Աղաբաբյանի ոսկեբզեզ

Աղաբաբյանի ոսկեբզեզ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ԲաժինՄիջատներ
ԸնտանիքՈսկեբզեզներ
ՏեսակԱղաբաբյանի ոսկեբզեզ
Լատիներեն անվանում
Sphaerobothris aghababiani


Աղաբաբյանի ոսկեբզեզ (լատին․՝ Sphaerobothris aghababiani), ոսկեբզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Տափակ, նեղ մարմնով և 10,5-13,5 մմ երկարությամբ ոչ խոշոր բզեզ է։ Գունավորումը բրոնզագույն է՝ պղնձակարմրավուն կամ պղնձականաչավուն փայլով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքից (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է նուշի գերակայությամբ վարդազգիների կամ գիհու մասնակցությամբ չոր նոսրանտառներում։

Բզեզները հանդիպում են հունիսի վերջին և հուլիսի առաջին կեսին, թռիչքը նկատվում է ցերեկը․ նստում են տափաստանամորու փշերի վրա, որի բների արմատամերձ հատվածում զարգանում են թրթուրները։ Զարգացումը միամյա է[1]։

Պահպանություն խմբագրել

Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը չափազանց բարձր է, իսկ փոփոխության միտումները հայտնի չեն։

Սպառնացող վտանգներից են անասունների՝ հատկապես այծերի չկարգավորված արածեցումը և տեղանքի՝ որպես պոչհանքի հավանական օգտագործումը։

Աղաբաբյանի ոսկեբզեզը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.