Ալպյան ռոզալիա

միջատների տեսակ
Ալպյան ռոզալիա
Ալպյան ռոզալիա
Ալպյան ռոզալիա
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՀոդվածոտանիներ (Arthropoda)
ԵնթատիպՎեցոտանիներ (Hexapoda)
ԴասՄիջատներ (Insecta)
ԿարգԲզեզներ (Coleoptera)
ԸնտանիքԵրկարաբեղիկներ (Cerambycidae)
ՑեղՌոզալիա (Rosalia)
ՏեսակԱլպյան ռոզալիա (R. alpina)
Միջազգային անվանում
Rosalia alpina
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Ալպյան ռոզալիա (լատին․՝ Rosalia alpina), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

15-40 մմ մարմնի երկարությամբ խոշոր և միջին չափի բզեզներ են։ Սև բծերով վերնաթևերը մոխրագորշագույն են, երբեմն` երկնագույն շողշողյունով։ Բեղիկները մարմնից երկար են․ արուներինը՝ 1,5 անգամ, էգերինը` աննշան[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում (հյուսիսում մինչև Հարավային Շվեդիա), Մերձավոր Արևելքում, Կովկասում, Անդրկովկասում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Ռուսաստանում, հավանաբար նաև Ղազախստանում։ Հայաստանում հայտնի է Տավուշի (Կիրանց գյուղի, Հաղարծին վանք` Թեղուտ գյուղի մոտ) և Սյունիքի (Շիկահող գյուղի մոտ) մարզերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են հաճարենու և թեղու առկայությամբ հին, գերազանցապես լեռնային անտառներում, որտեղ կան խիստ թուլացած, չորացող, ցրտահարված և փչացող բներով ծառեր, հանդիպում են հունիսից մինչև օգոստոս ամիսներին, հիմնականում` արևոտ եղանակին ծառերի բների վրա, որտեղ էլ զուգավորվում են և ձվադրում կեղևի ճեղքերում։ Զարգացումը կատարվում է 2-3 տարվա ընթացքում` կախված բնափայտի վիճակից, եղանակից և այլն[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում խոցելի կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված երկրորդում։ Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում։

Ծայրաստիճան հազվադեպ է հանդիպում, վերջին անգամ Հյուսիսային Հայաստանում հավաքվել է 1970-ական թվականներին, Շիկահողում միակ առանձնյակը հանդիպել է 2005 թվականին։

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում թրթուրների զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատումը, որը տարածման ողջ տարածքում սովորական անտառատնտեսական գործունեությամբ պայմանավորված ծերացած և թուլացած ծառերի հատումների հետևանք է։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպյան ռոզալիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպյան ռոզալիա» հոդվածին։