Աղիների ոլորում

մարդու հիվանդություն

Աղիների ոլորման ժամանակ աղիքի գալարը ոլորվում է իր շուրջ, իր մեջ ընդգրկելով միջընդերքը, ինչի արդյունքում աղիքային անանցանելիություն[1]։ Ախտանիշներից են որովայնային ցավը, փքվածությունը, փսխումը, փորկապությունը, արյունային կղանքը[1][2]։ Սկիզբը կարող է լինել արագ կամ աստիճանաբար[2]։ Միջընդրքը կարող է այնպես սեղմվել, որ արյան հոսքը դեպի աղու այդ հատվածը կանգ առնի և արդյունքում առաջանա միջընդերային իշեմիա[1]։ Այդ իրավիճակում կարող է լինել տենդ և պերիտոնիտ[2]։

Աղիների ոլորում
Որովայնի ՀՇ պատկեր, օհակի մեջ է վերցրած աղու ոլորված հատվածը
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններՈրովայնային ցավ, փքվածություն, փսխում, փորկապություն, արյունային կղանք[1][2]
Բժշկական մասնագիտությունՎիրաբուժություն
Ռիսկի գործոններԱղիքային մալռոտացիա, մեծացած աղիքներ, Հիրշպրունգի հիվանդություն, հղիություն, կպումներ, քրոնիկ փորկապություն[1][3]
ԱխտորոշումՌենտգեն ախտորոշում, Համակարգչային շերտագրություն[1]
ԲուժումՍիգմոիդոսկոպիա, բարիումային հոգնա, աղու մասնահատում[3]
ԲարդություններՄիջընդերային իշեմիա[1]
Հաճախություն2.5 ամեն 100,000-ից տարեկան[2][4]
ՍկիզբըԱրագ կամ աստիճանաբար[2]
 Volvulus Վիքիպահեստում

Ռիսկի ֆակտորներից են բնածին դեֆեկտը, որը հայտնի է որպես աղիքային մալռոտացիա, մեծացած աղիքը, Հիրշպրունգի հիվանդությունը, հղիությունը և ներորովայնային կպումները[1]։ Երկարատև փորկապությունը և սննդային թելերի մեծ քանակով սննդակարգը նույնպես կարող են մեծացնել ռիսկը[3]։ Մեծահասակների մոտ ամենաշատ ախտահարվող հատվածն է սիգմայաձև աղիքը, որից հետո երկրորդ ամենատարածվածը կույր աղիքն է[1]։ Երեխաների մոտ բարակ աղիքը ավելի հաճախ է ներգրավվում[5]։ Ստամոքսը նույնպես կարող է ախտահարվել[6]։ Ախտորոշումը կատարվում է բժշկական պատկերավորման մեթոդներով, որոնցից է ռենտգեն ախտորոշումը, համակարգչային շերտագրությունը[1]։

Սկզբնական բուժումը սիգմայաձև աղու ոլորման դեպքում ներառում է սիգմոիդոսկոպիան, կամ բարիումային հոգնան[3]։ Կրկնվելու բարձր հավանականության պատճառով խորհուրդ է տրվում մոտակա երկու օրերի ընթացքում կատարել աղու մասնահատում[3]։ Եթե ոլորումը շատ ծանր է, կամ արյան մատակարարումը կտրված է, ապա պետք է կատարել անհապաղ վիրահատություն[3]։ Կույր աղու ոլորման դեպքում աղու մի մասը անհրաժեշտ է վիրահատական ճանապարհով հեռացնել։ Եթե կույր աղիքը դեռ կենսունակ է, ապա երբեմն այն հնարավոր է լինում բերել նորմալ դիրքի և կարել տեղում[1][3]։

Ոլորման դեպքերը նկարագրվել են Հին Եգիպտոսում մոտ մ.թ.ա 1550 թվականին[3]։ Ավելի հաճախ առաջանում է Աֆրիկայում, Միջին Արևելքում և Հնդկաստանում[3]։ ԱՄՆ-ում ամեն տարի սա դիտվում է 2-3 մարդու մոտ 100.000 մարդու հաշվարկով[2][4]։ Սիգմայաձև և կույր աղիքի ոլորումը լինում է 30 և 70 տարեկանների միջև[1][7]։ Ելքը կախված է աղիքի կենսունակության աստիճանից[2]։ Հիվանդության անգլերեն անվանումն է անգլ.՝ Volvulus: Այն եկել է լատին․՝ volvere բառից, որը նշանակում է «ոլորվել»[3]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Անկախ պատճառից, ոլորումը առաջանում է երկու մեխանիզմով՝

  • Աղիքային անանցանելիություն, որը արտահայտվում է որովայնի փքվելով և լեղային փսխումով։
  • Իշեմիա (արյան մատակարարման թուլացում) աղիքի ախտահարված մասում։

Ախտանիշները կարող են տարբերվել, կախված ոլորման տեղակայումից։ Օրինակ՝ կույր աղիքի ոլորումով հիվանդների մոտ հիմնականում լինում են բարակ աղիքի անանցանելիության ախտանիշներ (սրտխառնոց, փսխում, կղանքի և գազերի բացակայություն), որովհետև խցանման հատվածը մոտ է զստակույրաղիքային փականին և բարակ աղիքին։ Սիգմայաձև աղու ոլորման դեպքում առկա է որովայնային ցավ, իսկ փորկապության նշանները լինում են ավելի ակնհայտ։

Ոլորումը առաջացնում է լուրջ ցավ և աղիքի պատի հարաճուն վնասում, գազի և հեղուկի կուտակումով աղիքի խցանված մասում[8]։ Վերջիվերջո սա կարող է բերել աղիքի ախտահարված պատի մեռուկացման (նեկրոզ), ացիդոզի և մահի։ Սա նաև հայտնի է որպես փակված գալարի խցանում, որովհետև աղիքի տվյալ գալարը մեկուսացված է լինում մնացածից։ Սուր ոլորման դեպքում պետք է կատարել շտապ վիրահատություն և ուղղել ախտահարված հատվածը, կամ հեռացնել անկենսունակ հատվածները[8]։

Ոլորումը հաճախ լինում է միջին տարիքի և տարեց մարդկանց մոտ[8]։ Ոլորումը կարող է լինել հազվադեպ բարդություն աղիների հավելյալ գալարներ ունեցողների մոտ։ Այդ դեպքում առկա են լինում հաստ աղու հավելյալ գալարներ[9]։

Սիգմայաձև աղու ոլորումը ամենահաճախ հանդիպող ձևն է[10] և աղիքային անանցանելիության բոլոր դեպքերի 8%-ն է կազմում։ Սիգմայաձև աղու ոլորումը հաճախ է հանդիպում տարեցների և փորկապություն ունեցողների մոտ։ Հիվանդները նշում են որովայնային ցավ, փքվածություն, փորկապություն։

Կույր աղիքի ոլորումը ավելի քիչ է հանդիպում, քան սիգմայաձև աղու ոլորումը և կապված է որովայնի ցավի, բարակ աղու խցանման ախտանիշների հետ։

Ոլորումը նաև կարող է առաջանալ Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող հիվանդների մոտ, հարթ մկանների գործառույթի խանգարման պատճառով։

Պատճառներ խմբագրել

Տեսակներ խմբագրել

Աղիների ոլորումը ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ (հաճախ երեխաների), որոնք ունեն բնածին արատ։ Առանձին սեգմենտի ոլորում կարող է լինել ցանկացած տարիքի մարդկանց մոտ, որոնց մոտ կա նախատրամադրվածություն,օրինակ՝ կպումներ, ոչ նորմալ զանգվածներ աղու մեջ։ Կույր աղու, լայնական հաստ աղու և սիգմայաձև աղու ոլորումը հանդիպում է քիչ նախատրամադրվածությամբ մարդկանց մոտ, օրինակ՝ հավելյալ հյուսվածքի և քրոնիկական փորկապության պատճառով։

  • Նորածինների աղիների ոլորում
  • Բարակ աղիների ոլորում
  • Կույր աղու ոլորում
  • Սիգմայաձև աղու ոլորում
  • Լայնական հաստ աղու ոլորում
  • Հաստ աղու փայծաղային անկյան ոլորում, ամենահազվադեպը
  • Ստամոքսի ոլորում
  • Զստասիգմայաձև աղիքային հանգույց

Ախտորոշում խմբագրել

Անամնեզ հավաքելուց հետո, սովորաբար հեշտ է կատարվում տարբերակիչ ախտորոշում։ Որովայնի ռենտգեն պատկերները կարող են հաստատել աղիների ոլորման առկայությունը, հատկապես եթե երևում են "սուրճի հատիկի", "թեքված ներքին խողովակի" նշանները։ Սրանք վերաբերում են գազով լցված հաստ աղու փակ գալարին, որը ձևավորվել է ոլորման պատճառով։ Ախտորոշման կասկածի դեպքում կատարվում է բարիումով հոգնա, որը ի հայտ է բերում "թռչնի կտուցի" ախտանիշը։

Այդ մասը ցույց է տալիս սուր պատկեր, որը ունի թռչնի կտուցի տեսք։ Թափածակման վտանգի դեպքում հակացուցված է կատարել հոգնա։ Գաստրոգրաֆինը, որը ավելի անվտանգ է, կարելի է օգտագործել բարիումի փոխարեն։

Տարբերակիչ ախտորոշումը կատարում են ավելի հաճախ հանդիպող կարցինոմայից։ Աղիքային խցանումների 80% դեպքերում հայտնաբերվում է ինվազիվ կարցինոմա։ Այն սովորաբար հեշտ ախտորոշվում է էնդոսկոպիկ բիոպսիայով։

Դիվերտիկուլիտը նույնպես ունի նման ախտանիշներ։ Դիվերտիկուլիտը նույնպես կարող է լինել աղիքային օբստրուկցիայի պատճառ[11]։

Էնդոսկոպիայով կարող է կատարվել ճշգրիտ ախտորոշում, չնայած այն կարող է բերել բորբոքված դիվերտիկուլով հատվածի թափածակման։ Համակարգչային Շերտագրությունը ավելի հաճախ կիրառվող մեթոդ է ախտորոշման համար։ Կարող են երևալ թափածակման փոքր մասեր՝ ազատ գազով։

Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի համախտանիշը կարող են բերել աղիքային օբստրուկցիայի։ Օբստրուկցիան կարող է լինել սուր կամ քրոնիկ՝ տարինար շարունակ չբուժված հիվանդության պատճառով, որի արդյունքում առաջանում են սպիական նեղացումներ և խուղակներ։ Հիվանդության պատմությունը օգտակար է աղիների բորբոքային հիվանդությունների ի հայտ բերելու համար։

Այլ հազվադեպ դիտվող համախտանիշները, որոնցից են Օգիվեի համախտանիշը, քրոնիկ փորկապությունը կարող են առաջացնել ենթաօբստրուկցիա[12]։

  • Որովայնի ռենտգեն պատկեր – անվադողի նման ստվեր, որը բարձրանում է աջ զստային փոսից և գնում է դեպի ձախ
  • Վերին ստամոքսաղիքային պատկերներ

Բուժում խմբագրել

Սիգմայաձև աղու ոլորում՝ գանգրենայով

Սիգմայաձև աղու ոլորում խմբագրել

Սիգմայաձև աղու ոլորման դեպքում կատարում են սիգմոսկոպիա։ Եթե սիգմայաձև աղու լորձաթաղանթը նորմալ տեսք ունի և վարդագույն է, ապա դնում են ռեկտալ խողովակ և կատարում են դեկոմպրեսիա։ Հեղուկի, էլեկտրոլիտների քանակի, սրտի, երիկամների և թոքերի ֆունկցիաների ցանկացած շեղումներ պետք է կարգավորվեն։ Սիգմայաձև աղու ոլորումով մարդուն պետք է տանել վիրահատական սենյակ՝ հետագա վիրահատության նպատակով։ Չվիրահատվելու դեպքում կա ախտադարձի մեծ հավանականություն։

Սեպսիսի դեպքում պետք է կատարել վիրահատություն՝ ռեզեկցիա։

Կույր աղու ոլորում խմբագրել

Կույր աղու ոլորման դեպքում կույր աղին կարելի է վերադարձնել իր նորմալ դիրքին։ Այդ պրոցեդուրան կոչվում է ցեկոպեքսիա[1]։ Մինչև խորը իշեմիայի սկսվելը, կույր աղու ոլորումը նաև կարելի է ուղղել լապարոսկոպիայի միջոցով[13]։

Այլ խմբագրել

Այլ ոլորման տեսակների դեպքում կատարվում է լապարոտոմիա, օրինակ՝ անալ ոլորման դեպքում։

Բարդություններ խմբագրել

  • Ստրանգուլյացիա
  • Գանգրենա
  • Թափածակում
  • Կղանքային պերիտոնիտ
  • Հետադարձ ոլորում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Anatomic Problems of the Lower GI Tract». NIDDK. July 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Marx, John; Walls, Ron; Hockberger, Robert (2013). «95». Rosen's Emergency Medicine - Concepts and Clinical Practice (անգլերեն). Elsevier Health Sciences. ISBN 1455749877. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Gingold, D; Murrell, Z (December 2012). «Management of colonic volvulus». Clinics in colon and rectal surgery. 25 (4): 236–44. doi:10.1055/s-0032-1329535. PMC 3577612. PMID 24294126.
  4. 4,0 4,1 Gordon, Philip H.; Nivatvongs, Santhat (2007). Principles and Practice of Surgery for the Colon, Rectum, and Anus, Third Edition (անգլերեն). CRC Press. էջ 971. ISBN 9781420017991. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Wilkins, Lippincott Williams & (2009). Professional Guide to Diseases (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 283. ISBN 9780781778992. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  6. Feldman, Mark; Friedman, Lawrence S.; Brandt, Lawrence J. (2010). Sleisenger and Fordtran's Gastrointestinal and Liver Disease: Pathophysiology, Diagnosis, Management, Expert Consult Premium Edition - Enhanced Online Features (անգլերեն) (9 ed.). Elsevier Health Sciences. էջ 384. ISBN 1437727670. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  7. Beck, David; Beck, David E. (2012). «23». Handbook of Colorectal Surgery: Third Edition (անգլերեն). JP Medical Ltd. ISBN 9781907816208. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  8. 8,0 8,1 8,2 Wedding, Mary Ellen; Gylys, Barbara A. (2004). Medical Terminology Systems: A Body Systems Approach (Medical Terminology (W/CD & CD-ROM) (Davis)). Philadelphia, Pa: F. A. Davis Company. ISBN 0-8036-1249-4.
  9. Mayo Clinic Staff (2006 թ․ հոկտեմբերի 13). «Redundant colon: A health concern?». Ask a Digestive System Specialist. MayoClinic.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
  10. Turan M, Sen M, Karadayi K, և այլք: (January 2004). «Our sigmoid colon volvulus experience and benefits of colonoscope in detortion process». Rev Esp Enferm Dig. 96 (1): 32–5. doi:10.4321/s1130-01082004000100005. PMID 14971995. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին.
  11. Hoffman, Gary H. (2007 թ․ օգոստոսի 16). «Diverticulosis/Diverticulitis - For Physicians». Time To Call The Surgeon?. Los Angeles Colon and Rectal Surgical Associates. LAcolon.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  12. Hoffman, Gary H. (2009 թ․ հոկտեմբերի 27). «What is Constipation?». What Can Be Done About Constipation. Los Angeles Colon and Rectal Surgical Associates. LAcolon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  13. Jones, Riley G.; Wayne, Erik J.; Kehdy, Farid J. (May 2012). «Laparoscopic detorsion and cecopexy for treatment of cecal volvulus». The American Surgeon. 78 (5): E251–252. ISSN 1555-9823. PMID 22546094.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղիների ոլորում» հոդվածին։