Ականջմտուկներ

Ականջմտնուկներ (լատին․՝ Dermaptera), մաշկաթևներ, միջատների կարգ։ Հայտնի է 1000, Հայաստանում՝ 26 տեսակ։ Ամենուրեք հանդիպում են ականջմտնուկ սովորականը (Forficula auricularia) և ականջմտնուկ բանջարանոցայինը (Forficula formis Kol

Արտաքին նկարագիր խմբագրել

Կերպարանափոխվում են ոչ լրիվ։ Մարմինը տափակ է, երկարությունը՝ 3,5–50 մմ փորը՝ աքցանաձև հավելումով։ Ունեն կարճ մաշկային վերնաթևեր, որոնց տակ երբեմն գտնվում են թաղանթաթևեր։ Բազմանում են տարեկան 1 անգամ՝ դնելով մինչև 80 ձու։ Վարում են գիշերային կյանք։ Խոնավասեր են, ամենակեր։ Տարածված են տաք երկրներում։ Որոշ տեսակներ վնասում են գյուղատնտեսական բույսերը։

Ստուգաբանություն խմբագրել

«Ականջմտուկ» անվանումը հիմնավորված չէ, քանի որ մարդկանց ականջ չեն մտնում և առողջությանը վնաս չեն պատճառում։

Կենսակերպ խմբագրել

Խոնավասեր և ջերմասեր են։ Գիշերն ակտիվ են, ցերեկը թաքնվում են քարերի, թափված տերևների ու ծառերի կիսապոկված կեղևների տակ։ Մարմինը երկարավուն է (մինչև 5 սմ), գլուխը՝ տափակ, սրտաձև, բերանը՝ ուղղված առաջ, բերանային մասերը կրծող են։ Կրծքի 2-րդ և 3-րդ հատվածները վերևում ծածկված են կարճ վերՆաթևերով, որոնք պաշտպանում են ներքին թևերը, փորը վերջանում է երկար, ամուր աքցանով, որն էգերի մոտ մկրատի բերանի նման է, արուների մոտ՝ մանգաղաձև։

Բազմացում խմբագրել

Բազմանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Ձվադրում են կույտերով՝ հողում։

Սննդառություն խմբագրել

Սնվում են բուսական, կենդանական մնացորդներով, որոշ տեսակներ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Бей-Биенко Г. Я. Насекомые кожистокрылые, М. — Л., 1936. 240 с. (Фауна СССР, № 5).
  • Стороженко С. Ю. 1984. Обзор уховерток (Dermaptera) Дальнего Востока СССР // Систематика насекомых Дальнего Востока. — Владивосток. С. 3-7.
  • Srivastava, G. K. 1976. Catalogue on Oriental Dermaptera. Records of the Zoological Survey of India, Occasional Paper 2: 1-94
  • Steinmann, H. 1975. Suprageneric classification of Dermaptera. Acta Zoologica Academiae Scientiarum Hungaricae 21: 195—220.
  • Steinmann, H. 1989. Dermaptera. Catadermaptera II. Das Tierreich. Eine Zusammenstellung und Kennzeichnung der rezenten, Berlin. 105: xix 1-504.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 222
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջմտուկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականջմտուկներ» հոդվածին։