Ամման
Ամման (արաբ․՝ عمان), Հորդանանի մայրաքաղաքը և երկրի ամենախոշոր քաղաքը։ Նախկինում անվանվել է Ռաբբաթ-Ամմոն, հելլենիստա-հռոմեական դարաշրջանում՝ Ֆիլադելֆիա։ VII-IX դարերում մտնում էր արաբական խալիֆայության կազմի մեջ։ 1516 թվականից և մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը գտնվել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ամման | |||
عمان | |||
| |||
Երկիր | Հորդանան | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Քաղաքապետ | Օմար ալ Մաանի | ||
Առաջին հիշատակում | 7-րդ դար | ||
Մակերես | 1680 կմ² | ||
ԲԾՄ | 773 մ | ||
Խոսվող լեզուներ | արաբերեն | ||
Բնակչություն | ▲4 007 526 մարդ (2015) | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Փոստային դասիչ | 11110–17198 | ||
Պաշտոնական կայք | ammancity.gov.jo | ||
Բնակչությունը՝ ▲4 007 526 մարդ (2015)։
Պատմություն խմբագրել
Մ.թ.ա. XIII դարում Ամման քաղաքը (այն ժամանակ Ռաբբաթ-Ամմոն) Ամմոնյան թագավորության մայրաքաղաքն էր։ Այդ տարածքն ավելի ուշ գրավել են ասորիները, հետո՝ պարսիկները։ Եգիպտոսի հույն կառավարիչ Պտղոմեոս II Ֆիլադելֆը այն անվանափոխել է Ֆիլադելֆիայի։ Այն դառնում է նաբաթական թագավորության մաս մինչև 106 թվականը, ինչից հետո Ֆիլադելֆիան հայտնվում է հռոմեական վերահսկողության տակ և միանում է Դեկապոլիսին։
Մ.թ.ա. 326 թվականին քրիստոնեությունը դառնում է կայսրության հիմնական կրոնը, իսկ Ֆիլադելֆիան՝ բյուզանդական դարաշրջանի քրիստոնեության կենտրոն։ Այդ ժամանակաշրջանի եկեղեցիներից մեկը գտնվում է քաղաքի ամրոցում։
Ֆիլադելֆիան անվանափոխվել է Ամմանի Հասանիդների ժամանակաշրջանի ընթացքում։ Քաղաքն ավերվել է մի շարք երկրաշարժերի և տարերային աղետների հետևանքով և մինչև 1887 թվականը մնում էր ավերակների տեսքով։ Քաղաքի վերակառուցումը սկսվեց, երբ Օտոմանյան սուլթանը որոշում է կայացնում Ամմանով երկաթուղի անցկացնել՝ միացնելով Դամասկոսը և Մեդինան՝ դրանով իսկ հեշտացնելով և՛ ամենամյա հաջի ուխտագնացությունը, և՛ առևտուրը։
Տնտեսություն խմբագրել
Քաղաքը համարվում է կարևոր արդյունաբերական կենտրոն։ Ամմանում կենտրոնացած են սննդի, ցեմենտի, նավթամշակման, տեքստիլ և ծխախոտի արդյունաբերությամբ զբաղվով ձեռնարկություններ[1]։ Գործում է միջազգային օդանավակայան։
Ամմանում է գտնվում «Արաբ բանկ» բանկի գլխավոր գրասենյակը։
Սպորտ խմբագրել
2009 թվականին Ամմանում անց է կացվել կրոսի աշխարհի առաջնությունը։
Աշխարհագրություն և կլիմա խմբագրել
Քաղաքը գտնվում է Մեռյալ ծովից 35 կմ դեպի հյուսիս-արևելք, Միջերկրական ծովից 110 կմ դեպի արևելք և Երուսաղեմից 65 կմ դեպի արևելք։
Քաղաքը տեղակայված է յոթ բլուրների վրա, որոնք աստղի ձևով պատկերված են Հորդանանի դրոշի վրա։
Ամմանի կլիման մոտ է միջերկրածովյանին, սակայն տարբերվում է իր ցամաքայնությամբ։ Մեծ ազդեցություն ունի ծովի մակարդակից մեծ բարձրությունը (773 մ)։ Բոլոր տեղումները թափվում են բացառապես ձմռան սեզոնին, ձմռանը հաճախ ձյուն է տեղում և հաճախ լինում են ցրտահարություններ։ Քաղաքում շատ հաճախ ուժեղ մառախուղներ են լինում։
Ամմանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 23.0 (73.4) | 27.3 (81.1) | 32.6 (90.7) | 37.0 (98.6) | 38.7 (101.7) | 40.6 (105.1) | 43.4 (110.1) | 43.2 (109.8) | 40.0 (104) | 37.6 (99.7) | 31.0 (87.8) | 27.5 (81.5) | 43.4 (110.1) |
Միջին բարձր °C (°F) | 12.3 (54.1) | 13.7 (56.7) | 17.2 (63) | 22.6 (72.7) | 27.8 (82) | 30.8 (87.4) | 32.0 (89.6) | 32.4 (90.3) | 30.7 (87.3) | 27.1 (80.8) | 20.4 (68.7) | 14.4 (57.9) | 23.5 (74.2) |
Միջին ցածր °C (°F) | 3.6 (38.5) | 4.2 (39.6) | 6.1 (43) | 9.5 (49.1) | 13.5 (56.3) | 16.6 (61.9) | 18.5 (65.3) | 18.6 (65.5) | 16.6 (61.9) | 13.8 (56.8) | 9.3 (48.7) | 5.2 (41.4) | 11.3 (52.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −4.5 (23.9) | −4.4 (24.1) | −3.0 (26.6) | −3.0 (26.6) | 3.9 (39) | 8.9 (48) | 11.0 (51.8) | 11.0 (51.8) | 10.0 (50) | 5.0 (41) | 0.0 (32) | −2.6 (27.3) | −4.5 (23.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 63.4 (2.496) | 61.7 (2.429) | 43.1 (1.697) | 13.7 (0.539) | 3.3 (0.13) | 0 (0) | 0 (0) | 0 (0) | 0.3 (0.012) | 6.6 (0.26) | 28.0 (1.102) | 49.2 (1.937) | 269.3 (10.602) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 11.0 | 10.9 | 8.0 | 4.0 | 1.6 | 0.1 | 0 | 0 | 0.1 | 2.3 | 5.3 | 8.4 | 51.7 |
Միջին ամսական արևային ժամ | 179.8 | 182.0 | 226.3 | 266.6 | 328.6 | 369.0 | 387.5 | 365.8 | 312.0 | 275.9 | 225.0 | 179.8 | 3289,7 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[2] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[3], Pogoda.ru.net (records)[4] |
Տեսարժան վայրեր խմբագրել
Թանգարաններ
- Հորդանանի հնագիտական թանգարան
- Ազգային ավանդույթների Հորդանանի թանգարան
- Ժողովրդական բանահյուսության Հորդանանի թանգարան
- Հորդանանի Համալսարանի հնագիտական թանգարան
- Հորդանանի Համալսարանի մարդաբանական թանգարան
- Դրամագիտության թանգարան / Հորդանանի կենտրոնական բանկ
- Ավտոմոբիլային թագավորական թանգարան
Ավերակներ
- Ջեբել կալյաա («Ջեբել» բառը արաբերենից թարգմանաբար նշանակում է «լեռ»)
- Ամֆիթատրոն, նախատեսված 6000 հանդիսատեսի համար։
Բնակչություն խմբագրել
Քույր-քաղաքներ խմբագրել
- Central Governorate?, Բահրեյն (2006)
- Ալժիր, Ալժիր (1998)
- Անկարա, Թուրքիա (1992)
- Աստանա, Ղազախստան (1999)
- Բաղդադ, Իրաք (1989)
- Բաքու, Ադրբեջան (1989)
- Բեյրութ, Լիբանան (2000)
- Բիշքեկ, Ղրղզստան (2006)
- Բուխարեստ, Ռումինիա (1999)
- Դամասկոս, Սիրիա
- Դոհա, Կատար (1995)
- Երևան, Հայաստան (2015)
- Թունիս, Թունիս (1999)
- Ժնև, Շվեյցարիա (2005)
- Իսլամաբադ, Պակիստան (1989)
- Խարթում, Սուդան (1993)
- Կալաբրիա, Իտալիա (2003)
- Կահիրե, Եգիպտոս (1988)
- Մայամի, ԱՄՆ (1995)
- Մասկատ, Օման (1986)
- Միլան, Իտալիա (2005)
- Մոնրեալ, Կանադա
- Մոսկվա, Ռուսաստան (2005)
- Մոստար, Բոսնիա և Հերցեգովինա
- Նալչիկ, Ռուսաստան (1994)
- Նուակշոտ, Մավրիտանիա (1999)
- Չիկագո, ԱՄՆ (2004)
- Պաֆոս, Կիպրոս[5]
- Պեկին, Չինաստան (1990)
- Պրետորիա, ՀԱՀ (2002)
- Ջիդդա, Սաուդյան Արաբիա (1988)
- Ռաբաթ, Մարոկկո (1986)
- Սան Պաուլո, Բրազիլիա (1997)[6]
- Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ (2010)[7][8]
- Սանաա, Եմեն (1989)
- Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա (2005)
- Սիլհեթ, Բանգլադեշ
- Սոֆիա, Բուլղարիա (2000)
- Ստամբուլ, Թուրքիա (1997)
- Տեգուսիգալպա, Հոնդուրաս (2002)
- Տոկիո, Ճապոնիա
- Ցինցինատի, ԱՄՆ[9]
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Амман / Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
- ↑ «World Weather Information Service – Amman». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Amman Airport Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Pogoda.ru.net (Weather and Climate-The Climate of Amman)» (Russian). Weather and Climate. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Διεθνείς Σχέσεις και Τουριστική Ανάπτυξη (հուն.)
- ↑ http://legislacao.prefeitura.sp.gov.br/leis/lei-14471-de-10-de-julho-de-2007
- ↑ Amman signs 'Sister-city' agreement with San Francisco
- ↑ https://oewd.org/san-francisco-sister-cities
- ↑ https://www.cincinnatisistercity.org/amman-jordan
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամման» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 323)։ |