Անգլիացի հիվանդը

«Անգլիացի հիվանդը» (անգլ.՝ The English Patient), 1996 թվականին Էնթոնի Միգելլայի կողմից նկարահանված դրամա։ Ֆիլմը նկարահանված է Մայքլ Օնդաջի համանուն վեպի մոտիվներով, որի համար նա 1992 թվականին ստացավ Բուկերովյան մրցանակ։Ֆիլմի պրեմիերան կայացավ ԱՄՆ-ում 1996 թվականի նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում։ Ֆիլմի բյուջեն մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար էր, իսկ վարձույթում նրա շահույթը կազմեց ավելի քան 230 միլիոն ԱՄՆ դոլար։

Անգլիացի հիվանդը
անգլ.՝ The English Patient
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[2][3][4][…], ռազմական ֆիլմ[2][4], դրամա[2][3][4], ֆլեշբեք ֆիլմ, վեպի էկրանավորում և լրտեսական ֆիլմ[1]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, բուժում[1], կիրք[1] և պատերազմի զոհ[1]
ՀիմքԱնգլիացի հիվանդը
Թվական1996 և փետրվարի 27, 1997[5]
Լեզուանգլերեն, արաբերեն[6], գերմաներեն[6] և իտալերեն[6]
ՌեժիսորԷնթոնի Մինգելլա[2][3][7][…]
ՊրոդյուսերՍոլ Զենց[8][9]
Սցենարի հեղինակԷնթոնի Մինգելլա[1] և Մայքլ Օնդաաջ
ԴերակատարներՌեյֆ Ֆայնս[3][4][7][…], Ժուլիետ Բինոշ[4][7][10][…], Ուիլեմ Դեֆո[4][7][10][…], Քրիստին Սքոթ Թոմաս[4][7][10][…], Նևին Էնդրյուս[7][11][12][…], Քոլին Ֆերթ[7][11][12][…], Ջուլիան Ուադհեմ[7][11][12][…], Յուրգեն Պրոխնով[7][11], Նինո Կաստելնուվո[7][11][12], Քևին Ուոթլի[7][11][12], Թորրի Հիգինսոն[7][11], Քլայվ Մերիսոն[7][11][12], Հիքեմ Ռոսթոմ[7][11], Ջորդի Ջոնսոն[7][11], Լիիսա Ռեփո Մարթել[7][11] և Պետեր Ռուհրինգ[7][11]
ՕպերատորՋոն Սիլ[1]
ԵրաժշտությունԳաբրիել Յարեդ
ՄոնտաժՎալտեր Մերչ
Պատմվածքի վայրԻտալիա[1] և Հյուսիսային Աֆրիկա[1]
Նկարահանման վայրՎենետիկ և Թունիս
ԿինոընկերությունMiramax Films[13] և The Saul Zaentz Company[13]
Տևողություն162 րոպե
Շահույթ232 000 000 $[14]
Պաշտոնական կայքէջ

1996 թվականին ֆիլմը ներկայացվեց Օսկար մրցանակաբաշխության 12 անվանակարգերում, որոնցից արժանացավ 9-ին։

Ռեյֆ Ֆայնս 2013
Քրիստին Սքոթ Թոմաս

Սյուժե խմբագրել

Դեպքերը կատարվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ֆիլմը սկսվում է նրանով, որ Սահարա անապատի վրա խփվում է ինքնաթիռ, որի օդաչուն խիստ այրվածքներով հայտնվում է անգիտակից վիճակում և փրկվում տուարեգների օգնությամբ։ Վերջիններս նրան տանում են տեղացի բուժակի մոտ, որը փրկում է նրա կյանքը։

Այրվածքները խիստ աղճատում են նրա դեմքը, որը պատվում է սպիներով, նա անկարող է շարժվել, հազիվ է շնչում, քանի որ թոքերն այրվել են և մի փոքրիկ շունչ է նրա կյանքը պահում։ Քանի որ հիվանդը ոչինչ չէր հիշում, նրան անվանում են անգլիացի հիվանդ։

Նրան տեղափոխում են Իտալիա, որտեղ հայտնվում է երիտասարդ բուժքրոջ՝ Հաննայի խնամքի տակ։ Վերջինս կորցրել էր իր սիրեցյալին, մոտիկ ընկերուհուն։

Հասկանալով, որ հիվանդի կյանքը փրկելն անհնար է, իսկ տեղափոխությունն առավել կարագացնի նրա մահը, Հաննան որոշում է հիվանդի հետ մնալ ոչ մեծ իտալական վանական շինությունում և խնամել նրան։Սակայն նրանք երկար չեն մնում, քանի որ նրանց է միանում մի կանադացի Կարավաջոն՝ կտրված բթամատերով, որը ատելությամբ է լցված լինում հիվանդի նկատմամբ։ Նա փնտրում էր այն մարդուն, որը լրտեսել էր հօգուտ գերմանացիների, մատնել էր իրենց խմբին և որի պատճառով անտանելի տանջանքների էր ենթարկվել ու կորցրել մատները։ Այդ մարդը, նրա կարծիքով, անգլիացի հիվանդն էր։

Հիվանդը կամաց-կամաց սկսում է վերհիշել իր հետ կատարվածը։ Հիշում է իր սիրեցյալին, գեղեցիկ կնոջ, ով արդեն ամուսին ուներ, հիշում է նրա բուռն սիրավեպը, նրանց բաժանումը և նրա մահը։ Մահացողը դեպք առ դեպք պատմում է, թե ինչպես մահացավ իր կինը, մենակ, անապատի մեջ, հանգչող խարույկի մոտ, առանց շարժվելու ընդունակության...

Պատմության վերջում պարզվում է, որ նա լրտես չէր, այլ թագավորական աշխարհագրական ընկերության աշխատակից, իսկ գերմանացիներին նա տեղեկություն հաղորդեց միայն նրա համար, որ կարողանա ինքնաթիռով հասնել իր կնոջն ու փրկել նրան։

Սահարա անապատի վրայով թռչող ինքնաթիռում միայն նա չէր։ Առջևի մասում նրա սիրեցյալ կնոջ մարմինն էր նաև...

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

ՄրցանակկատեգորիաԱնունԱրդյունք
ՕսկարՕսկարՍոլ Էենցհաղթանակ
ՕսկարԷնթոնի Մինգելլահաղթանակ
ՕսկարՌեյֆ Ֆայնսանվանակարգված
ՕսկարՔրիստին Սքոթ Թոմասանվանակարգված
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համարԺուլիետ Բինոշհաղթանակ
Օսկար լավագույն սցենարի համարԷնթոնի Մինգելլաանվանակարգված
օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համարՋոն Սիլլհաղթանակ
Օսկար լավագույն նկարիչ բեմադրողի համարՍտյուարտ Քրեյգ, Ստեֆան Մաքմիլլանհաղթանակ
Օսկար լավագույն հագուստների համարԷնն Ռոտհաղթանակ
Օսկար լավագույն մոնտաժի համարՈւորթել Մերչհաղթանակ
Օսկար լավագույն երաժշտության համարԳաբրիել Յարեդհաղթանակ
Օսկար լավագույն ձայնի համարՈւորթել Մերչ, Մարկ Բերգեր, Դեվիդ Պարկեր, Քրիստոֆեր Նյումանհաղթանակ
BAFTABAFTA լավագույն ֆիլմի համարՍոլ Էենց, Էնթոնի Մինգելլահաղթանակ
BAFTA լավագույն ռեժիսուրայի համարԷնթոնի Մինգելլաանվանակարգված
BAFTA լավագույն դերասանի համարՌեյֆ Ֆայնսանվանակարգված
BAFTA լավագույն դերասանուհու համարՔրիստին Սքոթ Թոմասանվանակարգված
BAFTA երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համարԺուլիետ Բինոշհաղթանակ
BAFTA լավագույն սցենարի համարԷնթոնի Մինգելլահաղթանակ
BAFTA լավագույն օպերատորական աշխատանքի համարՋոն Սիլհաղթանակ
BAFTA նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքի համարՍտյուարտ Քրեյգանվանակարգված
BAFTA լավագույն հագուստների համարԷնն Ռոտանվանակարգված
BAFTA լավագույն մոնտաժի համարՈւոլտեր Մերչհաղթանակ
BAFTA լավագույն գրիմի համարՖաբրիցիո Սֆորզա, Նայջել Բուտանվանակարգված
BAFTA լավագույն երաժշտության համարԳաբրիել Յարեդհաղթանակ
BAFTA լավագույն ձայնի համարՈւոլտեր Մերչ, Մարկ Բերգեր, Փետ Ջեքսոն, Դեվիդ պարկեր, Քրիստոֆեր Նյուման, Իվան Շերոկանվանակարգված
Ոսկե գլոբուսՈսկե գլոբուս լավագույն ֆիլմի համարԷնթոնի Մինգելլահաղթանակ
Ոսկե գլոբուս լավագույն ռեժիսուրայի համարԷնթոնի Մինգելլաանվանակարգված
Ոսկե գլոբուս լավագույն դերասանի համարՌեյֆ Ֆայնսանվանակարգված
Ոսկե գլոբուս լավագույն դերասանուհու համարՔրիստին Սքոթ Թոմասանվանակարգված
Ոսկե գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համարԺուլիետ Բինոշանվանակարգված
Ոսկե գլոբուս լավագույն սցենարի համարԷնթոնի Մինգելլաանվանակարգված
Ոսկե գլոբուս լավագույն երաժշտության համարԳաբրիել Յարեդհաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների միություն (անգլ.՝ Screen Actors Guild)ԱՄՆ կինոդերասանների միության մրցանակ լավագույն դերասանական կազմի համարանվանակարգված
ԱՄՆ կինոդերասանների միության (անգլ.՝ Screen Actors Guild) մրցանակ լավագույն դերասանի համարՌալֆ Ֆայնսանվանակարգված
ԱՄՆ կինոդերասանների միության (անգլ.՝ Screen Actors Guild) մրցանակ լավագույն դերասանուհու համարՔրիստին Սքոթ Թոմասանվանակարգված
ԱՄՆ կինոդերասանների միության (անգլ.՝ Screen Actors Guild) մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համարԺուլիետ Բինոշանվանակարգված
ԳրեմմիԼավագույն երգ ֆիլմի համարԳաբրիել Յարեդհաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել