Աղվեսանման սկյուռ

Աղվեսանման սկյուռ
Աղվեսանման սկյուռ
Աղվեսանման սկյուռ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԿաթնասուն (Mammalia)
ԿարգԿրծողներ (Rodentia)
ԸնտանիքՍկյուռանմաններ (Sciuridae)
ԵնթաընտանիքSciurinae
ՏրիբաSciurini
ՑեղՍկյուռ (Sciurus)
ՏեսակԱղվեսանման սկյուռ (S. niger)
Միջազգային անվանում
Sciurus niger
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Աղվեսանման սկյուռ[1] կամ սև սկյուռ[1] (լատին․՝ Sciurus niger, «սև սկյուռ») սկյուռանմանների ընտանիքին պատկանող կաթնասուն, ապրում է Հյուսիսային Ամերիկայում։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը հասնում է 45-ից մինչև 70 սմ, ընդ որում՝ պոչի երկարությունը 20-ից մինչև 33 սմ է։ Կենդանու քաշը կազմում է 500-1000 գ։ Մորթու գույնը պայմանավորված է ենթատեսակով գույնը կախված է ենթատեսակից՝ բաց դարչնագույն դեղնավունից մինչև մուգ շագանակագույն, սև։ Որոշ տեսակների որովայնը սպիտակ է, որոշների դնչին և պոչին սպիտակ նշան կա։

Տարածվածություն խմբագրել

Աղվեսանման սկյուռը տարածված է Հյուսիսային Ամերիկայի արևելյան մասում, հարավային Կանադայից մինչը հյուսիսային Մեքսիկա[2]։

Կենսակերպ խմբագրել

Աղվեսանման սկյուռը շատ շարժուն ու ակտիվ է ցերեկը։ Բազմացման շրջանում կենդանիները գործածում են ինքնաշեն բներ կամ փչակներ։

Սնունդ խմբագրել

Աղվեսանման սկյուռների սննդակարգը բաղկացած է ծառերի սերմերից, ընկույզից, հատապտուղներից, մրգերից, ծառերի կեղևից, բողբոջներից, միջատներից, թռչունների ձվերից և մանր սողուններից։ Նրանք իրենց սննդի մի մասը թաղում են որպես ձմեռվա պաշար, ինչն էլ նպաստում է բույսերի տարածմանը։

Վերարտադրություն խմբագրել

Աղվեսանման սկյուռները տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը սերունդ են ունենում։ Ձագերը լույս աշխարհ են գալիս կույր ու մերկ։ Մոտ երեք ամիս անց նրանք դառնում են ինքնուրույն, իսկ մեկ տարի անց հասնում են սեռական հասունության։ Առավելագույն կյանքի տևողությունը 12,6 տարի է իգական սեռի և 8,6 տարի՝ արական սեռի համար։

Բնական թշնամիներ խմբագրել

Աղվեսանման սկյուռների թշնամիները մարդն է(որսորդ), իսկ կենդանական աշխարհում՝ բազեները, օձերը և լուսանները։

Ենթատեսակներ խմբագրել

  • Sciurus niger niger
  • Sciurus niger avicennia
  • Sciurus niger vulpinus
  • Sciurus niger cinereus
  • Sciurus niger shermani

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսանման սկյուռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսանման սկյուռ» հոդվածին։