Ամերիկյան կարապ

թռչունների տեսակներ

Ամերիկյան կարապ[1] կամ ամերիկյան տունդրային կարապ[2] (լատին․՝ Cygnus columbianus) ոչ մեծ կարապ, տարածված է Հյուսիսային կիսագնդի տունդրա գոտում։ Որոշ թռչնաբաններ կարծիքով այս տեսակը նմանեցվում է փոքր կարապ (ենթատեսակ C. c. bewickii) տեսակին, որն ապրում է մերձարկտիկայում, առանձին տեսակով, սակայն, գիտնականների մեծ մասը դեռ հավատում է, որ սա տունդրային կարապի երկու ենթատեսակներից մեկն է[3]։ Երբեմն Թայմիր թերակղզուց արևելք ապրող ռուսական պոպուլյացիան մեկուսացված է C. c. jankowskii ենթատեսակի մեջ[3]։

Ամերիկյան կարապ
Ամերիկյան կարապ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԿաթնասուններ
ԿարգՍագանմաններ
ԸնտանիքԲադեր
ՑեղԿարապ
ՏեսակԱմերիկյան կարապ
Լատիներեն անվանում
Cygnus columbianus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բնութագիր խմբագրել

Տունդրային կարապը հյուսիսային կիսագնդում ապրող բոլոր կարապներից ամենափոքրն է` դրա երկարությունը 115-146 սմ է, թևերի բացը՝ 170-195 սմ, իսկ քաշը՝ 4-9,5 կգ[4][5]։ Ենթատեսակներ C. c. bewickii-ն արտաքին նմանություն ունի Եվրասիական ճչան կարապի հետ (Cygnus cygnus), սակայն, համեմատած դրան, այն նկատելիորեն ավելի փոքր է, ունի ավելի կարճ պարանոց և գլխի ավելի կլորացված ձև։ Ի տարբերություն ճչան կարապների, որոնց կտուցի մեջ գերակշռում է դեղին գույնը, առանձին տեսակների կտուցի գույնի մեջ գերակշռում է սևը։

Տարածվածություն խմբագրել

Թռչունների այս տեսակը տարածված է Հյուսիսային Ամերիկայի տունդրաներում և անտառային տունդրաներում՝ Ալյասկայից մինչև Բաֆֆինի ծով։ Այն բնակություն է հաստատում ամենահեռավոր և անհասանելի վայրերում։ Այս կարապները ձմեռում են Հյուսիսային Ամերիկայի Խաղաղ օվկիանոսի ափի ողջ երկայնքով դեպի Կալիֆոռնիան և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ֆլորիդա։ Այն հանդիպում է Ռուսաստանում՝ Անադիրում, Կոմանդորյան կղզիներ և Չուկոտկայում։

Ենթատեսակներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Коблик Е. А., Редькин Я. А., Архипов В. Ю. Список птиц Российской Федерации. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — С. 92. — 256 с. — ISBN 5-87317-263-3
  2. Коблик Е. А., Редькин Я. А. Базовый список гусеобразных (Anseriformes) мировой фауны // Казарка, №10 (2004). — С. 15—46.
  3. 3,0 3,1 «Cygnus columbianus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. Madge, Steve & Burn, Hilary (1987): Wildfowl : an identification guide to the ducks, geese and swans of the world. Christopher Helm, London. ISBN 0-7470-2201-1
  5. Carboneras, Carles (1992): 16. Tundra Swan. In: del Hoyo, Josep; Elliott, Andrew & Sargatal, Jordi (eds.): Handbook of Birds of the World (Volume 1: Ostrich to Ducks): 579, Plate 40. Lynx Edicions, Barcelona. ISBN 84-87334-10-5
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան կարապ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան կարապ» հոդվածին։