Ամասիա (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Այս հոդվածը Շիրակի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամասիա (այլ կիրառումներ)։

Ամասիա (նախկին անվանումներ՝ Համասիա, Ղուկասյան, Ղուկասյան Ներքին[3]), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, մարզկենտրոն Գյումրիից 13 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի աջ ափին։ Ամասիա համայնքի կենտրոն։

Գյուղ
Ամասիա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքԱմասիա
Մակերես30.9 կմ²
ԲԾՄ1870 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2210[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Փոստային ինդեքս2701
Ամասիա (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Ամասիա (Շիրակի մարզ) (Հայաստան)

Ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդույթի՝ գյուղի անվանումը ծագել է Հայկ նահապետի ծոռան Ամասիայի անունից[4]։

Պատմություն խմբագրել

Տարածքը պատմականորեն Մեծ Հայքի թագավորության Գուգարք նահանգի Աշոցք գավառի մաս է կազմել[4]։ Բնակչության նախնիների մի մասը 1829 թվականին գաղթել է Բասենից, Կարսից և այլ տեղերից[4]։ Մինչև 1920-ականները բուն Ամասիա գյուղը հիմնականում բնակեցված է եղել թյուրքախոս սուննի մուսուլմաններով (ղարափափաղներով)[5][6]։ Հայ բնակիչների թիվը գերազանցել է մուսուլմանների թիվը 1931 թվականին, իսկ ներկայիս Ամասիայի ազգաբնակչությունը ամբողջությամբ հայ է[5]։

Խորհրդային ժամանակաշրջանում եղել է ՀԽՍՀ նախկին Ամասիայի շրջանի վարչական կենտրոն[3]։ 1951–1956 թվականներին գղյուղը պաշտոնապես կոչվել է Ղուկասյան[3]։

Գյուղը կենտրոնն է Ամասիա համայնքի, որն ընդգրկում է Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Կամխուտ, Հովտուն, Ողջի, Հողմիկ, Մեղրաշատ, Ջրաձոր, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Լորասար, Դարիկ, Եղնաջուր, ԱրավետԶարիշատ, Ծաղկուտ, Շաղիկ, Զորակերտ, Բերդաշեն, Երիզակ և Պաղակն գյուղերը։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ամասիայի մշտական բնակչությունը կազմել է 1532, առկա բնակչությունը՝ 1408 մարդ[7], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

ՏարիԲնակչություն
1886274 մարդ[8]
1897406 մարդ[9]
1926357 մարդ[9]
1931645 մարդ[8]
19591527 մարդ[8]
19702773 մարդ[8]
19803175 մարդ[8]
19892554 մարդ[10]
20011878 մարդ[8]
20111532 մարդ[11]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և սննդի արդյունաբերությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ամասիայից հյուսիս-արևմուտք է գտնվում «Ամրաձոր» ամրոցը։ Գյուղից 2 կմ արևմուտք գտնվում է Խարաբալար կոչված լքված գյուղատեղ, որտեղ, ըստ Ամասիայի բնակիչների, անցյալում բնակվել են հույներ[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 208 — 1008 էջ։
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Պատմական ակնարկ Ամասիայի և հարակից բնակավայրեր մասին». amasia.am.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 «Ամասիա ավանի բնակչությունը 1886-2013 թվականներին». www.aniarc.am. Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոն. 2021 թ․ հունիսի 10.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Кавказский календарь. Тифлис 1912». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 16. — 184 p.
  9. 9,0 9,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  10. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 550. — 4696 p.
  11. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ խմբագրել