Աղահասկիկ մերձկասպյան

բույսերի տեսակ
Աղահասկիկ մերձկասպյան
Աղահասկիկ մերձկասպյան
Աղահասկիկ մերձկասպյան
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՄեխակածաղկավորներ (Caryophyllales)
ԸնտանիքՀավակատարազգիներ (Amaranthaceae)
ԵնթաընտանիքԲաբախայիններ (Salicornioideae)
ՏրիբաSalicornieae
ՑեղԱղահասկիկ (Halostachys)
ՏեսակԱղահասկիկ մերձկասպյան (H. caspica)
Միջազգային անվանում
Halostachys caspica

Աղահասկիկ մերձկասպյան (լատին․՝ Halostachys caspica), թելուկազգիների ընտանիքի, աղահասկիկ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Թուփ կամ փոքր ծառ է՝ մինչև 3,5 մ բարձրությամբ, ուժեղ ճյուղավորված սաղարթով, որը թվում է անտերև։ Երիտասարդ ընձյուղները հատվածավոր են, կապտավուն (ձմռանը գրեթե սև), մսալի, գլանաձև, խորդուբորդ, քանի որ ծածկված են մանր փշիկներով, հազվադեպ հարթ։ Տերևները շատ մանր են, սուր-եռանկյունաձև, թեփուկանման, որոնք միմյանց հետ սերտաճելով, ցողունի շուրջը առաջացնում են նրանից մի փոքր հեռացած գոտի։ Ծաղկաբույլը հասկանման է։ Ծաղիկները երեքական գտնվում են թեփուկանման տերևների ծոցերում, երկսեռ են, 3 անդամանի, 1 առէջանի, սերմնարանը ունի 2 սպի։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, մերձալպյան շրջանում, Միջին Ասիայում, Չինաստանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արարատյան դաշտում (Երասխահուն), որտեղ հիմնականում աճում է ալկալի, խիստ աղակալած հողերում։

Կիրառություն խմբագրել

Օգտագործվում է որպես վառելիք։ Ձմռանը դրանով սնվում են անասունները։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 224։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղահասկիկ մերձկասպյան» հոդվածին։