Անահիտ Արփեն

հայ արձակագիր

Անահիտ Արփեն (Անահիտ Ժորայի Թադևոսյան, դեկտեմբերի 14, 1964(1964-12-14)[1], Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, հրապարակագիր, սցենարիստ, կինոխմբագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)։

Անահիտ Արփեն
Ծնվել էդեկտեմբերի 14, 1964(1964-12-14)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԱպարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայֆիլմ և Հայաստանի ազգային կինոկենտրոն
Անահիտ Արփեն Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Անահիտ Արփենը ծնվել է 1964 թվականին Ապարան քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ և արվեստի դպրոցներում (ջութակի դասարան)։ 1983 թվականին ավարտել է Երևանի Կոոպերատիվ առևտրի տեխնիկումի ապրանքագիտական բաժինը, 1989 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը` Ֆրունզե Դովլաթյանի արվեստանոցը։ Սովորել է Անդրանիկ Գամջյանի մասնավոր դասընթացում (1984-1985 թվականներ)։

1983-1984 թվականներին աշխատել է Ապարանի կենտրոնական գրադարանում, 1984-1985 թվականներին` Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումում։ Խաղացել է ուսանողական թատրոնում, բեմադրել մի շարք ներկայացումներ («Դռնփակ», «Կուպե», «Ծաղրածուն», «Արեգնազան» և այլն), ՎԵՎԳԻՄ մասնավոր դպրոցում ղեկավարել է թատերական խմբակ։ 1989-1996 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանող խմբերում, 1996-2006 թվականներին` սցենարական-խմբագրական բաժնում։ 2006 թվականից աշխատում է Հայաստանի ազգային կինոկենտրոնում։ Անահիտ Արփենի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում</ref>[2]։ Պարբերաբար այցելել է ՀՀ զորամասեր, հանդիպումներ ունեցել զինվորականների հետ, կազմակերպել ֆիլմերի ցուցադրություններ։ Տարբեր միջոցառումներում ներկայացնում է հայկական ֆիլմեր։ Խմբագրում է գրքեր («Կերպարվեստի բառագիրք» (2002 թվական), «Հաղթականչ» (2004), «Մարդանոց» (2008) և այլն) և ֆիլմեր («Յարխուշտա» (2004 թվական), «Սրնգափողի մենանվագ» (2005), «Հասա, մերոնք են» (2006), «Չկրակված փամփուշտներ» (2006), «Փասիանի որսորդը» (2012), «Այդ ես չեմ» (2013), «Երրորդ խորհուրդը» (2013), «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» (2014), «Շուշանաբույր խանձարուր», ռեժիսոր Արմեն Ռոնով, (2014), «Շրջադարձ», ռեժիսոր Արմեն Սիմոնյան (2015), «Քաջ Նազար», ռեժ. Արմեն Ռոնով (2016), «Թագավորի երեք երազը», մուլտֆիլմ, ռեժիսոր Արմեն Ռոնով (2016), «Թափանցիկ տանիքներ», ռեժիսոր Լուսինե Սարգսյան), «Լույսի կաթիլներ», ռեժիսոր Արման Չիլինգարյան, «Երկար վերադարձ», պրոդյուսեր Հր. Մեսրոպյան և այլն)։

Սցենարիստ և ֆիլմի հեղինակ խմբագրել

  • «Նատյուրմորտ», սցենարի հեղինակ և ռեժիսոր (1992 թվական, «Հայֆիլմ», 10 ր, վավերագրական)
  • «Անցյալն այսօրվան. Լևոն Իսահակյանի հիշատակին», ֆիլմի հեղինակ (2010 թվական, Հայաստանի ազգային կինոկենտրոն, 26 ր, վավերագրական)
  • «Ձոներգ Լենինականին», ֆիլմի հեղինակ (2013 թվական, Անահիտ Արփեն, 5,5 ր, երաժշտական տեսաֆիլմ)
  • «Անսպառ ոգի. Մելս Սնխչյան», սցենարի հեղինակ (2009 թվական, Բաղինյան արտ վիդեո, լիամետրաժ վավերագրական)
  • «Քամելեոն», սցենարի հեղինակ (2008 թվական, Հայաստանի ազգային կինոկենտրոն, խաղարկային կարճամետրաժ ֆիլմ)
  • «Հոգիների ծնունդը», սցենարի համահեղինակ, (2008 թվական, Կինոարարում պրոդաքշըն, Հայաստանի ազգային կինոկենտրոն, 23 ր, խաղարկային ֆիլմ)
  • «Անկյունային կաթված», սցենարի համահեղինակ (2009 թվական, Հայաստանի ազգային կինոկենտրոն, «Գժուկ» մանկական կինոժողովածու, խաղարկային ֆիլմ)
  • «Զինադադար» սցենարի հեղինակ (2017 թվական, Հայաստանի ազգային կինոկենտրոն, 15 ր, խաղարկային ֆիլմ)։
  • «Ձյունանուշը», սցենարի համահեղինակ (2018 թվական, Հայասա Ֆիլմ, մանկական լիամետրաժ խաղարկային ֆիլմ)։

Երկեր խմբագրել

  • «Պատմվածքներ», 2004, ՀԳՄ հրատարակչություն
  • «Խաղալիքների անվերջանալի հեքիաթ», 2008, «Գրաբեր» հրատարակչություն
  • Հայկական կինո. 1923-2008 թվականներ. լիակատար կատալոգ (համահեղինակ), 2009, Կինոգետների ասոցիացիա
  • «Անահիտի աղբյուրը», 2015, «Անիվ» հրատարակչություն
  • «Սիրո կեռմաններ», 2016, «Ծիծեռնակ» հրատարակչություն
  • «Լևոն Իսահակյանի դարակազմիկ կյանքը հայ կինոյում», 2018, հեղինակային հրատարակչություն
  • «Երազ իմ երկիր հայրենի», հեղ. հրատ., 2031թ
  • «Կարդա՛, ներկի՛ր, սովորի՛ր», հայերեն և անգլերեն, մանկական, 2022
  • Վարոս Հովակիմյան «Ձայնագիր մատյան» , 2023 թ. (անտիպ գրվածքներից ժողովածու հավաքել, կազմել, ձևավորել, խմբագրել, սրբագրել, հրատարակման է տվել)

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԳՄ (Հայաստանի գրողների միության) և «Գրիշա Դարբինյան» հիմնադրամի «Լավագույն առաջին գիրք 2004» մրցանակ «Պատմվածքներ» գրքի համար (2005)
  • ՀԳՄ (Հայաստանի գրողների միության) և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակ «Անահիտի աղբյուրը» վեպի համար (2015)
  • Գրական թերթ-ի մրցանակ ՀՀ աննկախության 25 ամյակի մրցանակաբաշխությունում`«Ժամանակն է, որ լիովին անկախ լինենք» հոդվածի համար (2016)
  • ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգիր թիվ 54122 զորամասի հրամանատարությունից՝ «Զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստությանն աջակցելու համար» (Բերդ, 2009 թվական)
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր՝ հայ կինոարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած ակնառու վաստակի համար
  • Ուկրաինայի Կիևի երկրամասային ԼԿԵՄ կոմիտեի շնորհակալագիր՝ «Չեռնոբիլի ատոմակայանի տեղահանված տարածքից էվակուացվածների համար բնակարանների շինարարությունում հարվածային աշխատանքի համար»
  • Պերեյասլավ-Խմելնիցկու քաղկոմի պատվոգիր՝ «Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից էվակուացված բնակչության համար Կիևի երկրամասում բնակելի տների և մշակութային-կենցաղային օբյեկտների շինարարությանը մասնակցած ուսանողական ջոկատներում կատարած ակտիվ աշխատանքի համար» (1986 )

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://wua.am/en/anahit-arpen/
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Անահիտ Արփեն». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել