Ալպիական սալամանդրա

Ալպիական սալամանդրա կամ սև սալամանդրա (լատին․՝ Salamandra atra), պոչավոր երկկենցաղների կարգի սալամանդրերի ցեղին պատկանող սողուն։

Ալպիական սալամանդրա
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԵրկկենցաղներ
ԿարգՊոչավորներ
Ցեղսալամանդրեր
ՏեսակՍև սալամանդրա
Լատիներեն անվանում
Salamandra atra Laurenti, 1768
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նման է բծավոր սալամանդրային, սակայն նրանից տարբերվում է ավելի գեղակազմ մարմնով և միատարր՝ առանց բծերի սևափայլ գունավորմամբ։

Տարածվածություն խմբագրել

Ալպիական սալամանդրաը եվրոպական երկկենցաղ է։ Տարածված է Ալպյան լեռներում և հարակից լեռնաշղթաներում՝ ծովի մակարդակից 600-3000 մետր բարձրություններում։

Գլխավոր տարածման արեալները ընդգրկում են Ավստրիայի, Իտալիայի և Շվեյցարիայի տարածքները, ինչպես նաև Ֆրանսիայի արևելքը և Գերմանիայի հարավը։

Բացի Ալպերից, սև սալամանդրաերը ապրում են նաև Բալկանյան թերակղզու հյուսիսում՝ Սլովենիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի և Բոսնիա Հերցեգովինայի տարածքում։ Լինում է լեռնային գետերի ափերի մոտ, ինչպես նաև թփերի և քարերի վրա[1]։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է 13-18 սմ։ Մարմինը վառ սև է՝ փայլուն, նախազգուշացնող գունավորման վառ օրինակ։

Բծերը բացակայում են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 160 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական սալամանդրա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական սալամանդրա» հոդվածին։