Ակոբ Նկարող

հայ քանդակագործ

Ակոբ (Ակոբ Նկարող, ծննդյան և մահվան թվականները անհտայտ), XVI դարի քանդակազարդող հայ վարպետ։

Ակոբ Նկարող
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ

Ստեղծագործություններ խմբագրել

Նրա ստեղծագործությունները (1526-1549) պահպանվել են Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում։ 4 տապանաքար գտնվում է գերեզմանատանը, մի նշանավոր տոհմի գերդաստանի ննջեցյալների վրա (որոնցից Փիրնտարը, իր կենդանության օրոք, վերաշինել է ավերված գյուղը)։

Տապանաքարերին Ա քանդակել է որսի և ուրախության տեսարաններ, մեկը թվագրել է ՋՀԵ (1526), իսկ Փիրնտարինը՝ ՋՂԸ (1549, խաչքա­­րը գերեզմա­նո­ցից տեղափո­խել են Սիսիան) և ստորագրել Ակոբ։ Աչքի են ընկնում ճոխ ու նուրբ քանդակներով նրա երկու խաչքարերը, որոնցից մեկը Ս. Աստվածածին եկեղեցու մոտ է, ստորագրված՝ Ակոբ Նկարող, թվագրված՝ ՋՂԸ (1549), մյուսն ագուցված է Ս. Ստեփանոս եկեղեցու պատի մեջ, թվագրված՝ ՋՂԸ (1549)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 228