Անի (թաղամաս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անի (այլ կիրառումներ)

Անի, Գյումրիի թաղամասներից մեկը, գտնվում է քաղաքի հյուսիսային մասում։ Անին որոշվել է կառուցել Սպիտակի երկրաշարժից հետո ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանով։ Թաղամասի տարածքը 1988-ից առաջ եղել է ճակնդեղի դաշտ։ Թաղամասը ժողովրդի մեջ կոչվում է նաև 58։ Անին կառուցվել է 1990-ից 1992 թվականներին նաև 1995 թվականին։ Թաղամասի վերակառուցումը սկսվեց 2008 թվականի օգոստոսին Մուշ թաղամասի ծրագրով։ Անիի վերակառուցումը կցվեց Մուշ ծրագրի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո։ Անին Գյումրիի ամենանորակառույց թաղամասերից է։