Այտկենի պարկավոր մուկ

Այտկենի պարկավոր մուկ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Sminthopsis aitkeni
Արեալ
պատկեր

Այտկենի պարկավոր մուկ[1] (լատին․՝ Sminthopsis aitkeni), տեսակ պարկավոր գիշատիչների ընտանիքի փոքրոտանի պարկավոր մկների ցեղից։ Ավստրալիայի էնդեմիկ է։

Տարածում խմբագրել

Տեսակն ապրում է ավստրալիական Հարավային Ավստրալիա նահանգի Կենգուրու կղզում։ Ապրում են առավելապես կղզու հարավային մասում, հանդիպում են Ֆլինդերս-Չեյզի պարկի տարածքում[2][3]։

Սնվելու միակ միջավայրը նոսր անտառներն են, որոնք գտնվում են ծովի մակարդակից 270 մ բարձրության վրա և ծածկված են նվենիներով[2]։

Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը գլխով հանդերձ 80-ից մինչև 90 մմ է, պոչը 90-ից 100 մմ։ Մեծ կենդանին կշռում է 20-ից 25 գ[4]։ Մազածածկույթը կարճ է, թանձր և փափուկ։ Մեջքը մուգ մոխրագույն է։ Որովայնն ավելի վառ գույնի է։ Դունչը ձգված, սրածայր է։ Ականջները մեծ են։ Հետևի թաթերը կարճ են։ Պոչը մարմնից երկար է։ Ի տարբերություն ցեղի այլ ներկայացուցիչների` Այտկենի պարկավոր մկան պոչի վրա բացակայում է ճարպային առանձնացումը[5]։

Կենսակերպ խմբագրել

Վարում է վերգետնյա, միայնակ կենսակերպ։ Ակտիվ են լինում գիշերները։ Ցերեկը անցկացնում են իրենց բներում։ Առավելապես սնվում են միջատներով, ինչպես նաև` փոքր անողնաշարավորներով[2]։

Բազմացումը խմբագրել

Տեսակի էկոլոգիան քիչ է ուսումնասիրվել` խիստ հազվադեպ հանդիպելու պատճառով։ Բազմացումը տևում է սեպտեմբերից հունվար[3]։Արական սեռի ներկայացուցիչները սատկում են իգական սեռի ներկայացուցիչների բեղմնավորումից կարճ ժամանակ անց։ Իգական սեռի ներկայացուցիչները կարող են ապրել երկրորդ տարին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [Книга:Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2|с=435]
  2. 2,0 2,1 2,2 2,3 Կաղապար:IUCN
  3. 3,0 3,1 «Kangaroo Island Dunnart (Sminthopsis aitkeni)» (անգլերեն). australianfauna. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. James R. Turner. Kangaroo Island Dunnart // Mammals of Australia. — Sofia-Moscow: Pensoft, 2004. — P. 107. — ISBN 954-642-198-7
  5. Ronald M. Nowak. Walker's marsupials of the world. — JHU Press, 2005. — P. 102-105. — ISBN 0801882222
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այտկենի պարկավոր մուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այտկենի պարկավոր մուկ» հոդվածին։