.1016/S1389-9457(03)00010-8 
  9. Earley Christopher J., Silber Michael H. (2010)։ «Restless legs syndrome: Understanding its consequences and the need for better treatment»։ Sleep Medicine 11 (9): 807–15։ PMID 20817595։ doi:10.1016/j.sleep.2010.07.007 
  10. Xiong L., Montplaisir J., Desautels A., Barhdadi A., Turecki G., Levchenko A., Thibodeau P., Dubé M. P., Gaspar C., Rouleau GA (2010)։ «Family Study of Restless Legs Syndrome in Quebec, Canada: Clinical Characterization of 671 Familial Cases»։ Archives of Neurology 67 (5): 617–22։ PMID 20457962։ doi:10.1001/archneurol.2010.67 
  11. Walters A. S., Hickey K., Maltzman J., Verrico T., Joseph D., Hening W., Wilson V., Chokroverty S. (1996)։ «A questionnaire study of 138 patients with restless legs syndrome: The 'Night-Walkers' survey»։ Neurology 46 (1): 92–5։ PMID 8559428։ doi:10.1212/WNL.46.1.92 
  12. Becker PM, Sharon D (July 2014)։ «Mood disorders in restless legs syndrome (Willis–Ekbom disease).»։ The Journal of Clinical Psychiatry 75 (7): e679–94։ PMID 25093484։ doi:10.4088/jcp.13r08692 
  13. «Restless legs syndrome: detection and management in primary care. National Heart, Lung, and Blood Institute Working Group on Restless Legs Syndrome»։ American Family Physician 62 (1): 108–14։ 2000։ PMID 10905782 
  14. Rangarajan Sunad, d'Souza George Albert (2007)։ «Restless legs syndrome in Indian patients having iron deficiency anemia in a tertiary care hospital»։ Sleep Medicine 8 (3): 247–51։ PMID 17368978։ doi:10.1016/j.sleep.2006.10.004 
  15. Pantaleo Nicholas P., Hening Wayne A., Allen Richard P., Earley Christopher J. (2010)։ «Pregnancy accounts for most of the gender difference in prevalence of familial RLS»։ Sleep Medicine 11 (3): 310–313։ PMC 2830334։ PMID 19592302։ doi:10.1016/j.sleep.2009.04.005 
  16. Walters A. S., Silvestri R, Zucconi M, Chandrashekariah R, Konofal E (2008)։ «Review of the Possible Relationship and Hypothetical Links Between Attention Deficit Hyperactivity Disorder (ADHD) and the Simple Sleep Related Movement Disorders, Parasomnias, Hypersomnias, and Circadian Rhythm Disorders»։ Journal of Clinical Sleep Medicine 4 (6): 591–600։ PMC 2603539։ PMID 19110891 
  17. Attention deficit hyperactivity disorder – Other Disorders Associated with ADHD Archived 2008-05-07 at the Wayback Machine., University of Maryland Medical Center.
  18. Cortese S, Konofal E, Lecendreux M, Arnulf I, Mouren MC, Darra F, Dalla Bernardina B (2005)։ «Restless legs syndrome and attention-deficit/hyperactivity disorder: A review of the literature»։ Sleep 28 (8): 1007–13։ PMID 16218085 
  19. 19,0 19,1 19,2 Buchfuhrer MJ (October 2012)։ «Strategies for the treatment of restless legs syndrome»։ Neurotherapeutics (Review) 9 (4): 776–90։ PMC 3480566։ PMID 22923001։ doi:10.1007/s13311-012-0139-4 
  20. Rottach K, Schaner B, Kirch M, Zivotofsky A, Teufel L, Gallwitz T, Messer T (2008)։ «Restless legs syndrome as side effect of second generation antidepressants»։ Journal of Psychiatric Research 43 (1): 70–5։ PMID 18468624։ doi:10.1016/j.jpsychires.2008.02.006 
  21. Ashton H (1991)։ «Protracted withdrawal syndromes from benzodiazepines»։ Journal of Substance Abuse Treatment 8 (1–2): 19–28։ PMID 1675688։ doi:10.1016/0740-5472(91)90023-4 
  22. Neiman J, Lang AE, Fornazzari L, Carlen PL (May 1990)։ «Movement disorders in alcoholism: a review.»։ Neurology 40 (5): 741–6։ PMID 2098000։ doi:10.1212/wnl.40.5.741 
  23. Cohrs S, Rodenbeck A, Hornyak M, Kunz D (November 2008)։ «[Restless legs syndrome, periodic limb movements, and psychopharmacology].»։ Der Nervenarzt 79 (11): 1263–4, 1266–72։ PMID 18958441։ doi:10.1007/s00115-008-2575-2 
  24. Crotti Francesco Maria, Carai A., Carai M., Sgaramella E., Sias W. (2005)։ «Entrapment of crural branches of the common peroneal nerve»։ Advanced Peripheral Nerve Surgery and Minimal Invasive Spinal Surgery։ Acta Neurochirurgica 97։ էջեր 69–70։ ISBN 3-211-23368-7։ doi:10.1007/3-211-27458-8_15 
  25. «Exercise and Restless Legs Syndrome»։ Արխիվացված օրիգինալից 2015-08-06-ին։ Վերցված է 2008-05-28 
  26. Phillips Barbara A., Britz Pat, Hening Wayne (October 31, 2005)։ The NSF 2005 Sleep in American poll and those at risk for RLS։ Chest 2005։ lay summaryScienceDaily (October 31, 2005) 
  27. Lavigne GJ, Montplaisir JY (1994)։ «Restless legs syndrome and sleep bruxism: prevalence and association among Canadians»։ Sleep 17 (8): 739–43։ PMID 7701186 
  28. Connor J.R., Boyer P.J., Menzies S.L., Dellinger B., Allen R.P., Ondo W.G., Earley C.J. (2003)։ «Neuropathological examination suggests impaired brain iron acquisition in restless legs syndrome»։ Neurology 61 (3): 304–9։ PMID 12913188։ doi:10.1212/01.WNL.0000078887.16593.12 
  29. Desautels Alex, Turecki Gustavo, Montplaisir Jacques, Sequeira Adolfo, Verner Andrei, Rouleau Guy A. (2001)։ «Identification of a Major Susceptibility Locus for Restless Legs Syndrome on Chromosome 12q»։ The American Journal of Human Genetics 69 (6): 1266–70։ doi:10.1086/324649 
  30. Desautels A., Turecki G, Montplaisir J, Xiong L, Walters AS, Ehrenberg BL, Brisebois K, Desautels AK, Gingras Y, Johnson WG, Lugaresi E, Coccagna G, Picchietti DL, Lazzarini A, Rouleau GA (2005)։ «Restless Legs Syndrome: Confirmation of Linkage to Chromosome 12q, Genetic Heterogeneity, and Evidence of Complexity»։ Archives of Neurology 62 (4): 591–6։ PMID 15824258։ doi:10.1001/archneur.62.4.591 
  31. Bonati M. T. (2003)։ «Autosomal dominant restless legs syndrome maps on chromosome 14q»։ Brain 126 (6): 1485–92։ doi:10.1093/brain/awg137 
  32. Levchenko Anastasia, Montplaisir Jacques-Yves, Dubé Marie-Pierre, Riviere Jean-Baptiste, St-Onge Judith, Turecki Gustavo, Xiong Lan, Thibodeau Pascale, Desautels Alex, Verlaan Dominique J., Rouleau Guy A. (2004)։ «The 14q restless legs syndrome locus in the French Canadian population»։ Annals of Neurology 55 (6): 887–91։ PMID 15174026։ doi:10.1002/ana.20140 
  33. Chen Shenghan, Ondo William G., Rao Shaoqi, Li Lin, Chen Qiuyun, Wang Qing (2004)։ «Genomewide Linkage Scan Identifies a Novel Susceptibility Locus for Restless Legs Syndrome on Chromosome 9p»։ The American Journal of Human Genetics 74 (5): 876–885։ doi:10.1086/420772 
  34. Liebetanz K. M., Winkelmann J, Trenkwalder C, Pütz B, Dichgans M, Gasser T, Müller-Myhsok B (2006)։ «RLS3: Fine-mapping of an autosomal dominant locus in a family with intrafamilial heterogeneity»։ Neurology 67 (2): 320–321։ PMID 16864828։ doi:10.1212/01.wnl.0000224886.65213.b5 
  35. Lohmann-Hedrich K., Neumann A., Kleensang A., Lohnau T., Muhle H., Djarmati A., König I. R., Pramstaller P. P., Schwinger E., Kramer P. L., Ziegler A., Stephani U., Klein C. (2008)։ «Evidence for linkage of restless legs syndrome to chromosome 9p: Are there two distinct loci?»։ Neurology 70 (9): 686–694։ PMID 18032746։ doi:10.1212/01.wnl.0000282760.07650.ba 
  36. Levchenko A., Provost S, Montplaisir JY, Xiong L, St-Onge J, Thibodeau P, Rivière JB, Desautels A, Turecki G, Dubé M. P., Rouleau G. A. (2006)։ «A novel autosomal dominant restless legs syndrome locus maps to chromosome 20p13»։ Neurology 67 (5): 900–901։ PMID 16966564։ doi:10.1212/01.wnl.0000233991.20410.b6 
  37. Pichler Irene, Marroni Fabio, Beu Volpato Claudia, Gusella James F., Klein Christine, Casari Giorgio, De Grandi Alessandro, Pramstaller Peter P. (2006)։ «Linkage Analysis Identifies a Novel Locus for Restless Legs Syndrome on Chromosome 2q in a South Tyrolean Population Isolate»։ The American Journal of Human Genetics 79 (4): 716–23։ PMC 1592574։ PMID 16960808։ doi:10.1086/507875 
  38. Levchenko Anastasia, Montplaisir Jacques-Yves, Asselin GéRaldine, Provost Sylvie, Girard Simon L., Xiong Lan, Lemyre Emmanuelle, St-Onge Judith, Thibodeau Pascale, Desautels Alex, Turecki Gustavo, Gaspar Claudia, Dubé Marie-Pierre, Rouleau Guy A. (2009)։ «Autosomal-dominant locus for restless legs syndrome in French-Canadians on chromosome 16p12.1»։ Movement Disorders 24 (1): 40–50։ PMID 18946881։ doi:10.1002/mds.22263 
  39. Winkelmann Juliane, Schormair Barbara, Lichtner Peter, Ripke Stephan, Xiong Lan, Jalilzadeh Shapour, Fulda Stephany, Pütz Benno, Eckstein Gertrud, Hauk Stephanie, Trenkwalder Claudia, Zimprich Alexander, Stiasny-Kolster Karin, Oertel Wolfgang, Bachmann Cornelius G, Paulus Walter, Peglau Ines, Eisensehr Ilonka, Montplaisir Jacques, Turecki Gustavo, Rouleau Guy, Gieger Christian, Illig Thomas, Wichmann H-Erich, Holsboer Florian, Müller-Myhsok Bertram, Meitinger Thomas (2007)։ «Genome-wide association study of restless legs syndrome identifies common variants in three genomic regions»։ Nature Genetics 39 (8): 1000–6։ PMID 17637780։ doi:10.1038/ng2099 
  40. Ding Li, Getz Gad, Wheeler David A., Mardis Elaine R., McLellan Michael D., Cibulskis Kristian, Sougnez Carrie, Greulich Heidi, Muzny Donna M., Morgan Margaret B., Fulton Lucinda, Fulton Robert S., Zhang Qunyuan, Wendl Michael C., Lawrence Michael S., Larson David E., Chen Ken, Dooling David J., Sabo Aniko, Hawes Alicia C., Shen Hua, Jhangiani Shalini N., Lewis Lora R., Hall Otis, Zhu Yiming, Mathew Tittu, Ren Yanru, Yao Jiqiang, Scherer Steven E., Clerc Kerstin (2008)։ «Somatic mutations affect key pathways in lung adenocarcinoma»։ Nature 455 (7216): 1069–75։ PMC 2694412։ PMID 18948947։ doi:10.1038/nature07423 
  41. Allen R (2004)։ «Dopamine and iron in the pathophysiology of restless legs syndrome (RLS)»։ Sleep Medicine 5 (4): 385–91։ PMID 15222997։ doi:10.1016/j.sleep.2004.01.012 
  42. Clemens S., Rye D, Hochman S (2006)։ «Restless legs syndrome: Revisiting the dopamine hypothesis from the spinal cord perspective»։ Neurology 67 (1): 125–130։ PMID 16832090։ doi:10.1212/01.wnl.0000223316.53428.c9 
  43. Earley C, b Barker P, Horská A, Allen R (2006)։ «MRI-determined regional brain iron concentrations in early- and late-onset restless legs syndrome»։ Sleep Medicine 7 (5): 458–61։ PMID 16740411։ doi:10.1016/j.sleep.2005.11.009 
  44. Allen Richard P., Connor James R., Hyland Keith, Earley Christopher J. (2009)։ «Abnormally increased CSF 3-Ortho-methyldopa (3-OMD) in untreated restless legs syndrome (RLS) patients indicates more severe disease and possibly abnormally increased dopamine synthesis»։ Sleep Medicine 10 (1): 123–128։ PMC 2655320։ PMID 18226951։ doi:10.1016/j.sleep.2007.11.012 
  45. Godau Jana, Klose Uwe, Di Santo Adriana, Schweitzer Katherine, Berg Daniela (2008)։ «Multiregional brain iron deficiency in restless legs syndrome»։ Movement Disorders 23 (8): 1184–1187։ PMID 18442125։ doi:10.1002/mds.22070 
  46. «Restless Legs Syndrome Fact Sheet. How is restless legs syndrome diagnosed?»։ NIH։ 2017-05-09 
  47. Rana A. Q., Khan F, Mosabbir A, Ondo W (2014)։ «Differentiating nocturnal leg cramps and restless legs syndrome»։ Expert Review of Neurotherapeutics 14 (7): 813–8։ PMID 24931546։ doi:10.1586/14737175.2014.927734 
  48. Karatas Mehmet (2007)։ «Restless Legs Syndrome and Periodic Limb Movements During Sleep: Diagnosis and Treatment»։ The Neurologist 13 (5): 294–301։ PMID 17848868։ doi:10.1097/NRL.0b013e3181422589 
  49. 49,0 49,1 Allen Richard P., Earley Christopher J. (2001)։ «Restless Legs Syndrome»։ Journal of Clinical Neurophysiology 18 (2): 128–47։ PMID 11435804։ doi:10.1097/00004691-200103000-00004 
  50. «Restless Legs Syndrome»։ WebMD։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 29, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2015 
  51. Trotti Lynn M, Becker Lorne A (2019)։ «Iron for the treatment of restless legs syndrome»։ Cochrane Database of Systematic Reviews (Systematic review)։ ISSN 1465-1858։ doi:10.1002/14651858.CD007834.pub3 
  52. Zintzaras E, Kitsios, GD, Papathanasiou, AA, Konitsiotis, S, Miligkos, M, Rodopoulou, P, Hadjigeorgiou, GM (Feb 2010)։ «Randomized trials of dopamine agonists in restless legs syndrome: a systematic review, quality assessment, and meta-analysis.»։ Clinical Therapeutics 32 (2): 221–37։ PMID 20206780։ doi:10.1016/j.clinthera.2010.01.028 
  53. Winkelman JW, Armstrong MJ, Allen RP, Chaudhuri KR, Ondo W, Trenkwalder C, Zee PC, Gronseth GS, Gloss D, Zesiewicz T (դեկտեմբերի 13, 2016)։ «Practice guideline summary: Treatment of restless legs syndrome in adults: Report of the Guideline Development, Dissemination, and Implementation Subcommittee of the American Academy of Neurology.»։ Neurology 87 (24): 2585–2593։ PMC 5206998 ։ PMID 27856776։ doi:10.1212/wnl.0000000000003388 
  54. Scholz H., Trenkwalder C., Kohnen R., Riemann D., Kriston L., Hornyak M. (2011)։ Hornyak Magdolna, ed.։ «Dopamine agonists for restless legs syndrome»։ Cochrane Database Syst Rev (3): CD006009։ PMID 21412893։ doi:10.1002/14651858.CD006009.pub2 
  55. Scholz H, Trenkwalder, C, Kohnen, R, Riemann, D, Kriston, L, Hornyak, M (Feb 16, 2011)։ «Levodopa for restless legs syndrome.»։ The Cochrane Database of Systematic Reviews 22 (2): CD005504։ PMID 21328278։ doi:10.7748/ns2008.09.22.52.62.p4194 
  56. Tippmann-Peikert M., Park J. G., Boeve B. F., Shepard J. W., Silber M. H. (2007)։ «Pathologic gambling in patients with restless legs syndrome treated with dopaminergic agonists»։ Neurology 68 (4): 301–3։ PMID 17242339։ doi:10.1212/01.wnl.0000252368.25106.b6։ lay summaryScienceDaily (February 9, 2007) 
  57. Nagandla K, De S (July 2013)։ «Restless legs syndrome: pathophysiology and modern management.»։ Postgraduate Medical Journal 89 (1053): 402–10։ PMID 23524988։ doi:10.1136/postgradmedj-2012-131634 
  58. Wolkove N., Elkholy O., Baltzan M., Palayew M. (2007)։ «Sleep and aging: 2. Management of sleep disorders in older people»։ Canadian Medical Association Journal 176 (10): 1449–54։ PMC 1863539։ PMID 17485699։ doi:10.1503/cmaj.070335 
  59. Trenkwalder C, Winkelmann J, Inoue Y, Paulus W (August 2015)։ «Restless legs syndrome-current therapies and management of augmentation.»։ Nature Reviews. Neurology 11 (8): 434–45։ PMID 26215616։ doi:10.1038/nrneurol.2015.122 
  60. «Benzodiazepines for restless legs syndrome»։ Cochrane Database Syst Rev 3: CD006939։ 2017։ PMID 28319266։ doi:10.1002/14651858.CD006939.pub2 
  61. Garcia-Borreguero D, Stillman P, Benes H, Buschmann H, Chaudhuri KR, Gonzalez Rodríguez VM, Högl B, Kohnen R, Monti GC, Stiasny-Kolster K, Trenkwalder C, Williams AM, Zucconi M (փետրվարի 27, 2011)։ «Algorithms for the diagnosis and treatment of restless legs syndrome in primary care.»։ BMC Neurology 11: 28։ PMC 3056753։ PMID 21352569։ doi:10.1186/1471-2377-11-28 
  62. «Qualaquin (quinine sulfate): New Risk Evaluation and Mitigation Strategy – Risk of serious hematological reactions»։ Արխիվացված օրիգինալից 2010-07-16-ին 
  63. «Restless Legs Syndrome Factsheet»։ National Institutes of Health։ Արխիվացված օրիգինալից January 4, 2015-ին։ Վերցված է January 13, 2015 
  64. 64,0 64,1 64,2 64,3 64,4 Gamaldo C. E., Earley C. J. (2006)։ «Restless Legs Syndrome: A Clinical Update»։ Chest 130 (5): 1596–604։ PMID 17099042։ doi:10.1378/chest.130.5.1596 
  65. «Welcome – National Sleep Foundation»։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-28-ին։ Վերցված է 2007-07-23 
  66. Lee Kathryn A., Zaffke Mary Ellen, Baratte-Beebe Kathleen (2001)։ «Restless Legs Syndrome and Sleep Disturbance during Pregnancy: The Role of Folate and Iron»։ Journal of Women's Health & Gender-Based Medicine 10 (4): 335–41։ doi:10.1089/152460901750269652 
  67. Merlino G., Piani A., Dolso P., Adorati M., Cancelli I., Valente M., Gigli G. L. (2005)։ «Sleep disorders in patients with end-stage renal disease undergoing dialysis therapy»։ Nephrology Dialysis Transplantation 21: 184–90։ doi:10.1093/ndt/gfi144 
  68. 68,0 68,1 Coccagna G, Vetrugno R, Lombardi C, Provini F (2004)։ «Restless legs syndrome: an historical note»։ Sleep Medicine 5 (3): 279–83։ PMID 15165536։ doi:10.1016/j.sleep.2004.01.002 
  69. Caleb Hillier PARRY (1815)։ Elements of Pathology and Therapeutics. Vol. 1 ... General Pathology։ էջեր 381 & 397։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  70. Konofal Eric, Karroum Elias, Montplaisir Jacques, Derenne Jean-Philippe, Arnulf Isabelle (2009)։ «Two early descriptions of restless legs syndrome and periodic leg movements by Boissier de Sauvages (1763) and Gilles de la Tourette (1898)»։ Sleep Medicine 10 (5): 586–91։ PMID 18752999։ doi:10.1016/j.sleep.2008.04.008 
  71. Ekrbom Karl-Axel (2009)։ «PREFACE»։ Acta Medica Scandinavica 121: 1–123։ doi:10.1111/j.0954-6820.1945.tb11970.x 
  72. Teive Hélio A.G., Munhoz Renato P., Barbosa Egberto Reis (2009)։ «Professor Karl-Axel Ekbom and restless legs syndrome»։ Parkinsonism & Related Disorders 15 (4): 254–7։ doi:10.1016/j.parkreldis.2008.07.011 
  73. Ulfberg J (2004)։ «The legacy of Karl-Axel Ekbom»։ Sleep Medicine 5 (3): 223–4։ PMID 15165526։ doi:10.1016/j.sleep.2004.04.002 
  74. Walters Arthur S., Aldrich Michael S., Allen Richard, Ancoli-Israel Sonia, Buchholz David, Chokroverty Sudhansu, Coccagna Giorgio, Earley Christopher, Ehrenberg Bruce, Feest T. G., Hening Wayne, Kavey Neil, Lavigne Gilles, Lipinski Joseph, Lugaresi Elio, Montagna Pasquale, Montplaisir Jacques, Mosko Sarah S., Oertel Wolfgang, Picchietti Daniel, Pollmächer Thomas, Shafor Renata, Smith Robert C., Telstad Wenche, Trenkwalder Claudia, Von Scheele Christian, Walters Arthur S., Ware J. Catesby, Zucconi Marco (1995)։ «Toward a better definition of the restless legs syndrome»։ Movement Disorders 10 (5): 634–42։ PMID 8552117։ doi:10.1002/mds.870100517 
  75. Woloshin Steven, Schwartz Lisa M. (2006)։ «Giving Legs to Restless Legs: A Case Study of How the Media Helps Make People Sick»։ PLoS Medicine 3 (4): e170։ PMC 1434499։ PMID 16597175։ doi:10.1371/journal.pmed.0030170 
  76. Templeton Sarah-Kate (August 6, 2006)։ «Glaxo's cure for 'restless legs' was an unlicensed drug»։ Times Online (Times Newspapers Ltd.)։ Արխիվացված օրիգինալից February 11, 2007-ին։ Վերցված է 2009-07-24 

Արտաքին հղումներ